Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 68-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.03.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.04.02/10(250)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.03.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

6 մարտի 2007 թ.

թիվ 68-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՄԻԿԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՈՉ ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊՈ ԹԻՎ 0004 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի օգոստոսի 1-ի թիվ 476-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեություն իրականացնողի լիցենզավորման, մասնաճյուղերի գրանցման և ապահովագրական գործունեություն իրականացնողի կանոնադրական կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ձեռք բերելու համար նախնական համաձայնություն ստանալու կարգի» 25-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2007 թվականի մարտի 1-ի թիվ 11 արձանագրություն) և հաշվի առնելով «ՄԻԿԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ փակ բաժնետիրական ընկերության 2007 թվականի փետրվարի 27-ի թիվ MK 11/07 գրությունը, համաձայն որի` ընկերությունը դիմել է ոչ կյանքի ապահովագրության իրականացման ԱՊՈ թիվ 0004 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ՄԻԿԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ փակ բաժնետիրական ընկերությանը 1997 թվականի մարտի 24-ին տրամադրված ոչ կյանքի ապահովագրության իրականացման ԱՊՈ թիվ 0004 լիցենզիան` իր դիմումի համաձայն:

2. «ՄԻԿԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ փակ բաժնետիրական ընկերությանը հանձնարարել` սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից 45 օրվա ընթացքում ընկերության կողմից ապահովագրության պայմանագրերով ստանձնած ապահովագրական իրավունքները և պարտականությունները փոխանցել մեկ այլ ապահովագրողի` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հուլիսի 18-ի թիվ 454-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական պայմանագրերով ստանձնած ապահովագրական ռիսկերի փոխանցման կարգի»:

3. Սահմանել, որ`

ա) «ՄԻԿԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ փակ բաժնետիրական ընկերության հետ ապահովագրության պայմանագրեր կնքած ֆիզիկական և իրավաբանական անձինք, համաձայն «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի, իրավունք ունեն սույն որոշման ընդունման օրվանից վաղաժամկետ լուծել այդ պայմանագրերը և ստանալ պայմանագրի ժամկետի չլրացած օրերի համար մուծված ապահովագրավճարները` մասհանված ծախսերը, եթե նման դրույթ նախատեսված է ապահովագրության պայմանագրով (վկայագրով): Ընկերության կողմից վերը նշված ապահովագրավճարների մասը վերադարձնելու անհնարինության դեպքում ապահովադիրները կարող են դիմել դատարան` դրանք դատական կարգով բռնագանձելու կամ ընկերությանը անվճարունակ ճանաչելու հայցով,

բ) մինչև «ՄԻԿԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ փակ բաժնետիրական ընկերության կողմից ստանձնած ապահովագրական ռիսկերի պայուսակի փոխանցումը կամ կնքված պայմանագրերի լուծումը ապահովագրական պատահարներ տեղի ունենալու դեպքում «ՄԻԿԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվում են ապահովագրական հատուցումներ:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մամուլի քարտուղարին` «ՄԻԿԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ փակ բաժնետիրական ընկերության հետ ապահովագրության պայմանագրեր կնքած ապահովադիրների շահերի պաշտպանության նպատակով ապահովել սույն որոշման հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում և մամուլում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՄԻԿԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու պահից։

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2007 թ. մարտի 13
Երևան