Գլխավոր տեղեկություն
Համար
N 98
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (19.01.2006-25.01.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.02.11/3(89) Հոդ.25
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.11.2001
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.01.2020

603.0098.20.11.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 նոյեմբերի 2001 թ.
ք. Երևան

N 98

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

«ՀՈՂԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՀՈՂԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐ ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 18.11.05 N 22-Ն)

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հաստատել «Հողերի բարելավման մասին» ձև թիվ 1-հողային պաշարներ ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման Հրահանգը:

(որոշումը փոփ. 18.11.05 N 22-Ն)

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
20 նոյեմբերի 2001 թ. թիվ 98 որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀՈՂԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ»` ՁԵՎ ԹԻՎ 1 - ՀՈՂԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐ ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

(վերնագիրը փոփ. 18.11.05 N 22-Ն)

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հրահանգը սահմանում է «Հողերի բարելավման մասին» ձև թիվ 1- հողային պաշարներ ամփոփ պետական վիճակագրական տարեկան հաշվետվության լրացման կարգը (այսուհետ` հաշվետվություն):

Հաշվետվությունը կազմում են ՀՀ մարզպետարանները:

Հաշվետվության ձևի բոլոր սյունակների տողերը պետք է լրացված լինեն համապատասխան և հավաստի թվերով, իսկ դրանց բացակայության դեպքում դրվի (-) նշանը:

Վիճակագրական հաշվետվությունը ստորագրում է ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի ազգանունն ու հեռախոսի համարը: Հաշվետվությունը ներկայացվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն մինչև փետրվարի 25-ը:

Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից` 1. «Հողերի պահպանության և վերականգնման միջոցառումներ» և 2. «Հողերի բաշխումն ըստ նպատակային նշանակության»:

 

Բ Ա Ժ Ի Ն  1.

 

ՀՈՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

 Սյունակ 1-ում բերվում են հողերի այն տարածքները, որոնց պահպանման համար կատարվել են համապատասխան ագրոտեխնիկական և հիդրոտեխնիկական միջոցառումներ ըստ տողեր (1.1-1.8)-ի: 2.1.1 և 2.1.2 տողերում բերվում են մեկ հեկտարի հաշվով օգտագործվող պարարտանյութերի քանակները, իսկ 2.2 տողում` մեկ հեկտարի հաշվով օգտագործվող թունաքիմիկատների քանակը: (3.1-3.6) տողերում բերվում են հողերի պահպանության և ռացիոնալ օգտագործման համար կատարված ծախսերը:

 

Բ Ա Ժ Ի Ն  2.

 

ՀՈՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ

 

Սյունակ 1-ում բերվում է ըստ նպատակային նշանակության հողերի զբաղեցրած տարածքը, (2-12) սյունակներում բերվում են ըստ նպատակային նշանակության հողերի զբաղեցրած տարածքները, որոնք բարելավման կարիք ունեն:

Հաշվետվությունը լրացնելիս անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալ սահմանումներով.

գյուղատնտեսական նշանակության հողեր` գյուղատնտեսական կարիքների համար առանձնացված և գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման, բազմամյա տնկարկների հիմնման, խոտհնձի, անասունների արածեցման, ինչպես նաև գյուղատնտեսական այլ նպատակների համար նախատեսված հողատեսքեր,

հատուկ պահպանվող տարածքների հողեր` գեղագիտական, բնապահպանական, գիտական, պատմական և մշակութային, հանգստյան, առողջարարական և այլ արժեքավոր նշանակություն ունեցող հողամասերը, որոնց համար սահմանված է հատուկ իրավական ռեժիմ,

անտառային հողեր` անտառապատ, կենդանական և բուսական աշխարհի պահպանման, ինչպես նաև անտառով չծածկված, բայց անտառային տնտեսության կարիքների համար նախատեսված հողեր,

ջրային հողեր` ջրային օբյեկտներով` գետերով, բնական և արհեստական ջրամբարներով, լճերով զբաղեցրած, ինչպես նաև ջրային օբյեկտների օգտագործման և պահպանության համար անհրաժեշտ հիդրոտեխնիկական, ջրատնտեսային և այլ օբյեկտների համար առանձնացված տարածքներ,

պահուստային հողեր` համայնքներին, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության, օգտագործման իրավունքով չտրամադրված պետական հողերը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով կոնսերվացիայի արդյունքում տնտեսական շրջանառությունից հանված հողամասեր:

(հրահանգը փոփ. 18.11.05 N 22-Ն)

 

Ներմուծեք նկարագրությունը_17995
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգի»

Ում է ներկայացվում _____________________

(անվանումը)

Գտնվելու վայրը _______________________

 

էլեկտրոնային փոստի
հասցեն ______________

Ձև N 1-հողային պաշարներ
տարեկան

 

Հաստատված է՝ ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի

20 նոյեմբերի 2001 թ.
թիվ 98 որոշմամբ

 

Ներկայացվում է՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

 

Ներկայացնում են՝
ՀՀ մարզպետարանները

 

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝
մինչև փետրվարի 25-ը

 

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով։

Ա Մ Փ Ո Փ   Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՈՂԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ
առ 1-ը հունվարի 2002 թ.

(վերնագիրը փոփ. 18.11.05 N 22-Ն)

Բ Ա Ժ Ի Ն  1.

ՀՈՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ 

Անվանումը

Ընդամենը

Ա

Բ

1

1. Ագրոտեխնիկական և
հիդրոտեխնիկական
միջոցառումներ
1.1. ոռոգում, հա  
1.2. չորացում հա  
1.3. հակասելավային և հողատարման այլ միջոցառումներ, հա  
1.4. հողի մաքրում թփուտներից, քարերից և թափոններից, հա  
1.5. հողերի վերականգնում (ռեկուլտիվացիա), հա  
1.6. հանված է հողի բերրի շերտ, հա  
1.7. հողերի աղազերծում, հա  
1.8. այլ միջոցառումներ, հա  
2. Քիմիական և
կենսաբանական
միջոցառումներ
2.1. պարարտանյութերի
օգտագործում, կգ/հա
2.1.1. օրգանական  
2.1.2. հանքային
2.2. թունաքիմիկատների օգտագործում, կգ/հա  
2.3. այլ միջոցառումներ (նշել)  
2.4.  
2.5.  
3. Հողերի պահպանության և
արդյունավետ օգտագործման
համար կատարված ծախսերը, հազ. դրամ
3.1. հողատարման կանխման հիդրոտեխնիկական կառուցվածքներ  
3.2. հակասելավային կառուցվածքներ  
3.3. դարավանդների ստեղծում  
3.4. դաշտապաշտպան անտառաշերտերի հիմնում  
3.5. հողերի վերականգնում (ռեկուլտիվացիա)  
3.6. այլ միջոցառումներ  

Բ Ա Ժ Ի Ն  2.

ՀՈՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ

(հեկտար)

  Հողերն ըստ նպատակային նշանակության

Ընդհանուր տարածքը

 

Հողեր, որոնք բարելավման կարիք ունեն

հողատարված

աղա-կալված

երկրորդային աղակալված

ալկա-լիացված

խախտ-
ված

գերխոնա-վացած

քարքարոտ և
թափոններով աղտոտված

ճահ-ճացած

անապա-տացված

այլ

քամուց ջրից

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1

Գյուղատնտեսական նշանակության և անտառային հողեր, ընդամենը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.1

այդ թվում`

վարելահողեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.2

բազմամյա տնկարկներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.3

խոտհարքներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.4

արոտավայրեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.5

այլ հողատեսքեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

Ոռոգվող հողեր
(տող 1-ից)
                       
3 Հատուկ պահպանվող տարածքների հողեր, ընդամենը                        
 3.1

այդ թվում`

բնապահպանական

                       
3.2

հանգստի համար նախատեսված

                       
3.3

պատմամշակութային նշանակության

                       
3.4

այլ նշանակության

                       
4

Անտառային հողեր (տող 1-ից),
ընդամենը

 

                     
4.1.

այդ թվում`

անտառների

                       
 5 Ջրային հողեր                        
6

Պահուստային հողեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կատարող________________

 

Հեռ.____________

 

 

 

Ղեկավար

Անուն, ազգանուն___________________

Պաշտոն____________________

Ստորագրություն_______________

(հաշվետվությունը փոփ. 18.11.05 N 22-Ն)

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
22 հունվարի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302010

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.12.2019, թիվ 57-Ն 25.01.2020, N 98
18.11.2005, N 22-Ն 19.01.2006, N 98
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան