ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
6 փետրվարի 2007 թ. |
թիվ 27-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 652 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ԴԵԿ-ԱՎԱՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի հունվարի 19-ի դիմումը` քաղաք Երևան, Արամի 90 շենք, թիվ 1 ա հասցեում գործող արտարժույթի փոխանակման կետի (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա
թիվ 652) գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «ԴԵԿ-ԱՎԱՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 652 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԴԵԿ-ԱՎԱՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (հասցեն` քաղաք Երևան, Սարյան 20/1 շենք, բնակարան 15) հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
|