Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
8 դեկտեմբերի 2011 թվականի N 48
30. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 28-26 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ԱՐՏԱՔԻՆ ՁԵՎԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի նիստի «Գնման պայմանագրի օրինակելի ձևին հավանություն տալու մասին» N 28-26 արձանագրային որոշման (այսուհետ՝ որոշում) 3-րդ կետով հավանության արժանացած` կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման աշխատանքների (ծառայությունների) կատարման պայմանագրի օրինակելի ձևին կից ներկայացված` կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի տեխնիկական առաջադրանքում (այսուհետ՝ առաջադրանք) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) առաջադրանքի 2-րդ մասի «Պայմանագրի շրջանակը և ծավալը» հատվածի 8-րդ կետը և առաջադրանքի 3-րդ մասի Պահանջ 18-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Էլ. անձնագրերի համար CSCA-ն պետք է մշակվի ICAօ 9303 փաստաթղթի համաձայն: Մուտքի ընդլայնված վերահսկման ենթակառուցվածքը պետք է ընդգրկվի:».
2) առաջադրանքի 3-րդ մասի Պահանջ 60-ում և 69-ում «64 էջ» բառերը փոխարինել «40 էջ» բառերով.
3) առաջադրանքի 3-րդ մասի Պահանջ 64-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կրիչի հավաստիության ստուգում (cհip aսtհenticatiօn) և տերմինալ հավաստիության ստուգում (terminal aսtհenticatiօn):».
4) առաջադրանքի 2-րդ մասում Քայլ 16-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Էլեկտրոնային անձնագիրն ակտիվանում է այն քաղաքացուն տրամադրելուց հետո, իսկ նույնականացման քարտի ակտիվացման համար քաղաքացին պետք է օգտագործի PIN-ը, որը տրամադրվում է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից:».
5) առաջադրանքի 3-րդ մասի Պահանջ 71-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Թուղթը պետք է քիմիապես զգայուն լինի, որպեսզի բացահայտի յուրաքանչյուր փորձ` կատարելու ֆիզիկական փոխակերպումներ և օգտագործելու անվտանգության համար նախատեսված թղթի քիմիական զգայունացումը և անտեսանելի ֆլյուրոսցենտ ուլտրամանուշակագույն (սV) թանաք:».
6) առաջադրանքի 3-րդ մասի Պահանջ 73-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Անտեսանելի ֆլյուրոսցենտ ուլտրամանուշակագույն (սV) թանաքը պետք է օգտագործվի անվտանգ տպագրության համար:».
7) առաջադրանքի 3-րդ մասի Պահանջ 195-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մատնահետքերի սկանավորման տարածքը չպետք է պակաս լինի 81 x 76 մմ-ից:».
8) առաջադրանքի 3-րդ մասի Պահանջ 196-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նկարի տարածք` չորս հարթ մատնապատկերի համար` ոչ պակաս, քան 81 x 76 մմ-ից:».
9) որոշման 3-րդ կետով հավանության արժանացած` կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման աշխատանքների (ծառայությունների) կատարման պայմանագրի օրինակելի ձևի՝
ա. 4.1-ին կետում «16 901 760 (տասնվեց միլիոն ինը հարյուր մեկ հազար յոթ հարյուր վաթսուն)» բառերը փոխարինել «16 895 680 (տասնվեց միլիոն ութ հարյուր իննսունհինգ հազար վեց հարյուր ութսուն)» բառերով,
բ. 4.1.1-ին կետում «37.44» թիվը փոխարինել «37.42» թվով,
գ. 7.6-րդ կետի 1-ին ենթակետում «13665.6 /(0.04 n+365) եվրո» բառերը փոխարինել «13658.3/(0.04 n+365) եվրո» բառերով, իսկ «37.44» թիվը` «37.42» թվով.
10) որոշման 3-րդ կետով հավանության արժանացած` կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման աշխատանքների (ծառայությունների) կատարման պայմանագրի օրինակելի ձևին կից ներկայացված գնման ժամանակացույցը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
2. Հավանություն տալ կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրի և նույնականացման քարտի արտաքին ձևին՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 21 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 8-ի նիստի N 48 արձանագրային որոշման |
ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՁԵՎԸ
|
8-39-րդ էջեր |
ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ԱՐՏԱՔԻՆ ՁԵՎԸ
