040.0362.29.05.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 մայիսի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
29 մայիսի 1999 թվականի N 362
քաղ. Երևան
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 25 ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Աբովյան, Աշտարակ, Արմավիր, Արտաշատ, Գավառ, Եղեգնաձոր, Հրազդան և Վաղարշապատ քաղաքներում խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման ուղղիչ գործակիցները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
|
Հավելված |
խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առԵՎտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման ուղղիչ գործակիցները
| Քաղաքը |
Գոտին |
Գործակիցը | |
Աբովյան |
I |
Սահմանագծվում է` |
1.2 |
| II | Քաղաքի մնացած տարածքը | 1.0 | |
| Աշտարակ | Բոլոր գոտիների համար | 1.2 | |
| Արտաշատ | Բոլոր գոտիների համար | 1.2 | |
| Արմավիր | Բոլոր գոտիների համար | 1.2 | |
| Գավառ | Բոլոր գոտիների համար | 1.2 | |
| Եղեգնաձոր | Բոլոր գոտիների համար | 1.2 | |
| Հրազդան | Բոլոր գոտիների համար | 1.2 | |
| I |
Սահմանագծվում է` Բաղրամյան, Կիրովի փողոցները` մինչև Սպանդարյան փողոցը, Աթարբեկյան, Թումանյան փողոցները` մինչև Պատկանյան փողոցը, Պատկանյան փողոցի` Աթարբեկյան փողոցից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածը, Ալավերդյան փողոցը և Նար-Դոսի փակուղին, Մաշտոցի, Կոստանյան, Շահումյան փողոցները` մինչև Կամոյի փողոցը, Արագած թաղամասում գտնվող շուկան և դրա տարածքը` 100 մետր շառավղով |
1.2 | |
| Վաղարշապատ | II |
Սահմանագծվում է` |
1.1 |
| III | Քաղաքի մնացած տարածքը | 1.0 | |
|
Հայաստանի Հանրապետության |
Է. Թադևոսյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 30.07.2015, N 853-Ն | 22.08.2015, N 362 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|