Գլխավոր տեղեկություն
Համար
N 228
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2007-11.10.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.06.01/15(255)
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
22.05.2007
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

22 մայիսի 2007 թ.
ք. Երևան

N 228

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ`

ա) 2007 թվականի մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է դիմել «Քլիըստրիմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը` խնդրելով պաշտոնապես պարզաբանել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 29-ի N 216-Ն որոշումը.

բ) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 29-ի N 216-Ն որոշումը վերաբերում է մինչև 2006 թվականի փետրվարի 4-ը տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման լիցենզիա ստացած այն անձանց, որոնք ստեղծել կամ զարգացրել, կամ կազմակերպել էին հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օգտագործումը և տվյալ պահին տիրապետում ու շահագործում էին այդ ցանցերը.

գ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործումը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է.

դ) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` որևէ անձ իրավասու չէ տիրապետել և շահագործել Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց, եթե չունի ցանցի լիցենզիա.

ե) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` որևէ անձ իրավասու չէ տրամադրել էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ առանց ցանցի կամ ծառայությունների մատուցման լիցենզիայի.

զ) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության մեջ մտնելու օրվա դրությամբ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց շահագործելու կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու լիցենզիա ունեցող անձանց կապակցությամբ համարվում է, որ նրանք այդ ցանցը շահագործում, ծառայությունը մատուցում են «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա տրված լիցենզիայի շրջանակներում, եթե այդպիսի լիցենզիա պահանջվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի գ) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

Պաշտոնապես պարզաբանել, որ`

1) Մինչև 2006 թվականի փետրվարի 4-ը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2005 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելու պահը, տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման լիցենզիա ստացած անձինք կարող են այդ լիցենզիայի հիման վրա մատուցել տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ:

2) Այն անձինք, որոնք մինչև 2006 թվականի փետրվարի 4-ը ստեղծել կամ զարգացրել, կամ կազմակերպել են հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օգտագործումը և ներկայումս տիրապետում ու շահագործում են այդ ցանցերը առանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիայի, ապա համարվում է, որ նրանք ապօրինի գործունեություն են իրականացնում և ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.07.2013, N 278-Ն 11.10.2013, N 228
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան