Գլխավոր տեղեկություն
Համար
N 436
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.05.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.05.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.05.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 մայիսի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2001 թվականի N 436

քաղ. Երևան

 

Վայոց ձորի մարզի Արենիի եվ Արարատի մարզի Այնթափի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները հաստատելու մասին

 

Հաշվի առնելով Վայոց ձորի և Արարատի մարզպետների առաջարկություններն ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ու Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության համաձայնությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Վայոց ձորի մարզի Արենիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման (կցվում է) և համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերից 33,6 հեկտար, որից՝ 7,8 հեկտար վարելահող, 25,8 հեկտար անօգտագործելի, փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, 48,4 հեկտար վարելահող` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա։

2. Հաստատել Արարատի մարզի Այնթափի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման (կցվում է) և համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի վարելահողերից 3,3 հեկտար փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, 10,6 հեկտար՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, 0,8 հեկտար՝ արդյունաբերության, տրանսպորտի, կապի, պաշտպանության և այլ նշանակության հողերի կատեգորիա։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 22-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Ներմուծեք նկարագրությունը_637

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱԶՄԸ, ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Պետական սեփականություն համարվող հողերի կազմը Ընդամենը (հա) Օտարման (օգտագործման տրամադրման) հողամասերի չափերը (հա)` ըստ նպատակների և ժամկետների
2001 թ. 2002 թ. 2003 թ.
Գ Բ Հ Ա Պ Գ Բ Հ Ա Պ Գ Բ Հ Ա Պ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
Ընդամենը
այդ թվում`
83.7 38.4 28.6       5.0 2.4       5.0 2.6      
վարելահող 56.2 38.4 2.8       5.0 2.4       5.0 2.6      
պտղատու այգի                                
խաղողի այգի                                
խոտհարք                                
արոտ                                
թփուտ                                
անօգտագործելի 25.8   25.8                          
                                 
                                 
                                 

 

*) Գ` գյուղատնտեսական նշանակության հողեր,

Բ` բնակելի կառուցապատման հողեր,

Հ` հասարակական նշանակության կառուցապատման հողեր, այդ թվում`

ընդհանուր օգտագործման համար,

Ա` արտադրության կազմակերպման և ընդերքի օգտագործման հողեր,

Պ` հատուկ պահպանվող տարածքներ (լրացուցիչ նախատեսվող)

 

Նոր հողերի յուրացման, բարելավման, կուլտուր-տեխնիկական, ինչպես նաև հողերի պահպանության միջոցառումներ

 

ա) __-__ հեկտար` խոտհարքի բարելավում,

բ) __-__ հեկտար` արոտի բարելավում,

գ) __-__ հեկտար` անօգտագործելի հողերի յուրացում,

դ) __-__ հեկտար` պաշտպանական անտառաշերտի հիմնում,

ե) __-__ հեկտար` հողերի ռեկուլտիվացիա,

(նշված հողատարածքներն անհրաժեշտ է ցույց տալ նաև գրաֆիկական մասի վրա):

 

Ներմուծեք նկարագրությունը_635

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅՆԹԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱԶՄԸ, ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Պետական սեփականություն համարվող հողերի կազմը Ընդամենը (հա) Օտարման (օգտագործման տրամադրման) հողամասերի չափերը (հա)` ըստ նպատակների և ժամկետների
2001 թ. 2002 թ. 2003 թ.
Գ Բ Հ Ա Պ Գ Բ Հ Ա Պ Գ Բ Հ Ա Պ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
Ընդամենը
այդ թվում`
                               
վարելահող 14.7 3.3 4.0 0.8       4.0         2.6      
պտղատու այգի                                
խաղողի այգի                                
խոտհարք                                
արոտ                                
թփուտ                                
անօգտագործելի                                
                                 
                                 
                                 

 

*) Գ` գյուղատնտեսական նշանակության հողեր,

Բ` բնակելի կառուցապատման հողեր,

Հ` հասարակական նշանակության կառուցապատման հողեր, այդ թվում`

ընդհանուր օգտագործման համար,

Ա` արտադրության կազմակերպման և ընդերքի օգտագործման հողեր,

Պ` հատուկ պահպանվող տարածքներ (լրացուցիչ նախատեսվող)

 

Նոր հողերի յուրացման, բարելավման, կուլտուր-տեխնիկական, ինչպես նաև հողերի պահպանության միջոցառումներ

 

ա) __-__ հեկտար` խոտհարքի բարելավում,

բ) __-__ հեկտար` արոտի բարելավում,

գ) __5__ հեկտար` անօգտագործելի հողերի յուրացում,

դ) __-__ հեկտար` պաշտպանական անտառաշերտի հիմնում,

ե) __-__ հեկտար` հողերի ռեկուլտիվացիա,

(նշված հողատարածքներն անհրաժեշտ է ցույց տալ նաև գրաֆիկական մասի վրա):