Գլխավոր տեղեկություն
Համար
N 485-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.05.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.05.16/25(549) Հոդ.619
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2007 թվականի N 485-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 750-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-223-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, հողի հարկ վճարողներին հաշվառող տեղական ինքնակառավարման և հարկային մարմինների միջև հողի հարկի պարտավորությունների հաշվարկման նպատակով տեղեկությունների փոխանակումը, ինչպես նաև հողի հարկ վճարողներին հաշվառող տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների կազմակերպման աշխատանքները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների կազմակերպման մասին» N 750-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման նախաբանի առաջին պարբերությունը «հիմք ընդունելով» բառերից հետո լրացնել «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի, 14-րդ հոդվածի, 15-րդ հոդվածի «բ» կետի, 17-րդ հոդվածի,» բառերով.

2) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների ընդունման կազմակերպման կարգում`

ա. 3-րդ կետի առաջին պարբերությունը «գույքահարկի ինքնուրույն հաշվարկ իրականացնող» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ֆիզիկական անձանց գույքային հարկերի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող, ինչպես նաև ֆիզիկական անձանց գույքային հարկերի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համատեղ կամավոր միջհամայնքային կառույց ստեղծած)» բառերով,

բ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31-րդ կետով.

«31. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հողի հարկի հաշվարկման հայտերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ համաձայնեցրած և հողի հարկի ինքնուրույն հաշվարկ իրականացնող (Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գույքային հարկերի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող, ինչպես նաև ֆիզիկական անձանց գույքային հարկերի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համատեղ կամավոր միջհամայնքային կառույց ստեղծած) տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական անձանց հողի հարկի վճարումներն ընդունում են սահմանված կարգով անշարժ գույքի կադաստր վարող մարմնից` համայնքների վարչական տարածքներում գտնվող հողամասերի մասին ստացված տեղեկությունների հիման վրա:

Հիմք ընդունելով սույն կետում նշված տեղեկությունները` հողի հարկի ինքնուրույն հաշվարկ իրականացնող տեղական ինքնակառավարման մարմիններն օրենքով սահմանված կարգով հաշվարկում են ֆիզիկական անձանց հողամասերի հողի հարկի գումարները:»,

գ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկությունների, իսկ սույն կարգի 3-րդ և 31-րդ կետերում նշված դեպքում` ֆիզիկական անձանց գույքահարկի և հողի հարկի ինքնուրույն հաշվարկների հիման վրա տեղական ինքնակառավարման մարմինները`

ա) մինչև օրենքով սահմանված գնահատման (վերագնահատման) տարվա դեկտեմբերի 1-ը` գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնում են շինությունների գույքահարկի ծանուցագրեր.

բ) մինչև օրենքով սահմանված գնահատման (վերագնահատման) տարվա սեպտեմբերի 1-ը, իսկ գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով ձեռք բերված հողամասերի, ինչպես նաև գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում առկա հաշվառման տվյալների համեմատությամբ մինչև հողամասերի առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նպատակային կամ գործառական (հողատեսքերի) նշանակության փոփոխություններ կրած հողամասերի համար` անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից հողամասի գնահատության մասին տեղեկություններն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում` հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնում (այդ թվում` փոստով ուղարկում կամ առձեռն հանձնում) են հողի հարկի վճարման ծանուցագրեր:

Գույքային հարկերի պարտավորությունների մասին տեղեկանք կամ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև ծանուցագրերում ներկայացված գույքային հարկերի հաշվարկի ճշգրտման նպատակով ֆիզիկական անձինք կարող են դիմել օրենքով սահմանված հաշվառող մարմիններ, իսկ հարկվող օբյեկտի կամ դրա տվյալների ճշգրտման նպատակով անհրաժեշտ տեղեկություններն ու տվյալներն օրենքով սահմանված կարգով կարող են ստանալ գույքային հարկերի հաշվարկման համար տեղեկություններ տրամադրող լիազոր մարմիններից:».

դ. 14-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կարգի 3-րդ և 31-րդ կետերում նշված ֆիզիկական անձանց գույքահարկի և հողի հարկի ինքնուրույն հաշվարկ իրականացնող տեղական ինքնակառավարման մարմինները սույն կետում նշված տեղեկությունները հողի հարկի ինքնուրույն հաշվարկն սկսելու ամսվան հաջորդող ամսվանից հետո հարկային տեսչություն (տեսչություններ) չեն ներկայացնում:».

3) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված գույքահարկի և հողի հարկի գծով հարկային մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև տեղեկությունների փոխանակման կարգում`

ա. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31-րդ կետով.

«31. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հողի հարկի հաշվարկման հայտերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ համաձայնեցրած և ֆիզիկական անձանց հողի հարկի ինքնուրույն հաշվարկ իրականացնող (Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ֆիզիկական անձանց գույքային հարկերի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող, ինչպես նաև ֆիզիկական անձանց գույքային հարկերի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համատեղ կամավոր միջհամայնքային կառույց ստեղծած) ու հողի հարկ վճարող կազմակերպություններին օրենքով սահմանված դեպքում հաշվառող մարմին հանդիսացող տեղական ինքնակառավարման մարմիններին սույն կարգի N 2 հավելվածով սահմանված ձևով տեղեկությունները ֆիզիկական անձանց հողի հարկի ինքնուրույն հաշվարկն իրականացնելու եռամսյակից, իսկ N 4 հավելվածով սահմանված ձևով տեղեկությունները կազմակերպություններին հաշվառող մարմին հանդիսանալու տարվանից հետո չեն տրամադրվում:

Օրենքով սահմանված կարգով ստուգումների իրականացման նպատակով հարկ վճարողների և նրանց հողի հարկի պարտավորությունների մասին սույն կարգի N 7 հավելվածով սահմանված ձևով տեղեկությունները հողի հարկ վճարողներին հաշվառող տեղական ինքնակառավարման մարմինը տրամադրում է հարկային մարմնին` վերջինիս կողմից տեղական ինքնակառավարման մարմին ներկայացված գրավոր հայտի հիման վրա, որում պարտադիր նշվում են հարկ վճարողների վավերապայմանները և տեղեկություններն ընդգրկող ժամանակահատվածը (սկիզբն ու ավարտը): Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տեղեկությունները տրամադրվում են հայտն ստանալուց հետո եռօրյա ժամկետում` հողի հարկ վճարողների հաշվառման առկա տվյալների հիման վրա: Հարկ վճարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հողի հարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորությունների արձանագրման դեպքում համապատասխան տեղեկատվությունը` ստուգման ակտը կազմելուց հետո 10-օրյա ժամկետում տրամադրվում է հողի հարկ վճարողներին հաշվառող (ըստ հողամասի գտնվելու վայրի) համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք սահմանված կարգով տեղեկությունները գրանցում են իրենց կողմից վարվող անձնական հաշվի քարտերում»,

բ. 5-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կարգի 3-րդ և 31-րդ կետերում նշված տեղական ինքնակառավարման մարմինները սույն կետում նշված տեղեկությունները (N 5 հավելված) չեն ներկայացնում:»,

գ. 6-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կարգի 3-րդ և 31-րդ կետերում նշված տեղական ինքնակառավարման մարմինները սույն կետով նախատեսված ամփոփիչ արձանագրություն չեն կազմում:»,

դ. կարգը N 6 հավելվածից հետո լրացնել նոր` N 7 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 21
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 19-ի N 485-Ն որոշման

 


«Հավելված N 7
Գույքահարկի և հողի հարկի գծով
հարկային մարմինների ու տեղական
ինքնակառավարման մարմինների միջև
տեղեկությունների փոխանակման կարգի

Ձև

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության
____________________
(մարզի (Երևան քաղաքի) անվանումը)

_______________ համայնքում

(համայնքի անվանումը)

հաշվառված հողի հարկ վճարող կազմակերպության հարկվող օբյեկտների և հողի հարկի մասին

Հարկ վճարողի հաշվառման համարը
(ՀՎՀՀ)
                                               
Կազմակերպության անվանումը  
Կազմակերպության գտնվելու
վայրը
 
Տեղեկությունների համար
պահանջվող
ժամանակահատվածը

_ ____ 20_ թ.-ից 

_ _______ 20_ թ.

 

_ ______ 20_ թ. դրությամբ

(հազ. դրամ)

Հարկվող օբյեկտ համարվող հողի մասին լիազոր մարմնի ներկայացրած տեղեկությունների տվայլներով

Հողի հարկ վճարողի ներկայացրած հաշվարկների, կատարված վճարումների և համայնքի հաշվառման տվյալներով

NN
ը/կ
 

օրենքով
սահման-
ված
հարկվող
օբյեկտ
համար-
վող հողա-մասերն
ու դրանց
չափերը
(հա)

հողա-
մասերի
գտնվելու
վայրերը

հողամասերի
համապա-
տասխան
կադաստրային
արժեքները
կամ կա-
դաստրային
զուտ
եկամուտները`
հողի հարկի
հաշվարկման
համար հիմք
հանդիսացող
նախորդ և
ընթացիկ
գնահատման
տարիների
տվյալներով

հողամասի
նպատա-
կային
նշանա-
կությունը
և գործա-
ռական
նշանա-
կությունը(հողա-
տեսքը)

պետա-
կան
գրանց-
ման
տվյալ-
ներով
սեփակա-նության
կամ
օգտա-գործման
իրա-
վունքը
ծագելու
ամսա-
թիվը,
ամիսը,
տարե-
թիվը

պետա-
կան
գրանց-
ման
տվյալ-
ներով սեփակա-
նության
կամ
օգտա-գործման
իրա-
վունքը
դադա-
րելու
ամսա-
թիվը,
ամիսը,
տարե-
թիվը

պետա-
կան
գրանց-
ման
տվյալ-
ներով
հողա-
մասի
նպատա-
կային
կամ
գործա-
ռական
նշանա-կության(հողա-
տեսքի)փոփո-խության
ամսա-թիվը,
ամիսը,
տարե-
թիվը

հաշ-վարկված
հարկի
ընդհա-
նուր
գու-
մարը

կատար-
ված
վճա-րումների
ընդհա-
նուր
գու-
մարը

հարկային
պարտավորությունների
 չվճարված մնացորդը

հողի հարկի գերավճարի մնացորդը
___ ___20__ թ.  դրությամբ

նախորդ

ընթացիկ

___ ___20__ թ. դրությամբ

ապառքը

տուգանքների
գումարը

տույժերի
գումարը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Կատարող

____________
(պաշտոնը)

____________
(ստորագրությունը)

____________
(անունը, ազգանունը)

___ ____ 20 ___ թ.

Համայնքի ղեկավար

_________________

(ստորագրությունը)

______________

(անունը, ազգանունը)


Կ.Տ. »:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան