Գլխավոր տեղեկություն
Համար
N 246-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.03.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.03.28/17(541) Հոդ.395
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2007 թվականի N 246-Ն

ՁԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳԾՈՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման 15.2-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 03 ենթախմբի «02. Ձկան պաշարների համալրման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված և սույն որոշման 2-րդ կետի համաձայն հատկացվող միջոցների հաշվին իրականացվող ձկան պաշարների համալրման 2007 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:

2. Ձկան պաշարների համալրման գծով պետական պատվերի ծավալներն ընդլայնելու նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 20000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 10
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 15-ի N 246-Ն որոշման

2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ`

ՁԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳԾՈՎ

Գնման ենթակա ձկնատեսակները

Աշխատանքի կատարման
(Սևանա լիճ բացթողման)
ժամկետը

Աշխատանքի
ծավալը
(հատ)

Միավորի
գինը
(դրամ)

Ֆինանսական ծավալը (հազ. դրամ)

1-ին
կիսամյակ

9
ամիս

տարի

1. Սևանի կողակ ձկան թրթուրներ
(աչքի ստադիա)

2007 թ. հուլիս

2266666

0.2

453.3

453.3

453.3

2. Ամառային իշխանի մանրաձուկ
(1.5 գրամից ավելի)

    2007 թ. նոյեմբեր

15500

98.28

800.0

1200.0

1523.4

3. Գեղարքունի ձկան մանրաձուկ
(3 գրամից ավելի)

    2007 թ. նոյեմբեր

59395

135.0

2245.0

4643.6

8018.3

4. Ամառային իշխանի մանրաձուկ
(4 գրամից ավելի)

2007 թ. ապրիլ

42000

175.0

7350.0

7350.0

7350.0

5. Գեղարքունի ձկան մանրաձուկ
(4 գրամից ավելի)

2007 թ. ապրիլ

42000

150.0

6300.0

6300.0

6300.0

6. Գեղարքունի ձկան մանրաձուկ
(40 գրամից ավելի)

2007 թ. ապրիլ

15119

420.0

6350.0

6350.0

6350.0

Ընդամենը

 

 

 

23498.3

26296.9

29995.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան