Գլխավոր տեղեկություն
Համար
N 1277-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (07.07.2006-29.11.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.29/53(288) Հոդ.1010
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.09.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

18 հոկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2003 թվականի N 1277-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների` համաձայն հավելվածի, կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հոկտեմբերի 15
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
սեպտեմբերի 17-ի N 1277-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՀՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

 

Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն

Լեռնագնացների «Արագած» ակումբ

Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց

Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

Ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

Գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

Բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան N 1 մարզադպրոց

Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան N 2 մարզադպրոց

Գառնիի մենապայքարային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական ուսումնարան

Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական ուսումնարան

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց

Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց

Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

Ծաղկաձորի լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոց

Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց

Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց

Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց

Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց

Գյումրու սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց

Արմավիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց

(Ցանկը փոփ. 23.06.05 N 860-Ն, 08.06.06 N 829-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան