«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2007 թվականի N 281-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Արագած համայնքի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` 799.150 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 116.040 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով նախկին դպրոցի շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը հետ վերցնել և նվիրաբերել Արագածի գյուղական համայնքին` մանկապարտեզ և արվեստի դպրոց կազմակերպելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` մեկամսյա ժամկետում Արագածի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի զբաղեցրած, ինչպես նաև դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքի սահմանների ճշտումը և համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը, շենքի ու հողի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրաբերության պայմանագրի կնքումը և առաջարկել Արագածի գյուղական համայնքի ղեկավարին գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել համայնքի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2007 թ. մարտի 14 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|