Գլխավոր տեղեկություն
Համար
N 572-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2007-20.03.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.05.31/28(552) Հոդ.680
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 23 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 ապրիլի 2007 թվականի N 572-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքը, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Արթիկի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված` Ապարանի ԱԼԿ-ի (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, քաղ. Ապարան) գույքը (այսուհետ՝ գույք) մասնավորեցնել դասական աճուրդով:

1) Սահմանել`

ա. «Պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2006 թվականի դեկտեմբերի 20-ին գնահատված գույքի արժեքը` 3020 հազ. դրամ,

բ. աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գինը` 755 հազ. դրամ,

գ. աճուրդում հաղթողին (այսուհետ՝ գնորդ) է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,1872 հեկտար հողատարածքը՝ կադաստրային արժեքով:

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա. աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, զբաղեցրած հողատարածքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին,

բ. աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

գ. գնորդի կողմից առաջարկված գինը և հողատարածքի կադաստրային արժեքը վճարելուց հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 532 928 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողի վաճառքի գումարը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի տնօրինության` Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի N 24 ա հասցեում գտնվող բնակելի շենքի 2020 քառ. մետր մակերեսով անավարտ շինարարության օբյեկտը (այսուհետ՝ գույք) մասնավորեցնել մրցույթով:

1) Սահմանել`

ա. «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի հունվարի 10-ին գնահատված գույքի արժեքը` 8506 հազ. դրամ,

բ. մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 6380 հազ. դրամ,

գ. մրցույթի հաղթողին է մասնավորեցվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ պետական սեփականություն հանդիսացող 0,2 հեկտար հողատարածքը` կադաստրային արժեքով:

2) Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝ 

ա. մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,

բ. ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ. շինարարության ավարտի ժամկետը:

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա. մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, հողատարածքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ. եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ. մրցույթում հաղթողի (այսուհետ՝ գնորդ) կողմից առաջարկված գինը և հողամասի կադաստրային արժեքը վճարելուց հետո գնորդի հետ մեկամսյա ժամկետում կնքել մասնավորեցման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 1103544 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4) Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

5) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողի վաճառքի գումարը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի N 33 ա հասցեում գտնվող շենքից` «Հայհիդրոէներգանախագիծ» փակ բաժնետիրական ընկերության կողմից զբաղեցված 1532,6 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ գույք) օտարել մրցույթով:

1) Սահմանել`

ա. «Պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2006 թվականի դեկտեմբերի 1-ին գույքի գնահատված արժեքը՝ 539 978 հազ. դրամ,

բ. մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը՝ 404 984 հազ. դրամ,

գ. մրցույթում հաղթողին (այսուհետ՝ գնորդին) է անցնում շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը՝ կադաստրային արժեքով:

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա. մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, զբաղեցրած հողատարածքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ. եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ. մրցույթում հաղթողի (այսուհետ՝ գնորդ) կողմից առաջարկված գինը և հողամասի կադաստրային արժեքը վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 1 053 770 դրամ, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3) Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

ա. գույքի վաճառքի համար առաջարկվող գինը,

բ. ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

4) Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

5) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ ընդհանուր բաժնային սեփականության հողամասի իր բաժնի կադաստրային արժեքը վճարել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 10
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.03.2012, N 246-Ն 31.03.2012, N 572-Ն
28.02.2008, N 179-Ն 20.03.2008, N 572-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան