Գլխավոր տեղեկություն
Համար
N 302-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.03.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.01.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունվարի 2007 թվականի N 302-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության գործառույթն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 175869.4 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարումներ» հոդվածով 150589.4 հազ. դրամ, որից՝ առաջին եռամսյակ՝ 25098.2 հազ. դրամ, երկրորդ եռամսյակ՝ 37647.36 հազ. դրամ, երրորդ եռամյակ՝ 37647.36 հազ. դրամ, չորրորդ եռամսյակ՝ 50196.48 հազ. դրամ, «Սննդամթերք» հոդվածով՝ 20280.0 հազ. դրամ, որից՝ առաջին եռամսյակ՝ 3380.0 հազ. դրամ, երկրորդ եռամսյակ՝ 5070.0 հազ. դրամ, երրորդ եռամսյակ՝ 5070.0 հազ. դրամ, չորրորդ եռամսյակ՝ 6760.0 հազ. դրամ, «էլեկտրաէներգիայի ծախսեր» հոդվածով՝ 5000.0 հազ. դրամ, որից՝ աոաջին եռամսյակ՝ 1250.0 հազ. դրամ, երկրորդ եռամսյակ՝ 1250.0 հազ. դրամ, երրորդ եռամսյակ՝ 1250.0 հազ. դրամ, չորրորդ եռամսյակ՝ 1250.0 հազ. դրամ)։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 21
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան