Գլխավոր տեղեկություն
Համար
N 615
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (18.12.1996-24.03.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.12.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
06.12.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 1993 թվականի N 615

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական գործունեության մաքսասակագնային կարգավորման կատարելագործման նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսատուրքերի դրույքաչափերը, համաձայն N 1 հավելվածի, և դրանք կիրարկել 1993 թվականի դեկտեմբերի 15-ից:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների համար մաքսատուրք չի վճարվում:

3. Սույն որոշման 1-ին կետի N 1 հավելվածով սահմանված մաքսատուրքերով հարկվում են իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և չունեցող ձեռնարկությունների, կազմակերպությունների, անհատ ձեռներեցների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներն ու առարկաները:

4. Մաքսատուրք չի սահմանվում ներմուծվող այն ապրանքների համար, որոնց ծագման երկրները Հայաստանի Հանրապետության հետ կազմում են ազատ առևտրի գոտիներ կամ մաքսային միություններ.

մաքսային հսկողության ներքո ժամանակավորապես ներմուծվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանվող համապատասխան մաքսային ռեժիմի շրջանակներում.

ներմուծվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք միջկառավարական համաձայնագրերով նախատեսված ինվեստիցիոն համագործակցության օբյեկտների շինարարության համար.

ներմուծվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք` պետությանը տրված վարկերի և պետական կենտրոնացված միջոցների (բյուջե, կառավարության արտաբյուջետային ֆոնդեր) հաշվին:

(4-րդ կետը խմբ. 10.04.96 N 105)

5. Հաստատել`

ա) ապրանքի ծագման երկրի որոշման կարգը (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով քաղաքացիների կողմից իրերի տեղափոխման կարգը (կցվում է):

Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք քաղաքացիների կողմից ապրանքային քանակություն կազմող իրերի ներմուծման ժամանակ վճարվում է մաքսատուրք, համաձայն նշված կից կարգի:

6. (կետը հանվել է 13.05.94 N 224)

7. Հաստատել ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի հաշվարկման կարգը (կցվում է):

8. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունից արտահանման համար արգելվող ապրանքների ցանկը, համաձայն N 2 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման համար արգելվող ապրանքների ցանկը, համաձայն N 3 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված ապրանքների ցանկը, համաձայն N 4 հավելվածի:

9. Թույլատրել քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք արտասահմանյան տարադրամի ներմուծում` առանց սահմանափակման, այդ քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին համապատասխան հայտարարագրերի ներկայացմամբ:

10. Սահմանել, որ քաղաքացիների կողմից 500 ԱՄՆ-ի դոլարը (կամ դրան համարժեք այլ տարադրամը) գերազանցող քանակությամբ տարադրամ արտահանելիս Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին ներկայացվում է համապատասխան փաստաթուղթ` դրանց ձեռքբերման աղբյուրների մասին (տեղեկանք տարադրամով ստացվող աշխատավարձի մասին, տեղեկանք բանկից, տարադրամ փոխանակող կետից, նոտարական գրասենյակից և այլն):

11. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 41 հոդվածով նախատեսված ծառայությունների համար (բացի ապրանքների պահպանումից) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները հայտարարատուներից գանձում են մաքսավճար` բեռնամաքսային հայտարարագրով հայտարարվող ապրանքի մաքսային արժեքի 0,3 տոկոսի չափով:

(11-րդ կետը փոփ. 10.04.96 N 105)

12. Սահմանել, որ մաքսային ծառայությունների համար գանձվող մաքսավճարից ազատվում են այն ապրանքները, որոնք առաքվում են Հայաստանի Հանրապետությանը տրված վարկերի, Հայաստանի Հանրապետության կնքած միջպետական պայմանագրերով նախատեսված փոխկապակցված առաքումների (քլիրինգի), ինչպես նաև մարդասիրական օգնության շրջանակներում:

13. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` ապահովել սույն որոշման տպագրումը` հայերեն, ռուսերեն, անգլերեն, և մաքսատներում համապատասխան հավելվածների, ցանկերի փակցնումը` քաղաքացիներին սույն որոշմամբ սահմանված կանոններին իրազեկ դարձնելու համար:

14. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` սույն որոշումը լայնորեն լուսաբանել զանգվածային լրատվության միջոցներով:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան


Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 1993 թ.
դեկտեմբերի 6-ի N 615 որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Ապրանքի
ծածկագիրն
ըստ ԱՏԳ
ապրանքային
անվանացանկի

Ապրանքի համառոտ անվանումը

Ներմուծման մաքսատուրքի
դրույքաչափը
(ներմուծվող ապրանքի
մաքսային արժեքի նկատմամբ`
տոկոսով)

Արտահանման մաքսատուրքի
դրույքաչափը
(արտահանվող ապրանքի
մաքսային արժեքի նկատմամբ`
տոկոսով)

1

2

3

4

01 Կենդանի կենդանիներ

0

0

02 Միս և մսի այլ ենթամթերքներ

այդ թվում`

0

0

0210

մսի այլ ենթամթերքներ

0

0

03 Ձկնեղեն, խեցգետնանմաններ, կակղամորթներ և ջրային այլ անողնաշարավորներ

այդ թվում`

0

0

0305 30 900

ապխտած ձուկ, ներառյալ

ապխտած ձկան անոսկոր միս

10

0

04 Կաթ և կաթնեղեն, թռչնի ձու

0

0

05 Այլ տեղում չհիշատակված կենդանական ծագում ունեցող նյութեր

10

0

06 Կենդանի ծառեր և այլ բույսեր, սոխուկներ, արմատներ և բույսերի համանման այլ մասեր, կտրված ծաղիկներ և դեկորատիվ կանաչ

10

0

07 Բանջարեղեն և ուտելի այլ արմատապտուղներ ու պալարապտուղներ

0

0

08 Ուտելի պտուղներ, ընկույզ, բոստանային կամ ցիտրուսային մշակաբույսերի կեղևներ ու կճեպներ

10

0

09 Սուրճ, թեյ, մատե (պարագվայական թեյ) և համեմունքներ

10

0

10 Հացահատիկ

0

0

11 Ալրաղացային արդյունաբերության արտադրանք, ածիկ, օսլա, ինուլին, հացահատիկային սոսնձանյութ

0

0

12 Ձիթատուների սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ, դեղաբույսեր, բույսեր տեխնիկական նպատակների համար, ծղոտ և կեր

0

0

13 Դոճխեժ, բուսախեժեր, խեժեր և այլ բուսական նյութեր ու լուծամզուքներ (էքստրակտներ)

0

0

14 Հյուսածո արտադրանքի պատրաստման համար անհրաժեշտ բուսական նյութեր

0

0

15 Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր և յուղեր, դրանց ճեղքումից ստացվող նյութեր, պատրաստի սննդայուղեր, բուսական կամ կենդանական ծագում ունեցող մոմեր

0

0

16 Մսի, ձկան, խեցգետնանմաններից, կակղամորթներից կամ ջրային այլ անողնաշարավորներից արտադրանք

այդ թվում`

0

0

1601 00 990 ապխտած և կիսաապխտած երշիկ

10

0

1604 30 100 խավիար

10

0

1604 30 900 խավիարի փոխարինողներ

10

0

1605 խեցգետնանմաններից, կակղամորթներից և ջրային այլ անողնաշարավորներից պատրաստի կամ պահածոյացված արտադրանք

10

0

17 Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն

այդ թվում`

0

0

1704 10 000 ծամոն

10

0

18 Կակաո և կակաոյից պատրաստված մթերքներ

10

0

19 Հացահատիկներից, ալյուրից, օսլայից և կաթից պատրաստվող մթերք, հրուշակեղեն

այդ թվում`

0

0

1905 30 քաղցր թխվածքաբլիթ, վաֆլի

10

0

20 Բանջարեղենի վերամշակումից ստացվող մթերք

այդ թվում`

0

0

2006, 2008 շաքարով կամ առանց շաքարի պահածոյացված պտուղներ և բույսերի այլ ուտելի մասեր

10

0

2007 ջեմեր, ժելե, մարմելադներ

10

0

2009 մրգահյութեր, բանջարեղենային հյութեր (առանց սպիրտի ու շաքարի) և այլն

10

0

21 Տարբեր տեսակի սննդամթերք

այդ թվում`

10

0

2102 դրոժներ

0

0

22 Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ

10

0

23 Սննդարդյունաբերության մնացուկներ և թափոններ, կենդանիների համար պատրաստի կերեր

այդ թվում`

0

0

2309 10 կենդանիների (շների և կատուների) համար կերեր

10

0

24 Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ

այդ թվում`

10

0

2401 ծխախոտի հումք

0

0

25 Աղ, ծծումբ, հող և քար, ծեփագործական նյութեր, կիր և ցեմենտ

0

0

26 Հանքաքար, խարամ, մոխիր

0

0

27 Հանքային վառելիք, նավթ և նավթավերամշակման արտադրանք, բիտումինացված հանքաքարեր, հանքաքարային մոմ

այդ թվում`

0

0

2710 00 250 բենզին

0

0

2710 00 590 դիզելային վառելիք

0

0

28 Անօրգանական քիմիայի արտադրանք, թանկարժեք և հազվագյուտ հողային մետաղների օրգանական և անօրգանական միացություններ, ռադիոակտիվ տարրեր (էլեմենտներ) կամ իզոտոպներ

0

0

29 Օրգանական քիմիական միացություններ

0

0

30 Դեղագործական արտադրանք

0

0

31 Պարարտանյութեր

0

0

32 Դաբաղման և ներկման լուծամզուքներ (էքստրակտներ), տանիններ և դրանց ածանցյալներ, պիգմենտներ և այլ ներկանյութեր, ներկեր ու լաքեր, մածիկ և մաստիկա, թանաք (տպագրական ներկեր)

0

0

33 Եթերային յուղեր և էսենցիաներ

այդ թվում`

0

0

3303-3306 պարֆյումերային, կոսմետիկական և հարդարանքի այլ միջոցներ

10

0

34 Օճառ, մակերեսային-ակտիվ օրգանական նյութեր, լվացող և օծող միջոցներ, արհեստական և պատրաստի մոմեր, մաքրող և փայլեցնող միջոցներ, ատամնաբուժական նպատակներով օգտագործվող ատամնաբուժական մոմ և գիպսե այլ հիմնանյութեր

այդ թվում`

10

0

3401 օճառ

0

0

3402 մակերեսային-ակտիվ օրգանական նյութեր, լվացող և օծող միջոցներ

0

0

3406 մոմեր

0

0

35 Սպիտակուցային նյութեր, վերափոխված (մոդիֆիկացված) օսլաներ, սոսինձներ, խմորիչներ (ֆերմենտներ)

0

0

36 Պայթուցիկ նյութեր, պիրոտեխնիկական արտադրանք, լուցկի

այդ թվում`

0

0

3604 հրավառելիք (ֆեյերվերկներ) ազդանշանային և անձրևային հրթիռներ, հակամառախուղային ազդարարներ

10

0

37 Լուսանկարչական ապրանքներ, կինոապրանքներ

10

0

38 Քիմիական այլ արտադրանք

10

0

39 Պլաստմասսաներ և պլաստմասսայե իրեր

այդ թվում`

0

0

3924 խոհանոցային և ճաշի սպասք, տնային օգտագործման այլ առարկաներ

10

0

40

Կաուչուկ և ռետինե իրեր

այդ թվում`

0

0

4011 10 000 մարդատար ավտոմեքենաների դողեր

10

0

4012 10 900 վերականգնված կամ օգտագործված ավտոդողեր

10

0

4013 10 100 մարդատար ավտոմեքենաների դողերի ռետինե օդախցիկներ

10

0

4015 19 100,
4015 19 900
4015 90 000
4016 91 000
4016 92 000
ռետինե տնտեսական
և այլ ձեռնոցներ
հագուստի ռետինե այլ արտադրանք
հատակի ռետինե գորգիկներ, ծածկոցներ
ռետին (լաստիկ)

10
10
10
10

0
0
0
0

41 Կաշեհումք և կաշի

0

0

42 Կաշվե արտադրանք

10

0

43 Մորթեղեն, մորթու հումք, արհեստական մորթի

այդ թվում`

0

0

4303 մորթե հագուստեղեն

10

0

44 Բնափայտ և փայտե արտադրանք

այդ թվում`

0

0

4414 նկարների, հայելիների և նմանատիպ այլ առարկաների շրջանակներ

10

0

4419 խոհանոցային իրեր

10

0

4420 փորագրված փայտյա իրեր

10

0

4421 փայտյա այլ առարկաներ

10

0

45 Խցան և խցանե իրեր

10

0

46 Ծղոտից, հյուսելու այլ նյութերից արտադրանք

10

0

47 Ցելյուլոզա, թղթի հումք

0

0

48 Թուղթ, ստվարաթուղթ

0

0

49 Գրքեր, թերթեր, պոլիգրաֆիական այլ արտադրանք

0

0

50 Մետաքս և մետաքսե արտադրանք

10

0

51 Բուրդ և բրդյա արտադրանք

0

0

52 Բամբակ

0

0

53 Այլ բուսական տեքստիլ թելեր, թղթե թելեր և կտորներ

0

0

54 Քիմիական թելեր

0

0

55 Քիմիական շտապելե թելեր

0

0

56 Բամբակ, թաղիք, հատուկ մանվածք, լարաններ, ճոպաններ, պարաններ

0

0

57 Գորգեր

10

0

58 Հատուկ կտորներ, խավավոր կտորներ, գոբելեն, ժանյակներ

10

0

59 Որոշակի ծածկույթով ներծծված տեքստիլ արտադրանք

0

0

60 Տրիկոտաժ

0

0

61 Տրիկոտաժե հագուստեղեն

10

0

62 Տեքստիլ հագուստեղեն (բացի տրիկոտաժեղենից)

10

0

63 Պատրաստի տեքստիլ այլ արտադրանք

10

0

64 Կոշիկ

այդ թվում`

10

0

6406 կոշիկի մասեր

0

0

65 Գլխարկներ

10

0

66 Հովանոցներ, ձեռնափայտեր, մտրակներ

10

0

67 Բմբուլից իրեր, արհեստական ծաղիկներ

10

0

68 Քարե, գիպսե, ցեմենտե, ազբեստե, փայլարե արտադրանք

10

0

69 Խեցեգործական արտադրանք

10

0

70 Ապակի և ապակյա արտադրանք

այդ թվում`

0

0

7013 ճաշի և խոհանոցի սպասք

10

0

7016 ապակե սալիկներ, աղյուսներ և դեկորատիվ նպատակների համար այլ իրեր

10

0

7018 ապակուց պատրաստված զարդարանքներ

10

0

71 Մարգարիտ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, թանկարժեք իրեր, զարդեղեն (բիժուտերիա), դրամներ

այդ թվում`

0

0

7113 ոսկերչական իրեր և թանկարժեք մետաղներից պատրաստված դրանց մասերը

10

0

7114 ոսկյա և արծաթյա իրեր, թանկարժեք մետաղներից պատրաստված դրանց մասերը

10

0

7115 թանկարժեք մետաղներից պատրաստված այլ իրեր

10

0

7117 զարդեղեն (բիժուտերիա)

10

0

7118 դրամներ

10

0

72 Սև մետաղներ

0

0

73 Սև մետաղից պատրաստված արտադրանք

0

0

74 Պղինձ և պղնձե արտադրանք

այդ թվում`

0

0

7417 սննդի պատրաստման կենցաղային սարքեր

10

0

7418 խոհանոցային պարագաներ և կենցաղային այլ իրեր

10

0

75 Նիկել և նիկելից պատրաստված արտադրանք

0

0

76 Ալյումին և ալյումինե արտադրանք

այդ թվում`

0

0

7615 խոհանոցային և կենցաղային այլ իրեր

10

0

7616 ալյումինե այլ իրեր

10

0

78 Կապար և կապարե արտադրանք

0

0

79 Ցինկ և ցինկե արտադրանք

0

0

80 Անագ և անագե արտադրանք

0

0

81 Ոչ թանկարժեք այլ մետաղներ, մետաղախեցեղեն և դրանցից պատրաստված արտադրանք

0

0

82 Գործիքներ, դանակներ, գդալներ, պատառաքաղներ` ոչ թանկարժեք մետաղներից

այդ թվում`

0

0

8215 դանակներ, գդալներ, պատառաքաղներ` ոչ թանկարժեք մետաղներից

10

0

83 Ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված այլ իրեր

այդ թվում`

0

0

8303 զրահապատ սեյֆեր, չհրկիզվող պահարաններ

10

0

84 Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական հարմարանքներ

0

0

85 Էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ձայնագրող սարքավորումներ, հեռուստասարքավորումներ, ընդունիչ և հաղորդիչ սարքավորումներ

այդ թվում`

0

0

8509 էլեկտրատեխնիկական կենցաղային մեքենաներ

10

0

8510 էլեկտրասափրիչներ և մազեր կտրող էլեկտրական մեքենաներ

10

0

8517 10 000 հեռախոսային ապարատներ

10

0

8518 խոսափողեր և բարձրախոսներ

10

0

8519 էլեկտրանվագարկիչ հարմարանքներ

10

0

8520 մագնիտոֆոններ և ձայնագրող այլ սարքավորումներ

10

0

8521 տեսագրող և տեսավերարտադրող սարքավորումներ

10

0

8522 8519-8521 խմբերում նշված սարքավորումների բաղադրիչներ

10

0

8523, 8524 ձայնագրող ժապավեններ և սկավառակներ

10

0

8527 ռադիոընդունիչներ

10

0

8528 հեռուստացույցներ

10

0

8529 8527, 8528 խմբերում նշված սարքավորումների բաղադրիչներ

10

0

8540 հեռուստատեսային էլեկտրոնաճառագայթային խողովակներ

10

0

86 Լոկոմոտիվներ, տրամվայներ, վագոններ և այլ սարքավորումներ

0

0

87 Տրանսպորտային միջոցներ (բացի երկաթուղայինից)

այդ թվում`

10

0

8702 ոչ պակաս 10 ուղևոր (վարորդի հետ միասին) տեղափոխող ավտոմեքենաներ,

այդ թվում` ավտոբուսներ

0

0

8703 90 100 էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ (տրոլեյբուսներ)

0

0

8704 բեռնատարներ

0

0

8713 հաշմանդամների սայլակներ

0

0

88 Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ և այլն

0

0

89 Նավեր, նավակներ և լուղարկող այլ միջոցներ

0

0

90 Օպտիկական, լուսանկարչական, կինեմատոգրաֆիական, չափիչ, հսկիչ, բժշկական և վիրաբուժական սարքավորումներ ու գործիքներ

0

0

91 Ժամացույցներ և ժամացույցների մասեր

այդ թվում`

10

0

9108-9112,
9114
Ժամացույցների մասեր

0

0

92 Երաժշտական գործիքներ, դրանց բաղադրիչներ

0

0

93 Զենք և զինամթերք

0

0

94 Կահույք, անկողնային պարագաներ, լուսավորիչներ, հավաքովի շինարարական կառուցվածքներ

այդ թվում`

10

0

9402 բժշկական կահույք

0

0

9406 հավաքովի շինարարական կառուցվածքներ

0

0

95 Խաղալիքներ, մարզական հարմարանքներ

այդ թվում`

0

0

9504, 9508 զվարճացնող խաղեր, կարուսելներ, ատրակցիոններ, հրաձգարաններ և այլն

10

0

96 Տարբեր տեսակի պատրաստի իրեր

10

0

97 Արվեստի գործեր *)

-

-

 

______________
*) Արվեստի գործերի արտահանումը և ներմուծումը կատարվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված կարգի:

(հավելվածը խմբ. 13.05.94 N 224, 27.01.95 N 39, 10.04.96 N 105)

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1993 թ.
դեկտեմբերի 6-ի n 615 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՈՐՈՇՄԱՆ

 

Ապրանքի ծագման երկիրը որոշվում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ապրանքների ներմուծման ու արտահանման սակագնային և ոչ սակագնային կարգավորման նպատակով: Ապրանքի ծագման երկրի որոշման սույն կարգում նշված սկզբունքները հիմնվում են գոյություն ունեցող միջազգային պրակտիկայի վրա:

1. Ապրանքի ծագման երկիր է համարվում այն երկիրը, որտեղ ապրանքը ամբողջությամբ արտադրվել է կամ ենթարկվել է բավարար վերամշակման` համաձայն սույն կարգով սահմանված չափանիշների:

Ընդ որում, ապրանքի ծագման երկիր ասելով կարելի է հասկանալ երկրների խումբ, երկրների մաքսային միություններ, երկրի տարածաշրջան կամ մի մաս, եթե ապրանքի ծագման որոշման ժամանակ անհրաժեշտություն կա դրանց առանձնացման:

2. Ամբողջությամբ տվյալ երկրում արտադրված են համարվում հետևյալ ապրանքները`

ա) երկրի տարածքում կամ նրա տարածքային ջրերում, կամ նրա ցամաքային ծանծաղուտում (շելֆում) և ծովային ընդերքում (եթե երկիրը այդ ընդերքը շահագործելու բացառիկ իրավունք ունի) արդյունահանվող օգտակար հանածոները.

բ) տվյալ երկրի տարածքում աճեցված կամ հավաքված բուսական արտադրանքը.

գ) տվյալ երկրում ծնված և աճեցված կենդանիները.

դ) տվյալ երկրում աճեցված կենդանիներից ստացված արտադրանքը.

ե) տվյալ երկրում արտադրված որսորդական, ձկնորսական և ծովային գործունեության արտադրանքը.

զ) ծովային գործունեության արտադրանքը, որը արդյունահանվում է և (կամ) արտադրվել է համաշխարհային օվկիանոսում տվյալ երկրին պատկանող կամ տվյալ երկրի վարձակալած նավերով.

է) տվյալ երկրում իրագործվող արտադրական և այլ գործողությունների արդյունք հանդիսացող երկրորդական հումքը և թափոնները.

ը) բաց տիեզերքում տվյալ երկրին պատկանող կամ տվյալ երկրի վարձակալած տիեզերական նավերում ստացված բարձր տեխնոլոգիաների արտադրանքը.

թ) տվյալ երկրում արտադրված այն ապրանքները, որոնք բացառապես արտադրվել են սույն կետի «ա-ը» ենթակետերում նշված դեպքերում:

3. Եթե ապրանքի արտադրմանը մասնակցել են երկու և ավելի երկրներ, ապա ապրանքի ծագումը որոշվում է ելնելով բավարար վերամշակման չափանիշից:

Տվյալ երկրում ապրանքի բավարար վերամշակման չափանիշ են հանդիսանում`

ա) ապրանքային անվանակարգում ապրանքի դիրքի (ապրանքի նկարագրման ծածկագրի) փոփոխությունը` ցանկացած առաջին չորս նիշի մակարդակով, որը կատարվել է ապրանքի վերամշակման հետևանքով.

բ) արտադրական կամ տեխնոլոգիական գործողությունների կատարումը, որոնք բավարար կամ անբավարար են այն բանի համար, որպեսզի ապրանքի ծագումը համարվի այն երկրից, որտեղ այդ գործողությունները տեղի են ունեցել.

գ) ադվալորային կանոնը` ապրանքի արժեքի փոփոխությունը, երբ օգտագործված նյութերի արժեքի կամ ավելացված արժեքի տոկոսային բաժինը հասնում է առաքվող ապրանքի գնի հաստատագրված բաժնին:

Ընդ որում, բավարար վերամշակման չափանիշին վերաբերող պահանջներին չհամապատասխանող են համարվում`

ապրանքների պահեստավորման կամ տեղափոխման ժամանակ դրանց պահպանման ապահովման գործառնությունները.

ապրանքների վաճառքի և տեղափոխման նախապատրաստման գործողությունները (ապրանքների մասնատումը, առաքումների կազմավորումը, տեսակավորումը, վերափաթեթավորումը).

պարզ հավաքման գործողությունները.

ապրանքների բաղադրամասերի (կոմպոնենտների) խառնումը, ձուլումը` առանց ստացված արդյունքին այնպիսի բնութագիր տալու, որը էապես տարբերում է այն ելակետային բաղադրիչներից:

Այն դեպքերում, երբ կոնկրետ ապրանքի կամ ապրանքի ծագման երկրի նկատմամբ հատուկ վերապահում չի արվում, ապա կիրառվում է ընդհանուր կանոնը, համաձայն որի ապրանքը համարվում է բավարար վերամշակման ենթարկված, եթե ապրանքային անվանակարգում կատարվել է ապրանքի դիրքի փոփոխություն` դրա ցանկացած առաջին չորս նիշի մակարդակով:

4. Մասնատված ապրանքները, որոնք առաքվում են մի քանի ապրանքախմբերով, երբ արտադրական կամ տրանսպորտային պայմաններից ելնելով անհնարին է դրանց առաքումը մի ապրանքախմբով, ինչպես նաև այն դեպքերում, երբ ապրանքախումբը սխալմամբ մասնատվել է մի քանի ապրանքախմբի, դրանք հայտարարատուի ցանկությամբ, ծագման երկիրը որոշելիս, պետք է դիտվեն որպես մեկ միասնական ապրանք: Այդ կանոնի կիրառման համար պայման է հանդիսանում հետևյալը`

մասնատված ապրանքախմբի մի քանի ապրանքախմբերի բաժանման մասին Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնին նախօրոք գրավոր զգուշացումը, որում պետք է նշվեն նման բաժանման պատճառները, յուրաքանչյուր ապրանքախմբի մանրամասն սպեցիֆիկացիան` ապրանքային անվանակարգի համապատասխան ծածկագրերով, յուրաքանչյուր ապրանքախմբի մեջ մտնող ապրանքների արժեքը և ծագման երկիրը.

ապրանքի` սխալմամբ մի քանի ապրանքախմբի բաժանման փաստաթղթային ապացույցը.

բոլոր ապրանքների առաքումը նույն երկրից և նույն մատակարարի կողմից.

բոլոր ապրանքների առաքումը մաքսատան կողմից հայտարարագրի ընդունման օրվանից 6 ամսվա ընթացքում կամ առաջին ապրանքախմբի համար հայտարարագրի ներկայացման ընթացքում:

5. Մաքսային մարմիններն իրավունք ունեն պահանջելու ապրանքի ծագումը հավաստող սերտիֆիկատ (հավաստագիր):

Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից ապրանքներ արտահանելիս ապրանքի ծագման սերտիֆիկատը տրվում է համապատասխան իրավասու մարմնի կողմից` երբ այն անհրաժեշտ է և նշված է համապատասխան պայմանագրերում, ներմուծման երկրի ազգային կանոններում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններում:

Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ապրանքներ ներմուծելիս պարտադիր կարգով ապրանքի ծագման սերտիֆիկատ է ներկայացվում այն դեպքերում, երբ`

ներմուծվում են ապրանքներ այն երկրներից, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը կիրառում է քանակային սահմանափակումներ (քվոտաներ) կամ արտաքին տնտեսական գործունեության կարգավորման այլ միջոցներ.

այդ է նախատեսված միջազգային համաձայնագրերով, որոնց անդամն է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև արտաքին միջավայրի, բնակչության առողջության պահպանման, հայկական սպառողների շահերի, հասարակական կարգի, պետական անվտանգության պահպանման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.

մաքսային ձևակերպման ներկայացված փաստաթղթերում բացակայում են ապրանքի ծագման մասին տեղեկություններ կամ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինը հիմքեր ունի կարծելու, որ հայտարարվում է ապրանքի ծագման մասին ոչ արժանահավատ տեղեկություններ:

6. Ապրանքի ծագման սերտիֆիկատը պետք է միանշանակ վկայի այն մասին, որ նշված ապրանքը ծագում է տվյալ երկրից և որը պետք է բովանդակի հետևյալը`

առաքողի գրավոր հայտարարությունը այն մասին, որ ապրանքը բավարարում է ծագման համապատասխան չափանիշը.

արտահանող երկրի իրավասու մարմնի գրավոր հավաստիացումն այն մասին, որ սերտիֆիկատում (հավաստագրում) ներկայացված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:

Ապրանքի ծագման սերտիֆիկատը ներկայացվում է մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի հետ համատեղ: Սերտիֆիկատի կորստի դեպքում ընդունվում է դրա պաշտոնապես հաստատված կրկնօրինակը:

Սերտիֆիկատի կամ դրանում եղած տեղեկությունների նկատմամբ կասկած հայտնելու դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինը իրավունք ունի դիմելու սերտիֆիկատը տված մարմնին կամ որպես ծագման երկիր նշված երկրի իրավասու մարմիններին` նրանցից խնդրելով լրացուցիչ կամ ճշգրտող տեղեկություններ:

Ապրանքը չի համարվում ծագած տվյալ երկրից այնքան ժամանակ, քանի դեռ սույն կարգով սահմանվող դեպքերում չեն ներկայացվել պատշաճ ձևով կազմված ծագման սերտիֆիկատ կամ լրացուցիչ տեղեկություններ:

7. ՀՀ մաքսային մարմինը կարող է մերժել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանից ապրանքի բացթողումը միայն այն դեպքում, եթե ապրանքը ծագում է այն երկրից, որի ապրանքները, համաձայն Հայաստանի Հանրապետության կնքած միջազգային համաձայնագրերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ենթակա չեն բացթողման:

Պատշաճ ձևով կազմված սերտիֆիկատի կամ ապրանքի ծագման մասին տեղեկություններ չներկայացնելը չի կարող հիմք հանդիսանալ սահմանով ապրանքի բացթողման մերժման համար:

Այն ապրանքները, որոնց ծագումը հաստատապես չի ճշտվել, բաց են թողնվում դրանց համար Հայաստանի Հանրապետության մաքսային սակագնի առավելագույն դրույքաչափերով մաքսատուրք վճարելուց հետո:

8. Ապրանքների նկատմամբ կարող է կիրառվել (վերականգնվել) առավել բարենպաստության ռեժիմը կամ պրեֆերենցիալ ռեժիմը, եթե այդ ապրանքների մաքսային ձևակերպումից հետո մեկ տարվանից ոչ ուշ ստացվել է դրանց ծագումը հաստատող համապատասխան փաստաթուղթ:

Ապրանքի ծագման երկիրը որոշելիս հաշվի չի առնվում դրա արտադրման համար կիրառված էներգիայի, մեքենաների, սարքավորումների և գործիքների ծագումը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1993 թ.
դեկտեմբերի 6-ի n 615 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության, քաղաքացիները կարող են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով անարգել տեղափոխել ցանկացած իր, բացի այն իրերից, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվում են քանակային և արժեքային սահմանափակումներ կամ արգելքներ:

 

I. ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

 

1. Ելնելով ուղևորության նպատակից (զբոսաշրջություն, անձնական հրավեր, գործուղում, աշխատանք կամ ուսում և այլն), քաղաքացիները կարող են իրենց հետ տանել անհրաժեշտ քանակությամբ անձնական օգտագործման իրեր:

2. Քաղաքացիները կարող են իրենց հետ տանել ճանապարհի համար անհրաժեշտ քանակությամբ սննդամթերք, որը չի պահանջում հատուկ պատրաստում:

3. Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրյա քաղաքացիներին և նրանց ընտանիքների անդամներին թույլատրվում է արտահանել`

ա) նախկինում իրենց հետ բերած անձնական օգտագործման իրերը և գույքը.

բ) Հայաստանի Հանրապետությունում ստացած եկամուտներով գնված ապրանքները.

գ) Հայաստանի Հանրապետությունում գնված ապրանքներ` իրենց հետ բերած տարադրամին համապատասխան:

4. բացի անձնական օգտագործման համար անհրաժեշտ իրերից, քաղաքացիները կարող են իրենց հետ անմաքս տանել իրեր` սույն կարգին կից ցանկի 3-րդ սյունակում նշված քանակություններով: Այդ քանակություններով արտահանվող իրերի ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 1000 ԱՄՆ-ի դոլարը: Քաղաքացիների կողմից տարվող իրերի` սույն կարգին կից ցանկով սահմանված բնաիրային կամ արժեքային (1000 ԱՄՆ-ի դոլար կամ դրա համարժեքը` ազգային արժույթով) քանակությունները գերազանցելու դեպքում արտահանվող իրերի քանակությունը համարվում է ապրանքային քանակություն և դրանց համար գանձվում է մաքսատուրք` համաձայն նշված ցանկում բերված դրույքաչափերի:

(4-րդ կետը խմբ. 13.05.94 N 224)

5. Արտասահման մշտական բնակության մեկնող անձանց գույքը թույլատրվում է արտահանել, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսվում:

Առանձին մասնագիտություններ ունեցող անձանց հետ (գիտնականներ, բժիշկներ, նկարիչներ, արհեստավորներ և այլն) անարգել բաց են թողնվում նրանց մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ այն առարկաները, որոնցով այդ անձինք օգտվել են մինչև արտասահման տեղափոխվելը, որը պետք է հաստատվի համապատասխան փաստաթղթերով:

Հայաստանի Հանրապետությունից արտասահման մշտական բնակության մեկնող ամեն մի անձ կարող է իր հետ տանել թանկարժեք մետաղներից և քարերից իրեր, որոնց ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 500 ԱՄՆ-ի դոլարը: Ընտանիքի անդամներին հասանելիք զարդեղենի գումարը կարելի է միացնել:

6. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները կարող են ժառանգական գույքը արտահանել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 22 հոդվածով սահմանված կարգով` նոտարական գրասենյակի կողմից հաստատված ժառանգության իրավունքի համապատասխան օրինական փաստաթղթերի և ապրանքացուցակի առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետությունում ժառանգության այն մասը, որը կազմում է գեղարվեստական, մշակութային, գիտական արժեք, բաց է թողնվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` այդպիսի արժեքների արտահանման կարգին համապատասխան:

 

II. ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

 

7. Ելնելով ուղևորության նպատակից (զբոսաշրջություն, անձնական հրավեր, գործուղում, աշխատանք, ուսում և այլն), քաղաքացիները կարող են ներմուծել անհրաժեշտ քանակությամբ անձնական օգտագործման իրեր:

8. Արտասահմանում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և նրանց ընտանիքների անդամներին առանց մաքսատուրքի թույլատրվում է ներմուծել`

ա) նախկինում իրենց հետ անձնական օգտագործման իրերը և գույքը.

բ) արտասահմանում ստացած եկամուտներով գնված ապրանքները` առանց արժեքային սահմանափակման (բացի ավտոփոխադրամիջոցներից): Սակայն այն դեպքերում, երբ այդ ապրանքները գերազանցում են սույն կարգին կից ցանկի 3-րդ սյունակում նշված բնաիրային քանակությունների եռապատիկ չափը (մեկ անձի համար), ապա գանձվում է մաքսատուրք` համաձայն նշված ցանկում բերված դրույքաչափերի:

9. Բացի անձնական օգտագործման անհրաժեշտ իրերից, քաղաքացիները կարող են իրենց հետ առանց մաքսատուրքի ներմուծել իրեր` սույն կարգին կից ցանկի 3-րդ սյունակում նշված քանակություններով: Այդ քանակություններով ներմուծվող իրերի ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 1000 ԱՄՆ-ի դոլարը:

Սույն կարգին կից ցանկում սահմանված բնաիրային կամ արժեքային (1000 ԱՄՆ-ի դոլար) քանակությունները գերազանցելու դեպքում ներմուծվող իրերի քանակությունը համարվում է ապրանքային քանակություն և դրանց համար գանձվում է մաքսատուրք` համաձայն նշված ցանկում բերված դրույքաչափերի:

10. Արտասահմանից Հայաստանի Հանրապետության մշտական բնակության տեղափոխվող անձանց պատկանող գույքը բաց է թողնվում առանց մաքսատուրքի վճարման:

11. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներն առանց մաքսատուրքի վճարման կարող են ներմուծել ապրանքներ, որոնք կազմում են նրանց ժառանգությունը (բացված արտասահմանում)` ժառանգության մասին համապատասխան փաստաթղթերի և ապրանքացուցակի առկայության դեպքում:

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

 

III. ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

 

12. Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցները կարող են արտահանվել հետևյալ կարգով`

Հայաստանի Հանրապետության ՆԳՆ պետավտոտեսչության մարմինների կողմից հաշվառումից հանված ավտոտրանսպորտային միջոցների արտահանման դեպքում գանձվում է մաքսատուրք ավտոտրանսպորտային միջոցի շարժիչի աշխատանքային ծավալի 1 սմ3-ի համար, ելնելով հետևյալ հաշվարկից`

թողարկման տարին` մինչև

2 - 0,4 ԱՄՆ-ի դոլար
2-4 - 0,3 ԱՄՆ-ի դոլար
4-6 - 0,25 ԱՄՆ-ի դոլար
6-10 - 0,15 ԱՄՆ-ի դոլար
10-ից ավելի - 0,1 ԱՄՆ-ի դոլար

13. Քաղաքացիները կարող են առանց մաքսատուրքի Հայաստանի Հանրապետությունից ժամանակավորապես արտահանել հաշվառումից դուրս չգրված ավտոտրանսպորտային միջոցները` Հայաստանի Հանրապետություն հետ ներմուծելու պարտավորագրով: Պարտավորագրում նշված ժամկետում փոխադրամիջոցը չներմուծելու դեպքում գանձվում է մաքսատուրք` 12-րդ կետում նշված դրույքաչափերով:

14. Հայաստանի Հանրապետությունից պարտավորագրով արտասահման արտահանված ավտոտրանսպորտային միջոցների ճանապարհատրանսպորտային պատահարների կամ տարերային աղետի հետևանքով վթարի ենթարկվելու դեպքում, որի հետևանքով դրանց հետագա շահագործումն անհնարին է դարձել, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցի տիրոջ մահվան դեպքում թույլատրվում է դրանց օտարումը կատարել արտասահմանում` առանց Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին մաքսատուրք վճարելու: Մնացած բոլոր դեպքերում արտասահմանում վթարի ենթարկված տրանսպորտային միջոցների օտարման ժամանակ գանձվում է մաքսատուրք` 12-րդ կետում նշված դրույքաչափերով, որի համար Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից տրվում է վկայական (ձև` ՄՎ -11)` ՀՀ ՆԳՆ պետավտոտեսչությունում դրանք հաշվառումից հանելու և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս օտարելու համար:

Նշված դեպքերում մաքսային ձևակերպումները կարող են կատարվել միայն համապատասխան պետական ծառայությունների և առողջապահության մարմինների կողմից տրված հիմնավոր փաստաթղթերի ներկայացումից հետո:

15. Օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված և պետավտոտեսչությունում չգրանցված ավտոտրանսպորտային միջոցների արտահանման ժամանակ գանձվում է մաքսատուրք` 12-րդ կետում սահմանված դրույքաչափերին համապատասխան, ձեռքբերման փաստաթղթերում և տեխնիկական բնութագրավկայականներում կատարելով բացթողման վերաբերյալ համապատասխան նշումներ:

16. Արտասահման մշտական բնակության մեկնող յուրաքանչյուր չափահաս քաղաքացուն թույլատրվում է արտահանել իրեն պատկանող (պետավտոտեսչությունում գրանցված) ավտոտրանսպորտային միջոցներ և դրանց կցորդվող փոխադրամիջոցներ, ավտոպահեստամասեր և այլն, յուրաքանչյուր անվանումից մեկական հատ` առանց մաքսատուրքի վճարման:

17. Պարտավորագրով արտահանվող ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրավկայականի վրա ռուսերեն կատարվում են հետևյալ նշումները`

«Օտարումը արտասահմանում` առանց Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների, չի թույլատրվում»:

«Ավտոտրանսպորտային միջոցը բաց է թողնված հետ ներմուծելու պարտավորագրով»:

 

IV. ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

 

18. Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակվող չափահաս քաղաքացիներին, ովքեր ժամանակավորապես գտնվում են արտասահմանում, թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս ներմուծել ավտոտրանսպորտային միջոցներ և դրանց կցորդվող փոխադրամիջոցներ` մաքսատուրքի վճարմամբ:

19. Ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում գանձվում է մաքսատուրք` ավտոմեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի 1 սմ3-ի համար, ելնելով հետևյալ հաշվարկից`

թողարկման տարին` մինչև

2 - 0,1 ԱՄՆ-ի դոլար
2-4 - 0,15 ԱՄՆ-ի դոլար
4-6 - 0,25 ԱՄՆ-ի դոլար
6-10 - 0,30 ԱՄՆ-ի դոլար
10-ից ավելի - 0,40 ԱՄՆ-ի դոլար

 

20. Արտասահմանում մշտական բնակվող չափահաս անձանց` Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր մուտք գործելիս, թույլատրվում է առանց մաքսատուրքի ներմուծել մեկական ավտոտրանսպորտային միջոց և դրան կցորդվող փոխադրամիջոց` հետ ներմուծելու պարտավորագրով:

Սահմանված ժամկետում փոխադրամիջոցի չվերադարձման դեպքում գանձվում է մաքսատուրք` 19-րդ կետում նշված դրույքաչափերով:

21. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանած չափահաս քաղաքացիներին թույլատրվում է առանց մաքսատուրքի ներմուծել իրենց պատկանող ավտոտրանսպորտային միջոցները, դրանց կցորդվող փոխադրամիջոցները, պահեստամասերը և այլն, յուրաքանչյուր անվանումից մեկական հատ:

22. (կետը հանվել է 13.05.94 N 224)

 

V. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՕՏԱՐՈՒՄԸ

 

23. Ավտոմեքենաների, կցորդվող փոխադրամիջոցների, մոտոցիկլների, մոտոռոլերների, մոպեդների, ավտոմեքենաների շարժիչների և թափքերի ներմուծման դեպքում մաքսատունը տալիս է վկայական (ձև` ՄՎ-11)` դրանք Հայաստանի Հանրապետության ՆԳՆ պետավտոտեսչությունում գրանցելու համար:

24. Արտասահմանից Հայաստանի Հանրապետության ժամանակավոր ծառայության կամ ուսանելու նպատակով եկած քաղաքացիների կողմից ներմուծված ավտոտրանսպորտային միջոցները ՆԳՆ պետավտոտեսչությունում ժամանակավորապես գրանցելու համար ՀՀ մաքսային մարմինների կողմից տրվում է թույլտվություն (ձև` ՄՎ-10):

25. Հայաստանի Հանրապետության ՆԳՆ պետավտոտեսչությունում ավտոմեքենան ձևակերպելու և գրանցումից հանելու համար Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից տրվում է վկայական (ձև` ՄՎ-11), որում նշվում է` «Մաքսատուրքերը վճարված են և օտարումը թույլատրվում է»:

26. Ավտոտրանսպորտային միջոցները օտարման նպատակով պետավտոտեսչությունում հաշվառումից հանելիս գրանցման վկայականի (տեխնիկական բնութագրավկայականի) «Հատուկ նշումներ» բաժնում կատարվում է գրառում` «Առանց մաքսային մարմինների թույլտվության օտարերկրյա քաղաքացիների և կազմակերպությունների անվամբ օտարումն արգելվում է»:

Ավտոտրանսպորտային միջոցները հաշվառումից հանելիս գրանցման վկայականի «Հաշվառումից հանում» բաժնում կատարված գրառման վերջում ավելացնել` «Տես «Հատուկ նշումներ» բաժինը:

Եթե ավտոտրանսպորտային միջոցները նոտարական գրասենյակի միջոցով, առանց պետավտոտեսչությունում հաշվառումից հանվելու, օտարվել են օտարերկրյա քաղաքացիներին կամ կազմակերպություններին, ապա դրանք հաշվառումից կարող են հանվել միայն մաքսային մարմինների կողմից տրված գրավոր թույլտվությամբ (ձև` ՄՎ-11):

Այն ավտոտրանսպորտային միջոցները, որոնք նախկինում արտահանվել են Հայաստանի Հանրապետության տարածքից և որոնց համար ներկայացվում է համապատասխան տեխնիկական զննման ակտ (անկախ ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակից)` դրանք իրենց գտնվելու երկրում օտարելու նպատակով Հայաստանի Հանրապետության ՆԳՆ պետավտոտեսչությունում հաշվառումից կարող են հանվել միայն մաքսային մարմինների կողմից տրված գրավոր թույլտվությամբ (ձև` ՄՎ-11):

 

 

Ց Ա Ն Կ

(ցանկը խմբ. 13.05.94 N 224)

 

ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԻՆ ԿԻՑ

 

 

Ապրանքի ծածկագիրն` ըստ ԱՏԳ ապրանքային դասակարգիչի

Ապրանքի համառոտ անվանումը Անմաքս արտահանվող
և ներմուծվող ապրանքի քանակը
Ապրանքային
քանակություն
կազմող իրերի
ներմուծման և
արտահանման
մաքսատուրքի
դրույքաչափեր (տոկոսներով)
 

1

2

3

4

  01 Կենդանի կենդանիներ 1 հատ 10
  02 Միս և մսի ենթամթերք 20 կգ 10
  03 Ձկնեղեն, խեցգետնանմաններ, կակղամորթներ և այլ ջրային անողնաշարավորներ 20 կգ 10
  04 Կաթ և կաթնեղեն, թռչնի ձու, բնական մեղր, այլ տեղում չհիշատակված կենդանական ծագում ունեցող սննդամթերք 20 կգ 10
  05 Այլ տեղում չհիշատակված կենդանական ծագում ունեցող նյութեր - 10
    այդ թվում`    
  06 կենդանի ծառեր և այլ բույսերի սոխուկներ, արմատներ և բույսերի համանման այլ մասեր, կտրված 1 կգ կամ ծաղիկներ և դեկորատիվ կանաչ 1 կգ կամ
50 հատ
10
  07 Բանջարեղեն և ուտելի այլ արմատապտուղներ ու պալարապտուղներ   10
  08

Ուտելի պտուղներ և ընկույզ, բոստանային կամ ցիտրուսային մշակաբույսերի կեղևներ ու կճեպներ

20 կգ  10
   

այդ թվում`

   
   

08.06.10 թարմ խաղող

-

0
   

08.09.10000 ծիրան

-

0
   

08.09.30000 դեղձ

-

0
  09 Սուրճ, թեյ մատե (պարագվայական թեյ) և համեմունքներ 20 կգ 10
  10 Հացահատիկ 20 կգ 10
  11 Ալրաղացային արդյունաբերության արտադրանք, ածիկ, օսլա, ինուլին, հացահատիկային սոսնձանյութ 20 կգ 10
  12 Ձիթապտուղների սերմեր և պտուղներ, այլ սերմեր և հատիկներ, դեղաբույսեր, բույսեր տեխնիկական նպատակների համար, ծղոտ և կեր 20 կգ 10
  13 Դոճխեժ, բուսախեժեր, խեժեր և այլ բուսական նյութեր և լուծամզուքներ (էքստրակտներ) 1 կգ 10
  14 Հյուսածո արտադրանքի պատրաստման համար անհրաժեշտ բուսական նյութեր 1 կգ 10
  15 Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր և յուղեր, դրանց ճեղքումից ստացվող նյութեր, պատրաստի սննդային յուղեր, բուսական կամ կենդանական ծագում ունեցող մոմեր 20 կգ 10
  16 Մսի, ձկան, խեցգետնանմաններից, կակղամորթներից կամ այլ ջրային անողնաշարավորներից արտադրանք 20 կգ 10
    այդ թվում`    
  1604.30100 խավիար 0,5 կգ 20
  1604.80900 խավիարի փոխարինողներ 0,5 կգ 20
  17 Շաքար և շաքարից պատրաստված հրուշակեղեն 20 կգ 10
    այդ թվում`     10
  1701.10 ծամոն 0,5 կգ 10
  18 Կակաո և կակաոյից պատրաստված մթերք 10 կգ 10
  19 Մթերք հացահատիկներից, ալյուրից, օսլայից և կաթից, հրուշակեղեն 20 կգ 10
  20 Բանջարեղենի վերամշակումից ստացվող մթերք 20 կգ 10
  21 Խառը սննդամթերք 2 կգ 10
  22 Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ 10 լ 10
  23 Սննդարդյունաբերության մնացուկներ և թափոններ, կենդանիների համար պատրաստի կերեր - 10
    այդ թվում`    
  23.09 կենդանիների կերեր (շների և կատուների) 1 կգ 20
  24 Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ 60 տուփ,
4 տուփ սիգար
10
  25 Աղ, ծծումբ, հող և քար, ծեփագործական նյութեր, կիր և ցեմենտ - 10
  26 Հանքաքարեր, խարամ, մոխիր - 10
  27 Հանքային վառելիք, նավթի և նավթավերամշակման արտադրանք, բիտումինացված հանքաքարեր, հանքաքարային մոմ - 10
  28 Անօրգանական քիմիայի արտադրանք, թանկարժեք և հազվագյուտ հողային մետաղների օրգանական և ոչ օրգանական միացություններ, ռադիոակտիվ տարրեր (էլեմենտներ) կամ իզոտոպներ - 10
  29 Օրգանական քիմիայի միացություններ - 10
  30 * Դեղագործական արտադրանք 5 կգ -
  31 Պարարտանյութեր - 10
  32 Դաբաղման և ներկման լուծամզուքներ (էքստրակտներ), տանիններ և դրանց ածանցյալներ, պիգմենտներ և այլ ներկանյութեր, ներկեր և լաքեր, մածիկ և մաստիկա, թանաք (տպագրական ներկեր) - 10
  33 Եթերային յուղեր և էսենցիաներ, պարֆյումերային, կոսմետիկական և հարդարանքի այլ միջոցներ - 10
    այդ թվում`    
  33.03, 33.04,
33.05, 33.06,
33.07
Կոսմետիկական և հարդարանքի միջոցներ  12 հատ յուր. 10
  34 Օճառ, մակերեսային-ակտիվ օրգանական նյութեր, լվացող և ծծող միջոցներ, արհեստական և պատրաստի մոմեր, մաքրման և փայլեցման միջոցներ, ատամնաբուժական նպատակներով օգտագործվող ատամնաբուժական մոմ և գիպսե հիմքով այլ նյութեր - 10
    այդ թվում`     
  34.01 օճառ 30 հատ 10
  34.0220 լվացող միջոցներ 20 հատ 10
  35 Սպիտակուցային նյութեր, մոդիֆիկացված օսլաներ, սոսինձներ, խմորիչներ (ֆերմենտներ) - 10
    այդ թվում`    
  35.0610 սոսինձներ 5 կգ 10
  36 Պայթուցիկ նյութեր, պիրոտեխնիկական արտադրանք, լուցկի - 10
    այդ թվում`    
  36.05 լուցկի 100 տուփ 10
  37 Կինո և լուսանկարչական ապրանքներ 20 մ կամ 0,5 կգ 10
  38 Քիմիական այլ արտադրանք - 10
  39 Պլաստմասսաներ և պլաստմասսայից իրեր - 10
    այդ թվում`     
  39.22, 39.23, խոհանոցային և կենցաղային 2 կոմպլ.  
  39.24, 39.26 օգտագործման առարկաներ կամ 2 հատ 10
  40 Կաուչուկ և ռետինե իրեր - 10
    այդ թվում`    
  40.11, 40.12 ավտոդողեր և դողերի ռետինե    
  40.13 օդախցիկներ (կամերա) 4 հատ 10
  40.15.19100 հագուստի ռետինե զարդարանքներ 6 հատ 10
  4015.19900, 4015.90000
  4016.91000 հատակի ռետինե գորգիկներ,    
  4016.92000 ծածկոցներ 2 հատ 10
  41 Կաշվե հումք և կաշի 6 քմ 10
  42 Կաշվե արտադրանք 2 հատ 20
  43 Մորթեղեն, մորթու հումք, արհեստական մորթի 2 հատ 20
  44 Բնափայտ և փայտի արտադրանք - 10
    այդ թվում`     
  4414.00000 նկարների, հայելիների և նմանատիպ այլ իրերի շրջանակներ 6 հատ 10
  44.19 խոհանոցային իրեր 6 հատ 10
  44.20 փորագրված իրեր, արձանիկներ, արկղիկներ և այլն 6 հատ 10
  45 Խցան և խցանե իրեր - 10
  46 Ծղոտից, հյուսելու և այլ նյութերից արտադրանք 6 հատ 10
  47 Թաղանթանյութ (ցելյուլոզ), թղթի հումք - 10
  48 Թուղթ, ստվարաթուղթ 5 կգ 10
  49 Գրքեր, թերթեր, պոլիգրաֆիական այլ արտադրանք 10 անուն յուր. 10 (բացի թերթից)
  50 Մետաքս և մետաքսե արտադրանք 10 քմ կամ 2 կգ 10
  51 Բուրդ և բրդյա արտադրանք 10 քմ կամ 10
  52 Բամբակ 25 քմ կամ 2 կգ 10
  53 Բուսական այլ տեքստիլ թելեր, թղթե թելեր և կտորներ 10 քմ կամ 2 կգ 10
  54 Քիմիական թելեր 10 քմ կամ 2 կգ 10
  55 Քիմիական շտապել թելեր 10 քմ կամ 2 կգ 10
  56 Բամբակ, թաղիք, հատուկ մանվածք, լարաններ, ճոպաններ, պարաններ 10 քմ կամ 2 կգ 10
    այդ թվում`     
  5601.10 բամբակ, սանհիգիենիկ նշանակության միջոցներ, մանկական խանձարուրներ 5 կգ 10
  57 Գորգեր (միայն գործարանային) 1 10
  58 Հատուկ կտորներ, գոբելեններ, ժանյակներ 10 քմ  
  59 Որոշակի ծածկույթով ներծծված տեքստիլ արտադրանք 10 քմ 10
  60 Տրիկոտաժ 10 քմ 10
  61 Տրիկոտաժե հագուստեղեն 12 հատ յուր. 10
    այդ թվում`     
  61.01, 61.02 վերարկուներ, անձրևանոցներ 2 հատ յուր. 10
  62 Տեքստիլ հագուստեղեն (բացի տրիկոտաժից) 12 հատ յուր. 10
    այդ թվում`     
  62.01, 62.02 վերարկուներ, անձրևանոցներ 2 հատ յուր. 10
  63 Պատրաստի տեքստիլ այլ արտադրանք 6 հատ յուր. 10
  64 Կոշիկ 6 զույգ 10
  65 Գլխարկներ 6 հատ 10
    այդ թվում`    
  6506.92000 գլխարկներ բնական մորթուց 2 հատ 20
  66 Հովանոցներ, ձեռնափայտեր, մտրակներ և այլն 6 հատ 10
  67 Բմբուլից իրեր, արհեստական ծաղիկներ և այլն 6 հատ յուր 10
  68 Քարի, գիպսի, ցեմենտի, ասբեստի, փայլարի արտադրանք - 10
  69 Խեցեգործական արտադրանք - 10
    այդ թվում`    
  69.09, 69.10,
69.11, 69.12,
69.13, 69.14
խոհանոցային և կենցաղային իրեր 2 կոմպլ. կամ
2 հատ յուր
10
  70 Ապակի և ապակյա արտադրանք - 10
    այդ թվում`    
  70.13 ճաշի և խոհանոցի սպասք և այլն 2 հատ 10
  70.18 ապակյա զարդարանքներ 6 հատ յուր. 10
  71 * Մարգարիտ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, իրեր, զարդեղեն (բիժուտերիա), դրամներ -  10
  այդ թվում`    
7101 * Մարգարիտ 50 գ 20
71.13, 71.14,
71.15
Ոսկերչական իրեր 1 հատ յուր 20
71.17 Զարդեղեն (բիժուտերիա) 12 հատ 10
72 Սև մետաղներ - 10
73 Սև մետաղե արտադրանք - 10

 

74 Պղինձ և պղնձե արտադրանք - 10
74.17 Սննդի պատրաստման կենցաղային սարքեր 4 հատ յուր. 10
74.18 Ճաշի, խոհանոցի և այլ կենցաղային իրեր 4 հատ յուր. 10
75 Նիկել և նիկելե արտադրանք - 10
76 Ալյումին և ալյումինե արտադրանք - 10
  այդ թվում`    
76.15 Ճաշի, խոհանոցի և կենցաղային այլ իրեր 4 հատ յուր. 10
7616.96100 Կարի ասեղներ և հյուսելու շյուղեր 12 հատ 10
78 Կապար և կապարե արտադրանք - 10
79 Ցինկ և ցինկե արտադրանք - 10
80 Անագ և անագե արտադրանք - 10
81 Այլ գունավոր մետաղներ, մետաղակերամիկա - 10
82 Ոչ ազնիվ մետաղներից պատրաստված գործիքներ 2 հատ յուր. 10
83 Ոչ ազնիվ մետաղներից պատրաստված այլ իրեր 2 հատ յուր. 10
  այդ թվում`    
84 * Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական հարմարանքներ - 10
  այդ թվում`    
 84.15 օդափոխիչներ 2 10
8418.21 տնային սառնարաններ 1 10
8423.10 կենցաղային կշեռքներ 2 10
8469 գրամեքենաներ 1 10
84.70 հաշվասարքեր (կալկուլյատորներ) 1 10
84.71 ավտոմատ հաշվիչ մեքենաներ 1 10
85 Էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ձայնագրող սարքավորումներ, հեռուստասարքավորումներ 1 10
  այդ թվում`    
85.09 էլեկտրատեխնիկական կենցաղային մեքենաներ 2 10
85.10 էլեկտրասափրիչներ 2 10

 

85.13 ձեռքի էլեկտրական լապտերներ 6 10
8516.31,
8516.32
էլեկտրական սարքեր մազերի 2 10
8516.33 գանգրացման, չորացման համար ձեռքերի
համար էլեկտրաչորացուցիչներ
2 10
8516.40 էլեկտրաարդուկներ 2 10
8516.50 միկրոալիքային վառարան 3 10
8516.60 այլ վառարաններ 2 10
8516.71, 8516.72,
8516.73
էլեկտրատաքացուցիչ հարմարանքներ 2 10
8517.10000 հեռախոսային ապարատներ 3 10
85.18 միկրոֆոններ, բարձրախոսներ և այլն 3 10
85.19 էլեկտրանվագարկիչ հարմարանքներ 2 10
85.20 մագնիտոֆոններ և այլ ձայնագրիչ սարքավորումներ 2 10
85.21 տեսագրող և տեսավերագրող սարքավորումներ 1 10
85.22 85.19-85.21 խմբերում նշված սարքավորումների բաղադրիչներ 4 10
85.23, 85.24 ձայնագրիչներ 6 հատ 10
85.27 ռադիոընդունիչներ 2 10
85.28 հեռուստացույցներ 2 10
85.29 85.25-85.28 խմբերում նշված սարքավորումների բաղադրիչներ 4 10
85.20 հեռուստատեսային էլեկտրոնաճառագայթային խողովակ 1 10
86 Լոկոմոտիվներ, տրամվայներ, վագոններ և այլ սարքավորումներ 1 10
87 ** Տրանսպորտային միջոցներ, բացի երկաթուղայինից                     - 10
  այդ թվում`     
87.13 հաշմանդամների սայլակներ 2 10
88 Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ և այլն                  - 10
89 Նավեր, նավակներ և լողարկող այլ միջոցներ - 10
90 Օպտիկական, լուսանկարչական, կինեմատոգրաֆիական, չափիչ, հսկիչ,      բուժական և վիրաբուժական սարքավորումներ և գործիքներ           4 10
  այդ թվում`     
90.18, 90.19,
90.20, 90.21,
90.22
* բժշկական սարքավորումներ 2 հատ 10
91 Ժամացույցներ և ժամացույցների մասեր 6 հատ 10
92 Երաժշտական գործիքներ, դրանց բաղադրիչներ 2 հատ 10
93 Զենք և զինամթերք - -
94 Կահույք, անկողնային պարագաներ, լուսավորիչներ, հավաքովի շինարարական կառուցվածքներ 2 կոմպլ. կամ
6 հատ
10
  այդ թվում`     
94.06 Հավաքովի շինարարական կառուցվածքներ 1 հատ 10
95 Խաղալիքներ, մարզական հարմարանքներ 6 հատ յուր. 10
    այդ թվում`       
95.04, Զվարճացնող խաղեր, ատրակցիոններ,    
95.06 հրաձգարաններ - 50
96 Տարբեր տեսակի պատրաստի իրեր 6 հատ 10
97 * Արվեստի գործեր (կարգավորվում է Հայաստանի Հանրապետության            կառավարության սահմանած հատուկ կարգով) - -


** Անձնական ավտոփոխադրամիջոցների արտահանումը և ներմուծումը տես առանձին:
* Քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով լիցենզավորման ենթակա ապրանքների արտահանումն արգելվում է:

(ցանկը խմբ. 18.12.96 N 380)


 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1993 թ.
դեկտեմբերի 6-ի n 615 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կիրառվում է իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման համար:

2. Ապրանքների մաքսային արժեքն օգտագործվում է մաքսային տուրքերի հաշվարկման, գանձման, մաքսային այլ վճարումների և մաքսային այլ նպատակներով ապրանքների արժեքների սահմանման համար:

3. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է հայտարարագրողի կողմից` սույն կարգով նախատեսված մաքսային արժեքի գնահատման կանոնների համաձայն, որը կիրառվում է սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի` GATT, մաքսային գնահատման համակարգի ընդհանուր սկզբունքներին համապատասխան: Հայտարարագրողի ընտրած մեթոդի կիրառման ճշտության մասին որոշումը կայացվում է բեռների ձևակերպումը կատարող ՀՀ մաքսային մարմինների կողմից:

4. Հայտարարագրողի կողմից հայտնած մաքսային արժեքը և դրա որոշման մասին տվյալները պետք է հիմնված լինել արժանահավատ, քանակապես որոշվող, իրական և փաստաթղթով հիմնավորված տեղեկատվության վրա: Այդպիսի տեղեկատվության բացակայության դեպքում մաքսային ծառայություններն իրավասու են օգտվելու իրենց ունեցած տեղեկություններից (ապրանքների գների մասին տեղեկատվությունից, այդ թվում` առևտրական ֆիրմաների և այլ տեղեկատուների):

5. Հայտարարագրողի ներկայացրած տեղեկատվությունը, որն առևտրային գաղտնիք է, կարող է օգտագործվել միայն մաքսային նպատակներով և չի կարող օգտագործվել մաքսային համակարգի պաշտոնական մարմինների կողմից անձնական նպատակներով, տրվել երրորդ անձանց, ներառյալ այլ պետական մարմինների, առանց հայտարարագրողի համաձայնության, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

6. Հայտարարագրողի մոտ առաջացող մաքսային արժեքի որոշման ճշտման կամ մաքսային մարմիններին լրացուցիչ տեղեկատվության ներկայացման հետ կապված բոլոր լրացուցիչ ծախսերը կատարվում են հայտարարագրողի հաշվին: Մաքսային արժեքի որոշման հետ կապված բեռների մաքսային ձևակերպման ժամկետի հետաձգումը չի կարող հիմք հանդիսանալ ներմուծողի կողմից մաքսային տուրքի վճարման հետաձգման համար: Հետաձգման յուրաքանչյուր օրվա դիմաց ներմուծողից գանձվում է տուգանք` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

 

II. ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման համար իրագործվում են գնահատման հետևյալ մեթոդները`

ա) ըստ ներմուծվող ապրանքների գործարքի գնի (I մեթոդ).

բ) ըստ նմանատիպ ապրանքների համար գործարքի գնի (II մեթոդ).

գ) ըստ համասեռ ապրանքների համար գործարքի գնի (III մեթոդ).

դ) ըստ արժեքից հանումների (IV մեթոդ).

ե) ըստ արժեքի գումարման (V մեթոդ).

զ) ռեզերվային (VI մեթոդ):

Մաքսային արժեքի հաշվարկման հիմնական մեթոդը համարվում է սույն կարգի I մեթոդը: Այն դեպքում, երբ հիմնական մեթոդը (I) չի կարող կիրառվել, օգտագործվում է վերը նշված մեթոդներից որևէ մեկը` ըստ հաջորդականության:

8. ՀՀ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման ընթացքը և հայտարարագրի ձևը որոշում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը: Հայտարարագրողի կողմից նշված մաքսային արժեքի հաստատման անհրաժեշտության դեպքում հայտարարագրողը պարտավոր է մաքսային մարմնի պահանջով ներկայացնել անհրաժեշտ տվյալներ: Հայտարարագրողի կողմից ներկայացված մաքսային արժեքի որոշման համար անհրաժեշտ տվյալների հավաստիության նկատմամբ մաքսային մարմինների մոտ առաջացած կասկածների դեպքում հայտարարագրողն իրավունք ունի և պարտավոր է ապացուցել դրանց արժանահավատությունը: Հայտարարագրողի կողմից օգտագործված տվյալների հավաստիությունը հաստատող ապացույցների չներկայացման դեպքում մաքսային մարմինն իրավունք ունի որոշում ընդունելու հայտարարագրողի կողմից ընտրված գնահատման մեթոդի կիրառման անհնարինության մասին: Ընդ որում, ըստ հայտարարագրողի գրավոր հարցման մաքսային մարմինը պարտավոր է մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել գրավոր բացատրություն, ըստ որի հայտարարագրողի կողմից որոշված մաքսային արժեքը հնարավոր չէ ընդունել:

9. Մաքսային մարմնի որոշման հետ հայտարարագրողի անհամաձայնության դեպքում այն կարող է տասնօրյա ժամկետում բողոքարկվել վերադաս մաքսային մարմնին` սկսած հայտարարագրողի կողմից այդ որոշման ստացման պահից:

 

III. ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԳՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԸ (I)

 

10. Մաքսային արժեքի որոշման համար, որպես բազա, ըստ նշված I մեթոդի, ընդունվում է գնահատման ենթակա ներմուծվող ապրանքների հետ անմիջական գործարքի գինը:

11. Գործարքի գինը նշանակում է փաստացի վճարված ներմուծվող ապրանքների դիմաց վճարման ենթակա գինը:

12. Մաքսային արժեքի որոշման համար գործարքի գնի օգտագործման դեպքում դրանում ներառվում են հետևյալ ծախսերը (պայմանով, եթե դրանք վաղօրոք ներառված չեն եղել գնի մեջ)`

ա) ներմուծվող ապրանքների, մինչև դրանց մաքսային ձևակերպման վայրը տեղափոխման ծախսերը, այդ թվում`

ապրանքների բեռնման, բեռնաթափման, տեղափոխման, պահեստավորման ծախսերը.

ապահովագրական ծախսերը.

կոմիսիոն և այլ միջնորդային մեթոդային ծախսերը.

բ) փաթեթավորման արժեքը, ներառյալ փաթեթավորման նյութի և փաթեթավորման աշխատանքի արժեքը.

գ) մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման վճարը, որը վերաբերում է տվյալ ապրանքներին և որը ներմուծողը (արտահանողը) պետք է վճարի որպես դրանց ներմուծման (արտահանման) պայման:

13. Ներմուծվող ապրանքների համար գործարքի գինը չի կարելի օգտագործել որպես մաքսային արժեք, եթե`

ա) գոյություն ունի ներմուծողի իրավունքների սահմանափակում գնահատվող ապրանքների նկատմամբ.

բ) գործարքի գինը կախված է որևէ պայմանի պահպանումից, որի ազդեցությունը չի կարող հաշվի առնվել.

գ) մաքսային արժեքի որոշման դեպքում հայտարարագրողի կողմից օգտագործվում են տվյալներ, որոնք փաստաթղթային հիմնավորվածություն չունեն:

 

IV. ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՐՔԻ ԳՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԸ (II)

 

14. Այս մեթոդի կիրառման դեպքում մաքսային արժեքի որոշման համար բազա է հանդիսանում նմանատիպ ապրանքների համար գործարքի գինը, հետևյալ պայմանների պահպանման դեպքում`

«նմանատիպ» են համարվում այն ապրանքները, որոնք բոլոր հատկանիշներով համանման են գնահատվող ապրանքների հետ, այդ թվում ըստ հետևյալ չափանիշների`

նշանակությամբ և բնութագրով.

որակով, ապրանքային նշանի առկայությամբ և շուկայում իր հեղինակությամբ.

ծագման երկրով.

արտադրողներով:

Արտաքին տեսքի աննշան տարբերությունները չեն կարող հիմք հանդիսանալ այդ ապրանքները նմանատիպ չդիտարկելու համար, եթե մնացած բոլոր պայմաններով տվյալ ապրանքը համապատասխանում է սույն կետի պահանջներին:

15. Տարբեր մարդկանց կողմից արտադրված ապրանքը համարվում է նմանատիպ, եթե հայտարարագրողը և մաքսային մարմինները չունեն տեղեկություններ նմանատիպ ապրանքներ արտադրողների մասին:

16. Նմանատիպ ապրանքների գործարքի գինը կիրառվում է որպես բազա մաքսային արժեքի որոշման համար, եթե այդ ապրանքները`

ա) վաճառված (օտարված) են Հայաստանի Հանրապետությանը` ներմուծման համար.

բ) ներմուծված են միաժամանակ կամ ոչ ուշ քան 90 օր առաջ մինչև գնահատվող ապրանքների ներմուծումը.

գ) ներմուծված են նույն առևտրային (կոմերցիոն) պայմաններով և մոտավորապես նույն քանակությամբ, ինչ գնահատվող ապրանքները:

17. Եթե նմանատիպ ապրանքները ներմուծված են այլ քանակությամբ և այլ առևտրային պայմաններով, հայտարարագրողը պետք է կատարի համապատասխան ուղղումներ դրանց գնի մեջ` ըստ այդ տարբերությունների, և փաստաթղթերով ապացուցի մաքսային մարմիններին դրանց հիմնավորվածությունը:

18. Ըստ նմանատիպ ապրանքների համար գործարքի գնի հաշվարկված մաքսային արժեքը պետք է համապատասխանեցվի այն ծախսերին, որոնք նշված են սույն կարգի 12-րդ կետում: Ուղղումը պետք է կատարվի հայտարարագրողի կողմից արժանահավատ փաստաթղթերի հիման վրա:

 

V. ՀԱՄԱՍԵՌ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՐՔԻ ԳՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԸ (III)

 

19. Այս մեթոդի կիրառման դեպքում մաքսային արժեքի որոշման համար բազա է հանդիսանում ներմուծվող ապրանքների հետ համասեռություն ունեցող ապրանքների գործարքի գինը` պահպանելով ներքոհիշյալ պայմանները`

«Համասեռ» են համարվում այն ապրանքները, որոնք, չնայած գնահատվող ապրանքների հետ միանման չեն, սակայն ունեն նման բնութագիր և կազմված են միանման բաղադրամասերից, որը դրանց հնարավորություն է տալիս իրականացնել գնահատվող ապրանքների հետ նույն ֆունկցիաները և որոնք կարող են լինել առևտրային փոխարինողներ:

Ապրանքների համասեռության որոշման դեպքում հաշվի են առնվում հետևյալ չափանիշները`

նշանակությունը և բնութագիրը.

որակը, ապրանքային նշանների առկայությունը և հեղինակությունը շուկայում.

ծագման երկիրը:

20. Այս մեթոդի օգտագործման դեպքում կիրառվում են սույն կարգի 15-րդ և 16-րդ կետերը:

 

VI. ԱՐԺԵՔԻՑ ՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԸ (IV)

 

21. Այս մեթոդով մաքսային արժեքը որոշվում է այն դեպքում, երբ գնահատվող, նմանատիպ կամ համասեռ ապրանքները վաճառվում (օտարվում ) են ՀՀ տարածքում` անփոփոխ վիճակով:

22. Արժեքի հանման մեթոդի կիրառմամբ մաքսային արժեքի որոշման համար բազա է հանդիսանում ապրանքի միավորի գինը, ըստ որի գնահատվող, նմանատիպ կամ համասեռ ապրանքները վաճառվում են առավել քանակությամբ ՀՀ տարածքում այն ժամանակ, որն առավելագույնս մոտ է ներմուծման ժամանակին (գնահատվող ապրանքի ներմուծման պահից ոչ ուշ, քան 90 օր):

23. Ապրանքի միավորի գնից հնարավորության դեպքում հանվում են հետևյալ բաղադրիչները`

ա) ՀՀ տարածքում ապրանքներն ազատ շրջանառություն բաց թողնելուց հետո կատարված կոմիսիոն մուծումները, տեղափոխման, ապահովագրման, բեռնման, բեռնաթափման աշխատանքների ծախսերը.

բ) ապրանքների ներմուծման կամ վաճառքի (օտարման) հետ կապված` Հայաստանի Հանրապետությունում վճարման ենթակա մաքսային տուրքերը, հարկերը և այլ վճարների գումարը:

24. Ներմուծման պահին գնահատվող, նմանատիպ, համասեռ ապրանքների անփոփոխ վիճակով վաճառքում բացակայության դեպքում հայտարարագրողի խնդրանքով կարող է օտագործվել ապրանքի միավորի այն գինը, որն անցել է վերամշակման փուլը, ներառյալ ավելացված արժեքը` պահպանելով սույն կարգի 22-րդ և 23-րդ կետերի պահանջները:

 

VII. ԱՐԺԵՔԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԸ (V)

 

25. Մաքսային արժեքի հաշվարկման բազան V մեթոդի կիրառման դեպքում օգտագործվում է գումարման հիման վրա հաշվարկված ապրանքի գինը հետևյալ ձևով`

ա) արտադրողի կողմից գնահատվող ապրանքի արտադրության համար ծախսած նյութերի արժեքը և մյուս ծախսերը.

բ) նմանատիպ ապրանքների` ՀՀ ներմուծման համար անհրաժեշտ ընդհանուր ծախսերը, այդ թվում` տեղափոխման, բեռնման-բեռնաթափման, ապահովագրության և մյուս ծախսերը.

գ) այն շահույթը, որը սովորաբար ստանում է արտադրողը ՀՀ նմանատիպ ապրանքների առաքման դեպքում:

26. Նշված մեթոդով մաքսային արժեքը որոշելու դեպքում պետք է հաշվի առնվեն սույն կարգի 12-րդ կետի պահանջները:

 

VIII. ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ՄԵԹՈԴ (VI)

 

27. Այն դեպքում, երբ մաքսային արժեքը չի կարող որոշվել հայտարարագրողի կողմից վերոհիշյալ հինգ մեթոդների կիրառմամբ կամ մաքսային մարմինները հիմնավորված ձևով գտնում են, որ նշված մեթոդները չեն կարող կիրառվել, ապա գնահատվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում և հիմնավորվում է` հաշվի առնելով համաշխարհային մաքսային պրակտիկան:

Այդ դեպքում մաքսային արժեքի որոշման այլ ձևերի օգտագործումը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրության և GATT-ի մաքսային գնահատման համակարգի սկզբունքներին:

Ռեզերվային մեթոդի կիրառման դեպքում մաքսային մարմինները ներկայացնում են հայտարարագրողին իրենց տրամադրության տակ գտնվող գնային տեղեկատվությունը:

28. Այս մեթոդի համար չեն կարող բազա համարվել`

ա) ներքին շուկայում ապրանքի մանրածախ գինը.

բ) հայրենական արտադրության ապրանքի գինը.

գ) ապրանքի գինը, որն արտահանող երկիրն արտահանում է 3-րդ կարգի երկրներ.

դ) կամայական կամ ոչ հավաստի գինը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՀՀ կառավարության 1993 թ.
դեկտեմբերի 6-ի N 615 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

1. Ամեն տեսակի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր, ռազմական տեխնիկա և դրանց արտադրության համար համալրող դետալներ, ռազմական հանդերձանք:

2. Թմրադեղեր, թմրանյութեր և հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութեր, դեղեր, դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ:

3. Անվավեր ճանաչված արժեթղթեր:

4. Ազգային հարստություն և պատմական ժառանգություն ներկայացնող արվեստի և հնության առարկաներ (նկարներ, քանդակներ, տարատեսակ փորագրականներ, մանրանկարներ, ճենապակուց, բյուրեղապակուց, խեցեղենից, փայտից, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերից և մետաղներից, ոսկրից, ժողովրդական ստեղծագործության ձեռնարկությունների կողմից արտադրվող առարկաներ` գորգեր, գոբելեններ, կահույք, գեղազարդված կոշիկ և հագուստ, դրամագիտական հավաքածու, գեղազարդված զենք, գրքեր, ձեռագրեր, ձայնապնակներ, երաժշտական գործիքներ, փոստային նամականիշեր և այլն) և այլ առարկաներ, որոնք նշանակալից գեղարվեստական, պատմական, գիտական, ազգային և մշակութային այլ արժեք են ներկայացնում, եթե իրավասու փորձագիտական հանձնաժողովի կողմից տրվել է եզրակացություն դրանց արտահանումը ՀՀ-ից արգելելու մասին:

(խմբ. 27.12.94 թիվ 601 որոշում)

5. Այնպիսի կինոժապավեններ, տեսագրություններ, էլեկտրահաշվիչ մեքենաների տեղեկատվության մագնիսային կրողներ, տպագրության նյութեր, որոնց դուրս բերումը կարող է վնասել պետության շահերին, ինչպես նաև քաղաքացիների իրավունքներին:

6. Պետական գաղտնիք պարունակող նյութեր:

 

Ծանոթագրություն

- 1-ին և 2-րդ կետերում նշված ապրանքները կարող են արտահանվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հատուկ կարգի համաձայն:
 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 3
ՀՀ կառավարության 1993 թ.
դեկտեմբերի 6-ի N 615 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

1. Ամեն տեսակի զենք, զինամթերք, ռազմական տեխնիկա և դրանց արտադրության համար համալրող իրեր, պայթուցիկ նյութեր:

2. Միջուկային նյութեր (ներառյալ ջերմաարտադրիչների տեսքով նյութեր), իոնացնող ճառագայթման աղբյուրներ:

3. Թույներ, թմրադեղեր, հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութեր, օփիում և հաշիշ օգտագործելու հարմարանքներ:

 

Ծանոթագրություն

- Վերը նշված ապրանքների և նյութերի տարանցիկ փոխադրումը ՀՀ տարածքով կատարվում է ՀՀ կառավարության թույլտվությամբ:

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 4
ՀՀ կառավարության 1993 թ.
դեկտեմբերի 6-ի N 615 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

1. Զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր, ռազմական տեխնիկա, դրանց արտադրության համար համալրող դետալներ, ռազմական հանդերձանք:

2. Թմրադեղեր, թմրանյութեր, հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութեր և դեղեր, դրանց օգտագործման համար անհրաժեշտ օժանդակ սարքեր, դեղամիջոցներ:

3. Պոռնոգրաֆիկ բովանդակության նյութեր:

4-րդ կետը խմբ. 27.12.94 թիվ 601 որոշում

 

Ծանոթագրություն

- 1-ին և 2-րդ կետերում նշված առարկաների ներմուծումն իրականացվում է միայն ՀՀ կառավարության կողմից սահմանված հատուկ կարգի համապատասխան:

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան