«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
20 մայիսի 2004 թվականի N 726-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՄԻԱՑՅԱԼ ԱՐԱԲԱԿԱՆ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետի և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևանի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքից առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով` 2,5 հեկտար մակերես ունեցող հողամաս տրամադրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը, 0,7 հեկտար` Միացյալ Արաբական Էմիրություններին, 0,15 հեկտար` Լիբանանի Հանրապետությանը` այդ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման նպատակով:
2. Երևանի քաղաքապետին` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումները:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|