Գլխավոր տեղեկություն
Համար
N 1915-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.05.2007-29.07.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.25/57(232) Հոդ.1345
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.01.2011

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2002 թվականի N 1915-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 13.01.05 N 101-Ն, 28.12.06 N 1898-Ն)

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժգ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

(Նախաբանը փոփ. 13.01.05 N 101-Ն, 28.12.06 N 1898-Ն)

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2002 թ. դեկտեմբերի 9
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 21-ի N 1915-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

(Վերնագիրը փոփ. 13.01.05 N 101-Ն, 28.12.06 N 1898-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (այսուհետ` նախարարություն) կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում, նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ անասնաբուժության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

(1-ին կետը փոփ. 13.01.05 N 101-Ն, 28.12.06 N 1898-Ն)

2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

(6-րդ կետը լրաց. 19.04.07 N 470-Ն)

II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

7. Տեսչության նպատակներն ու խնդիրներն են`

ա) մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից բնակչության պաշտպանումը.

բ) օտարերկրյա պետություններից կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցումը կանխելու նպատակով հանրապետության տարածքի պահպանությունը.

գ) անասնաբուժասանիտարական պահանջների տեսակետից անվտանգ անասնապահական հումքի արտադրության նկատմամբ հսկողության ապահովումը.

դ) կենդանիների տեղափոխման, ներմուծման, արտահանման, կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի, կենդանիների պաշտպանության միջոցների, անասնաբուժական պատրաստուկների, կերերի և լրացակերերի նկատմամբ հսկողությունը.

ե) կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի, կենդանիների կերերի, կերախառնուրդների, դրանց հետագա վերամշակման, կենդանիների պաշտպանության միջոցների ներմուծման և արտահանման դեպքում, ինչպես նաև անասնապահական մթերքի իրացման կետերում անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացումը.

զ) շրջակա միջավայրի պաշտպանության համար իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից անասնաբուժասանիտարական պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը:

III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) սերոմոնիթորինգի աշխատանքների կազմակերպման և իրականացման գործընթացները վերահսկելը.

բ) Հայաստանի Հանրապետությունում կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համալիրում հակաանասնահամաճարակային և անասնաբուժասանիտարական կանխարգելիչ և հարկադիր միջոցառումների իրականացման աշխատանքները վերահսկելը.

գ) կենդանիների պահվածքի, անասնապահական շինությունների շինարարության ու շահագործման զոոհիգիենիկ ու անասնաբուժասանիտարական նորմերի պահպանումը վերահսկելը.

դ) հակաանասնահամաճարակային միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ անասնաբուժական միջոցների, անասնաբուժական դեղամիջոցների և այլ պարագաների ու նյութերի պահպանումը և բաշխումը վերահսկելը.

ե) անասնաբուժական ծառայության գործունեությունը վերահսկելը, օրենքով սահմանված կարգով վարչական տույժեր և տուգանքներ նշանակելը, սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության բնագավառի օրենսդրության բացահայտված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով պարտադիր կատարման առաջադրանքներ տալը.

զ) մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումների իրականացման գործում պետական կառավարման ու շահագրգիռ մյուս մարմինների հետ համագործակցելը.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իր իրավասության սահմաններում միջազգային առաջավոր փորձի ներդրման նպատակով օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների հետ համատեղ սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության ոլորտին վերաբերող ծրագրերի մշակում.

ը) Հայաստանի Հանրապետության տարածքն օտարերկրյա պետություններից կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր ու պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների ներթափանցումը կանխարգելող միջոցառումների կազմակերպում.

թ) կենդանիների, սննդամթերքի, կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների ներմուծումը, արտահանումը և ներքին փոխադրումները վերահսկելը.

ժ) Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող կենդանիների, սննդամթերքի, կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների տեղափոխության գործընթացները վերահսկելը.

ժա) սննդամթերքի, կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների արտադրության, դրանց վերամշակման, պահպանման, իրացման գործընթացները վերահսկելը.

ժբ) Հայաստանի Հանրապետությունում կենդանիների արհեստական սերմնավորման, համարակալման և գրանցման գործընթացները վերահսկելը.

ժգ) իրավական ակտերի նախագծերի մշակում.

ժդ) կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների, ինչպես նաև կենդանիների դիակների ոչնչացման կամ տեխնիկական օգտահանման` հակաանասնահամաճարակային կանոններին, անասնաբուժասանիտարական կանոններին և նորմերին համապատասխանությունը վերահսկելը.

ժե) անասնաբուժական գործունեությամբ զբաղվող իրավաբանական և ֆիզիկական անձանցից` Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված, կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր ու պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների մասին օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տվյալները և ամենամսյա հաշվետվությունների փաթեթն ստանալը` սահմանված կարգով և ժամկետներում, համաճարակաբանական վերլուծության ենթարկելը, դրանցում արձանագրված տվյալների հավաստիությունն ստուգելը: Ստացված տվյալների վերլուծությունների հիման վրա հակաանասնահամաճարակային միջոցառումների տարեկան ծրագրերի կազմում.

ժզ) անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի հաշվառման ու օգտագործման գործընթացները վերահսկելը.

ժէ) վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ) համակարգի ներդրման աշխատանքներին աջակցելը և դրանք վերահսկելը.

ժը) սննդի շղթայի (արտադրության և շրջանառության փուլեր) բոլոր փուլերում սննդամթերքի անվտանգությանն առնչվող նորմատիվ փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.

ժթ) սույն կանոնադրությամբ նախատեսված ստուգումների ժամանակ արձանագրված արդյունքների ամփոփումը և վերլուծությունը.

ի) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր իրավասության սահմաններում վարչական վարույթի վարումը, համապատասխան որոշումների ընդունումը և օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվության միջոցների կիրառումը:

(8-րդ կետը խմբ. 12.01.06 N 109-Ն, լրաց., փոփ. 28.12.06 N 1898-Ն)

 

IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

9. Տեսչությունը կառավարում է նախարարը: Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որին, մինչև քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ: Տեսչության պետն ի պաշտոնե միաժամանակ Հայաստանի Հանրապետության գլխավոր անասնաբուժական և անասնապահական պետական տեսուչն է:

Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, միջազգային անասնաբուժական օրենսդրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Տեսչության պետը պատասխանատու է անասնաբուժության բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

11. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, նախարարի` տեսչության գործունեությունը համակարգող տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

12. Տեսչության պետը`

ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

է) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների ու տարածքային մարմինների իրավասությունները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժա) վերահսկողություն է իրականացնում տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

ժգ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման այլ մարմինների հետ.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Տեսչությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և մարզային մարմիններ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

Տեսչության կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող սահմանային անասնաբուժական հսկիչ կետերը և տարածքային մարմինները կարող են ունենալ հայերեն անվանմամբ կլոր կնիք:

(15-րդ կետը լրաց. 12.01.06 N 109-Ն)

16. Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և մարզային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներն են:

17. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 21-ի N 1915-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

(Վերնագիրը փոփ. 28.12.06 N 1898-Ն)

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Կենդանիների հիվանդությունների հսկողության և վերլուծության բաժին

Սննդամթերքի անվտանգության բաժին

Պարենային հումքի, դեղերի և անասնակերի հսկողության բաժին

Իրավական ապահովման և տեղեկատվության բաժին

Սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժին

Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Բագրատաշենի սահմանային հսկիչ բաժին

Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Բավրայի սահմանային հսկիչ կետ

Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Գոգավանի սահմանային հսկիչ կետ

Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Ագարակի սահմանային հսկիչ կետ

Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Մարգարայի սահմանային հսկիչ կետ

Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Երևանի սահմանային հսկիչ կետ

Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Գյումրու սահմանային հսկիչ կետ

Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Այրումի սահմանային հսկիչ կետ

 

II. Տարածքային մարմիններ

 

Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Արագածոտնի մարզային կենտրոն

Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Արարատի մարզային կենտրոն

Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Արմավիրի մարզային կենտրոն

Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոն

Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Լոռու մարզային կենտրոն

Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Կոտայքի մարզային կենտրոն

Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Շիրակի մարզային կենտրոն

Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոն

Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Վայոց ձորի մարզային կենտրոն

Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Տավուշի մարզային կենտրոն

Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Երևանի մարզային կենտրոն

(Կառուցվածքը խմբ. 13.01.05 N 101-Ն, 30.11.06 N 1693-Ն, 28.12.06 N 1898-Ն, փոփ. 19.04.07 N 470-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան