Գլխավոր տեղեկություն
Համար
N 824-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (12.10.2006-05.12.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.05.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մայիսի 2006 թվականի N 824-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՎԱՐԿԻ ԱՌԱՋԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի միջև աղքատության կրճատման աջակցության երրորդ վարկի առաջընթացն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել աղքատության կրճատման աջակցության երրորդ վարկի առաջընթացն ապահովելու 2006 թվականի որոշ միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հունիսի 17
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի 
մայիսի 11-ի N 824-Ա որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ԱՁԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՎԱՐԿԻ ԱՌԱՋԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Միջոցառման նպատակը

Պատասխանատու կատարողը

Ժամկետը

1

2

3

4

5

1.

Խոշոր հարկ վճարողներին սպասարկող հարկային տեսչությունների համար նախատեսված բարեփոխումների և հարկային հավաքագրումներում ինքնագնահատման համակարգի ներդրման ծրագրերի վերաբերյալ համապատասխան կատարողական տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը

հարկային վարչարարության բարելավումը

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2006 թ.
հունիսի 1-ին տասնօրյակ

2.

Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ-ի) գումարների փոխհատուցման մասով արտահանողների սահմանված ժամկետներում չքննարկված և չբավարարված հայտերի և հարկային ապառքների կրճատման գործընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը

ԱԱՀ-ի փոխհատուցման մասով արտահանողների սահմանված ժամկետներում չբավարարված հայտերի և հարկային ապառքների (նկատի են առնվում գերավճարները) նվազեցումը

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2006 թ.
հունիսի 1-ին տասնօրյակ

3.

Ապրանքների զննման ընտրողականության ավտոմատ համակարգի կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը` ըստ Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) հետ փոխհամաձայնեցված ժամանակացույցի

մաքսային հսկողության գործառույթի կատարելագործումը և մաքսային ծառայությունների որակի բարելավումը

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

2006 թ.
հունիսի 1-ին տասնօրյակ

4.

Government Financial Statistic *(GFS)-ի դասակարգմանն ու հաշվային պլանին  2008 թվականի ՀՀ պետական բյուջեի լիարժեք համապատասխանության ապահովման առաջընթացի վերաբերյալ համառոտ տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

նոր ինտեգրացված հաշվային պլանի և հաշվապահական հաշվառման նորմերի ներդրումը` հանրային հատվածի համար

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2006 թ.
սեպտեմբերի 1-ին տասնօրյակ

5.

Փորձնական նախարարություններում ՀՀ պետական բյուջեի հաշվետվությունների ներկայացման և ՀՀ պետական բյուջեի կատարման գործելակերպերի ծրագրային բյուջետավորման պահանջների համապատասխանության վերաբերյալ ամփոփ տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պետական բյուջեի կառավարման համակարգի և ֆինանսական հաշվետվությունների կատարելագործումը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2006 թ.
սեպտեմբերի 1-ին տասնօրյակ

6.

Աշխատակազմի կատարողականի գնահատման համակարգ ներդնելու մասին ռազմավարության մշակումը

արժանիքների վրա հիմնված հիմնական աշխատավարձի և պարգևատրումների համակարգի կատարելագործումը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2006 թ.
սեպտեմբերի 1-ին
տասնօրյակ

7.

Ներքին աուդիտի գործառույթների ուղղությամբ համաձայնեցված միջոցառումների իրականացումը և կատարման ընթացքի վերաբերյալ ամփոփ տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում ներքին աուդիտի կատարելագործումը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2006 թ.
հունիսի 1-ին տասնօրյակ

8.

Նախարարություններում Internatonal Public Sector Accounting Standards** (IPSAS)-ի դրամարկղային հիմունքներով հաշվապահական հաշվառման նորմերի ներդրման առաջընթացի վերաբերյալ  ամփոփ տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2006 թ.
հունիսի 1-ին տասնօրյակ

9.

Պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ-ների) սահմանումը հստակեցնելու, ՊՈԱԿ-ների համապատասխան հաշվետվական կառուցվածքը սահմանելու և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ Ազգային ժողով և ՀՀ Ազգային ժողովի Վերահսկիչ պալատ համախմբված եռամսյակային հաշվետվություններ ներկայացնելու նպատակով օրենսդրական փոփոխությունների մշակումը և ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՊՈԱԿ-ների նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացումը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2006 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

10.

Պետական ոչ առևտրային կազմակերպություններում (ՊՈԱԿ-ներում) պատշաճ   վերահսկողական համակարգերի վերաբերյալ մեթոդական ուղեցույցների հաստատումը և դրանց կիրառման առաջընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2006 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

11.

«Օդային տրանսպորտի ոլորտում առանձին ուղղություններով փոխադրումների ազատականացմանն ուղղված բարեփոխումների առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

քաղաքացիական ավիացիայի բնագավառում առանձին ուղղություններով փոխադրումների ազատականացմանն ուղղված միջոցառումների իրականացումը

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

2006 թ.
սեպտեմբերի 1-ին տասնօրյակ

12.

«Երկաթուղային տրանսպորտի ոլորտի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

երկաթուղային տրանսպորտի ոլորտի  բարեփոխումների  իրականացումը (երկաթուղու նկատմամբ առևտրային մոտեցում, թափանցիկության ու հաշվետվողականության ապահովում և օժանդակում  մասնավոր հատվածի մասնակցությանը)

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2006 թ.
դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

13.

Ջրային ոլորտի ընկերությունների ծառայությունների որակի վերաբերյալ տվյալների հաշվետվության ձևերի և գրանցման մատյանների հաստատումը

հանրային ծառայությունների մատուցման կարգավորման արդյունավետության բարձրացումը`

 

 

ա) ջրային տնտեսության բնագավառ

 

բ) էլեկտրաէներգիայի մատուցման բնագավառ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

ՀՀ արդարադատության նախարարություն

2006 թ.
հունիսի 30

14.

Ջրային ոլորտի ընկերությունների ծառայությունների որակի վերաբերյալ տվյալների հրապարակումը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

ՀՀ արդարադատության նախարարություն

2006 թ.
հոկտեմբերի 31

15.

Հոսանքազրկումների հաճախականության և տևողության համար ծառայության որակի բազիսային ցուցանիշների և որակի նվազագույն ցուցանիշների սահմանումը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

ՀՀ արդարադատության նախարարություն

2006 թ.
սեպտեմբերի 30

16.

Էլեկտրոնային հեռահաղորդակցության ոլորտի կարգավորման քաղաքականության և  գործողությունների ժամանակային պլանի մշակումը, որը կնպաստի գործող առևտրային պայմանագրերի շրջանակներում առավելագույն  մրցակցության ապահովմանը և, հետևաբար, նաև գործող պայմանագրերի ավարտին

էլեկտրոնային հաղորդակցության քաղաքականության բարեփոխումների իրականացումը և համապատասխանեցում` միջազգային լավագույն փորձին (հնարավոր առավելագույն  մրցակցության թույլտվությամբ)

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

ՀՀ արդարադատության նախարարություն

2006 թ.
հոկտեմբերի 1-ին տասնօրյակ

17.

Ապահովագրված գործարքների պայմանների բարելավման առաջընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը

գրավով ու այլ միջոցներով ապահովված վարկերին առնչվող իրավական հարաբերությունների բարելավումը` վարկառուների շահերի պաշտպանությունը

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ արդարադատության նախարարություն

2006 թ.
հունիսի 1-ին տասնօրյակ

18.

Միավորված վերահսկողության ռեժիմի իրականացման առաջընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը

կոնսոլիդացված վերահսկողության ներդրումը

ՀՀ կենտրոնական բանկ

2006 թ.
հունիսի 1-ին տասնօրյակ

19.

Ապահովագրական ընկերությունների համար նվազագույն կապիտալի պահանջը 350 մլն դրամի հասցնելը և համապատասխան ակտուարային (ապահովագրական) համակարգ ստեղծելը: Դրանց իրականացման վերաբերյալ տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը

ապահովագրության բնագավառի բարեփոխումների իրականացումը

ՀՀ կենտրոնական բանկ

2006 թ.
դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

20.

Հանրակրթության համակարգի արդյունավետության հետագա բարձրացման՝ ներառյալ՝
ա) ավագ դպրոցների համախմբման
բ) մեկ աշակերտի թվով ֆինանսավորման բանաձևի վերանայման
գ) լրիվ ծանրաբեռնվածության համարժեքով հաշվարկված «աշակերտ-ուսուցիչ» հարաբերակցության բարձրացման (բացառությամբ ՀՀ կառավարության կողմից պահպանվող դպրոցների) 
դ) ուսուցիչների աշխատավարձի բարձրացման վերաբերյալ ամփոփ տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնեը

դպրոցների ռացիոնալացման ծրագրի իրականացումը

հանրակրթության համակարգի արդյունավետության հետագա բարձրացումը

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2006 թ.
սեպտեմբերի 1-ին տասնօրյակ

21.

Բարձրագույն կրթության բարեփոխումների և կրեդիտային համակարգի ներդրման գործընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն  ներկայացնելը

բարձրագույն կրթության բարեփոխումների իրականացումը

կայուն ֆինանսավորման համակարգի զարգացումը

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2006 թ.
սեպտեմբերի 1-ին տասնօրյակ

22.

5-6 տարեկանների նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչների մասին տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

Նախադպրոցական կրթության բարեփոխումների ռազմավարության ներդրման փորձնական ծրագիր երկու մարզերում» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

երեխաների վաղ կրթության ռազմավարության կատարելագործումը

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2006 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

23.

Հիվանդանոցների ռացիոնալացման ծրագրի իրականացման ծրագրավորված ընթացքի ապահովման և արդյունավետության ցուցանիշների` ներառյալ մահճակալների հարաբերակցության և բժիշկների թվի հարաբերակցության ծրագրային ցուցանիշների վերաբերյալ ամփոփ տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը

հիվանդանոցների ռացիոնալացման ծրագրի իրականացման ապահովումը

ՀՀ առողջապահության նախարարություն

Երևանի քաղաքապետարան

«Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»  ՓԲԸ

2006 թ.
հուլիսի 1-ին տասնօրյակ

24.

«Պետական ֆինանսավորման ենթակա առողջապահական ծառայությունների և առողջության կամավոր ապահովագրման կարգավորման  շրջանակները սահմանելու մասին» քաղաքականություն մշակելը և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

որոշակի առողջական ռիսկերը և (կամ) բնակչության խմբերը ծածկելու համար մասնավոր ապահովագրության ներդրումը

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2006 թ.
սեպտեմբերի 1-ին տասնօրյակ

25.

«Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի կատարման ընթացքի վերաբերյալ ամփոփ տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը

ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ծրագրի մշակումը

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտ

2006 թ.
հունիսի 1-ին
տասնօրյակ

26.

«Ապօրինի հատումների և անտառանյութի՝ անտառից դուրս բերման մոնիթորինգի չափորոշիչները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակելը և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելը

անտառային ոլորտի բարեփոխումների  ապահովումը

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ բնապահպանության
նախարարություն

2006 թ.
հուլիսի 15

27.

Գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների, հետազոտության և կրթության ծրագրերի իրականացման գործընթացի վերաբերյալ կատարողական  տեղեկությունները ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

գյուղատնտեսական խորհրդատվության, հետազոտության և ուսուցողական ծրագրերի իրականացումը

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2006 թ.
հունիսի 1-ին
տասնօրյակ

28.

«Սերմերի հավաստագրման կարգը հաստատելու մասին» և «Պարտադիր հավաստագրման ենթակա բույսերի տեսակների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ ամփոփ տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը

«Սերմերի մասին» ՀՀ օրենքի կիրարկման ապահովումը

սերմերի վկայագրման գործընթացների կանոնակարգումը

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2006 թ.
հունիսի 1-ին
տասնօրյակ

29.

Հայաստանի՝ ԱՀԿ-ին անդամակցության շրջանակներում ստորագրված «Սանիտարական և բուսասանիտարական միջոցների մասին» համաձայնագրի դրույթներին համապատասխան «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը մշակելը և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը: Օրենքի ընդունումից հետո եռամսյա ժամկետում համապատասխան ենթաօրենսդրական ակտերի մշակման հստակ ժամկետների սահմանումը

սննդամթերքի անվտան-գության վերաբերյալ
ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը` Եվրամիության չափանիշներին

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2006 թ.
օգոստոսի 3-րդ
տասնօրյակ

30.

Գյուղական ենթակառուցվածքների մասով գործողությունների ծրագրի իրականացումը, որը կապահովի`

 

ա) համայնքների դասակարգումն ըստ հստակ սահմանված չափանիշների

 

 

բ) համընդհանուր մատչելիության հասկացության սահմանումը և համապատասխան ֆինանսավորման մեխանիզմի մշակումը

 

 

գ) սեփականության և գործառնական պատասխանատվության սահմանումը

 

 

 

 

դ) պարզեցված նորմերի և նոր տեխնոլոգիաների ներդրումը

գյուղական ենթակառուցվածքների զարգացումը

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ կապի և տրանսպորտի նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե
ՀՀ էներգետիկայի նախարարություն

2006 թ.
օգոստոսի 1-ին տասնօրյակ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե
ՀՀ էներգետիկայի նախարարություն

2006 թ.
սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե
ՀՀ էներգետիկայի նախարարություն

2006 թ.
սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե
ՀՀ էներգետիկայի նախարարություն

2006 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

* Government Financial Statistic (GFS)-Կառավարության ֆինանսական վիճակագրություն
** Internatonal Public Sector Accounting Standards (IPSAS)-Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ (ՀՀՀՀՄՍ)

(Հավելվածը լրաց. 20.07.06 N 1028-Ա, փոփ., խմբ. 14.09.06 N 1361-Ա, փոփ. 05.10.06 N 1395-Ա)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան