Գլխավոր տեղեկություն
Համար
N 1194
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (23.06.2005-15.03.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.12.15/40(172) Հոդ.988
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.12.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2001

040.1194.05.12.01

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 դեկտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 2001 թվականի N 1194
քաղ. Երևան

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ ԿԱՌԱՎԱՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 05.06.03 N 764-Ն)

 

Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինների վճարման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(Նախաբանը փոփ. 05.06.03 N 764-Ն)

1. Հաստատել պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահութաբաժինների վճարման գործընթացում պետական բաժնեմասի կառավարման լիազորություններն իրականացնող մարմինների աշխատանքի կազմակերպման կարգը (կցվում է):

(1-ին կետը փոփ. 05.06.03 N 764-Ն)

2. Սահմանել, որ 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում`

ա) բաժնետերերի ընդհանուր ժողովների քվեարկությանն ու հաստատմանն է դրվում պետության մասնակցության դիմաց ստացված զուտ շահույթի 20 տոկոսը որպես տարեկան շահութաբաժին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու հարցը.

բ) տարեկան տնտեսական գործունեության արդյունքներով ստացված մինչև երեք միլիոն դրամ զուտ շահույթից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժին վճարելու հարցը բաժնետերերի ընդհանուր ժողովներում քվեարկության չի դրվում (շահութաբաժին չի վճարվում):

(2-րդ կետը փոփ., լրաց. 05.06.03 N 764-Ն)

3. 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով, կարող են բաժնետերերի ընդհանուր ժողովների քվեարկությանն ու հաստատմանը դրվել պետության մասնակցության դիմաց ստացված զուտ շահույթից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահաբաժնի այլ չափեր:

4. Լիազորված մարմինների առաջարկությամբ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ` նախորդ տարվա պետական գնումների ֆինանսավորման գծով բյուջետային պարտավորությունները կարող են հաշվանցվել այդ տարվա վճարման ենթակա շահութաբաժինների սահմաններում` բանկային (գանձապետական) հաշիվների միջոցով, «Վճարում-գանձում» եղանակով:

(4-րդ կետը փոփ. 05.06.03 N 764-Ն)

5. Սույն որոշման դրույթները կիրառվում են պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների 2001 թվականի և հետագա տարիների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ստացված զուտ շահույթից շահութաբաժինների պետական բաժնեմասի վճարման գործընթացի նկատմամբ:

(5-րդ կետը փոփ. 05.06.03 N 764-Ն)

6. Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների 1998-2000 թվականների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ստացված զուտ շահույթից շահութաբաժինների պետական բաժնեմասի վճարման գործընթացը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 30-ի «Պետական բաժնետիրական և 50 տոկոս ու ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների տրամադրության տակ մնացող շահույթի բաշխման գործընթացի մասին» N 462, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեում առևտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մասնակցությունից ստացվող շահութաբաժինների գծով սահմանված եկամուտների հավաքագրման աշխատանքները կազմակերպելու մասին» N 477 որոշումներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման 4.16, 4.17, 22, 22.1 և 22.2-րդ կետերով:

(6-րդ կետը փոփ. 05.06.03 N 764-Ն)

7. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վրա:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 5-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
դեկտեմբերի 5-ի N 1194 որոշմամբ


Կ Ա Ր Գ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

(Վերնագիրը փոփ. 05.06.03 N 764-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում պետական բաժնեմասից ստացված շահութաբաժինները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու գործընթացը:

(1-ին կետը փոփ. 05.06.03 N 764-Ն)

2. Սույն կարգը չի կիրառվում օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով շահութաբաժինների վճարումից ազատված առևտրային կազմակերպությունների նկատմամբ:

(2-րդ կետը փոփ. 05.06.03 N 764-Ն)

 

II. 50 ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

(Վերնագիրը փոփ. 05.06.03 N 764-Ն)

 

3. Համապատասխան լիազորված մարմինների պահանջով` 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունները տարեկան ընդհանուր ժողովի գումարումից 45 օր առաջ, բայց ոչ ուշ, քան մինչև ընթացիկ տարվա ապրիլի 15-ը, լիազորված մարմինների հաստատմանն են ներկայացնում զուտ շահույթի բաշխման ուղղությունները, ծախսման նախահաշիվներն ու պետական բաժնեմասի դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների վճարման առաջարկվող չափերը:

(3-րդ կետը փոփ. 05.06.03 N 764-Ն)

4. Եթե ընկերության կողմից առաջարկվող շահութաբաժինների և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափերը համընկնում են, ապա լիազորված մարմինները 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերության բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովի գումարումից 30 օր առաջ, բայց ոչ ուշ, քան մինչև ընթացիկ տարվա ապրիլի 30-ը, հաստատում ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե տարեկան շահութաբաժինների վճարման չափի մասին տեղեկանքը (ձևը կցվում է)` դրան կցելով հաշվետու տարվա ֆինանսական հաշվետվությունների NN 1-5 ձևերը:

(4-րդ կետը փոփ. 05.06.03 N 764-Ն)

5. Շահութաբաժինների սահմանված չափի նվազեցման վերաբերյալ առաջարկությունները լիազորված մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության եզրակացությամբ` նշված առաջարկություններին կցելով`

ա) բաժնետերերի ընդհանուր ժողովի կամ խորհրդի կողմից հաստատված ընկերության գործարար ծրագիրը` հաջորդ առնվազն երեք տարվա կտրվածքով.

բ) զուտ շահույթի բաշխման ուղղություններն ու ծախսման նախահաշիվները.

գ) հաշվետու տարվա ֆինանսական հաշվետվությունների NN 1-5 ձևերը:

(5-րդ կետը փոփ. 05.06.03 N 764-Ն)

6. Շահութաբաժինների սահմանված չափի ավելացման վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից` լիազորված մարմինների եզրակացությամբ:

(6-րդ կետը փոփ. 05.06.03 N 764-Ն)

7. Ընկերություններում պետական բաժնեմասի լիազոր ներկայացուցիչները, լիազորված մարմինների հանձնարարությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնետերերի (մասնակիցների) տարեկան ընդհանուր ժողովներում քվեարկության են դնում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա տարեկան շահութաբաժինների չափերի հաստատման մասին հարցը:

(7-րդ կետը փոփ. 05.06.03 N 764-Ն)

8. Ընկերություններում պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասի կառավարման լիազորություններն իրականացնող մարմինների կողմից բաժնետոմսերի փաթեթի` ժողովներում վճռորոշ ձայնի իրավունք ապահովող մասը կառավարելու հիմքով` տարեկան ընդհանուր ժողովն ընդունում է տեղեկանքով սահմանված չափերով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա տարեկան շահութաբաժինների հաստատման մասին որոշում:

(8-րդ կետը փոփ. 05.06.03 N 764-Ն)

9. Ընդհանուր ժողովների կողմից տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշումների ընդունման օրվանից եռամսյա ժամկետում (ամսական` հավասար չափերով) շահութաբաժինների պետական բաժնեմասին համապատասխանող մասը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(9-րդ կետը փոփ. 05.06.03 N 764-Ն)

10. Տարեկան ընդհանուր ժողովի կողմից որոշման ընդունումից հետո 15-օրյա ժամկետում լիազոր մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացվում հաշվետու տարվա արդյունքներով ընկերությունների ստացած զուտ շահույթի բաշխման և շահութաբաժինների վճարման վերաբերյալ տարեկան ընդհանուր ժողովների որոշումների մասին արձանագրություններից քաղվածքները:

(10-րդ կետը փոփ. 05.06.03 N 764-Ն)

11. Սույն կարգի 5-րդ կետի պահանջներին համապատասխան բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովների որոշումների ընդունման պատասխանատվությունը կրում են լիազոր մարմիններն ու նրանց լիազոր ներկայացուցիչները:

12. 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների խորհուրդների (այդպիսիք չստեղծվելու դեպքում` ժողովների) կողմից միջանկյալ (եռամսյակային, կիսամյակային) շահութաբաժինների վճարման, շահաբաժնի չափի և վճարման ժամկետների մասին որոշումներն ընդունվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(12-րդ կետը փոփ. 05.06.03 N 764-Ն)

13. 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների խորհուրդների (այդպիսիք չստեղծվելու դեպքում` ժողովների) կողմից գույքով միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մասին որոշման ընդունման դեպքում այդ շահութաբաժինների պետական բաժնեմասին համապատասխանող մասը վճարվում է դրամով:

(13-րդ կետը փոփ. 05.06.03 N 764-Ն)

14. Միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մասին ընկերության խորհրդի (այն չստեղծվելու դեպքում` ժողովի) կողմից որոշման ընդունման օրվանից երկամսյա ժամկետում շահութաբաժինների պետական բաժնեմասին համապատասխանող մասը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(14-րդ կետը փոփ. 05.06.03 N 764-Ն)

15. Միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մասին ընկերության խորհրդի (այն չստեղծվելու դեպքում` ժողովի) կողմից որոշման ընդունման օրվանից հետո 15-օրյա ժամկետում լիազոր մարմինները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում քաղվածք միջանկյալ շահութաբաժիններ վճարելու վերաբերյալ որոշման մասին արձանագրությունից:

(15-րդ կետը փոփ. 05.06.03 N 764-Ն)

16. Պետական լիազորված մարմիններն ապահովում են պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների տարեկան (միջանկյալ) հաշվապահական հաշվեկշիռներում, որպես կրեդիտորական պարտքեր, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պետական շահութաբաժինների գծով պարտավորությունների արտացոլումը:

(16-րդ կետը փոփ. 05.06.03 N 764-Ն)

17. Սույն կարգի 9-րդ և 14-րդ կետերով սահմանված ժամկետներում տարեկան ու միջանկյալ շահութաբաժիններն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չվճարելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանն է ներկայացնում 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների գործադիր մարմինների պաշտոնատար անձանց աշխատանքը շարունակելու նպատակահարմարության հարցը:

(17-րդ կետը փոփ. 05.06.03 N 764-Ն)

 

III. ՄԻՆՉԵՎ 50 ՏՈԿՈՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

(Վերնագիրը փոփ. 05.06.03 N 764-Ն)

 

18. Մինչև 50 տոկոս պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում տարեկան և միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մասին որոշումներ ընդունելու դեպքում` որոշման ընդունման պահից 15 օրվա ընթացքում այդ ընկերություններում պետության լիազոր ներկայացուցիչները լիազորված մարմիններին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում տեղեկատվություն որոշման ընդունման օրվա` որպես շահութաբաժին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա գումարի չափի և վճարման ժամկետների մասին:

(18-րդ կետը փոփ. 05.06.03 N 764-Ն)

19. Մինչև 50 տոկոս պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների բաժնետերերի (մասնակիցների) տարեկան ընդհանուր ժողովների` տարեկան շահութաբաժիններ վճարելու մասին որոշմամբ սահմանված ժամկետում, շահութաբաժինների պետական բաժնեմասին համապատասխանող մասը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(19-րդ կետը փոփ. 05.06.03 N 764-Ն)

20. Մինչև 50 տոկոս պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների խորհուրդների (այդպիսիք չստեղծվելու դեպքում` ժողովների) կողմից միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մասին որոշման ընդունման դեպքում` որոշմամբ սահմանված ժամկետում այդ շահութաբաժինների պետական բաժնեմասին համապատասխանող մասը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(20-րդ կետը փոփ. 05.06.03 N 764-Ն)

21. Եթե մինչև 50 տոկոս պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերության կանոնադրությամբ սահմանված է միջանկյալ շահութաբաժինների վճարում նաև գույքով, և խորհուրդը (այն չստեղծվելու դեպքում` ժողովը) որոշում է միջանկյալ ամբողջ շահութաբաժինը վճարել գույքով, ապա այդ շահութաբաժինների պետական բաժնեմասին համապատասխանող գույքը որոշմամբ սահմանված ժամկետում հանձնվում է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` պահառության, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարման և առաջացած դրամական միջոցները որպես շահութաբաժին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու համար:

Նշված գույքի պահառության և օտարման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են այդ գույքի օտարումից ստացվող գումարների հաշվին:

(21-րդ կետը փոփ. 05.06.03 N 764-Ն)

 

IV. ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

(Վերնագիրը փոփ. 05.06.03 N 764-Ն)

 

22. Պետական բաժնեմասից ստացված շահութաբաժինների գծով ընկերությունների պարտավորությունները և դրանց մարման ժամկետները (մինչև մեկ մլն դրամ պարտավորության դեպքում` մասնավորեցման պայմանագրի գրանցման օրվանից մեկամսյա, 1-5 մլն դրամ պարտավորության դեպքում` երկամսյա, 5 մլն դրամ և ավելի պարտավորության դեպքում` եռամսյա ժամկետում) առանձին տողով ամրագրվում են այդ ընկերությունների մասնավորեցման և (կամ) մասնավորեցման նախապատրաստման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ, ինչպես նաև մասնավորեցման պայմանագրերում:

(22-րդ կետը փոփ., խմբ. 05.06.03 N 764-Ն)

23. Ընկերությունների` պետությանը պատկանող բաժնեմասի տնօրինման լիազորությունները Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը վերապահելու պահից` սույն կարգով նախատեսված պարտավորությունները համապատասխան պետական լիազորված մարմնից փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը:

 

V. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

(Վերնագիրը փոփ. 05.06.03 N 764-Ն)

 

24. 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահութաբաժինների վճարման գործընթացում պետական բաժնեմասը կառավարող մարմինների աշխատանքի համակարգումը, ինչպես նաև ըստ ընկերությունների շահութաբաժինների պետական բաժնեմասի չափերի վերանայման վերաբերյալ առաջարկությունների հիմնավորվածության աստիճանի գնահատման, հաշվառման, սահմանված կարգով և ժամկետներում վճարման, իսկ մինչև 50 տոկոս պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում` շահութաբաժինների պետական բաժնեմասի հաշվառման և վճարման ժամկետների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

(24-րդ կետը փոփ. 05.06.03 N 764-Ն)

25. Սույն կարգի 9-րդ և 14-րդ կետերում սահմանված ժամկետներում պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև մասնավորեցված, սակայն շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորություններ ունեցող ընկերությունների կողմից շահութաբաժիններն ամբողջովին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չվճարելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների վճարումն ապահովելու նպատակով ձեռնարկում է միջոցներ:

(25-րդ կետը փոփ. 05.06.03 N 764-Ն, 25.05.05 N 675-Ն)

26. Ստուգումների ընթացքում տարեկան զուտ շահույթի և շահութաբաժինների պետական բաժնեմասի հաշվարկման հիմնավորվածության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը և արդյունքների մասին եռամսյակային կտրվածքով տեղեկատվություն է ներկայացնում պետական լիազորված մարմիններ:

(26-րդ կետը փոփ. 05.06.03 N 764-Ն, 25.05.05 N 675-Ն)

 

Ձև

 

Հաստատում եմ

____________________________

(համապատասխան նախարար, մարզպետ

____________________________

գերատեսչության ղեկավար)

____________________________

(ստորագրությունը)

____ ___________________ 200 թ.

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

______________ նախարարության (գերատեսչության), մարզպետարանի (Երևանի

քաղաքապետարանի) համակարգի ________________________առևտրային

                             (առևտրային կազմակերպության անվանումը)

կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե տարեկան

շահութաբաժինների վճարման չափի վերաբերյալ առաջարկության մասին

 

Պետական մասնակցության չափն ըստ պետ. լիազորված մարմինների (տոկոս)   Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալը (հազ. դրամ)

Չվճարված կապիտալը (հազ. դրամ)

Զուտ ակտիվները(հազ. դրամ) Զուտ շահույթը (վնասը)` շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո (ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, ձև N 2, 180-րդ տող, 4-րդ սյունակ) (հազ. դրամ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման ենթակա շահութաբաժինը  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով շահութաբաժինների վճարման սահմանափակման առկայությունը
տոկոս հազ. դրամ
1 2 3 4 5 6 7 8
               

Բաժնետերերի ընդհանուր
ժողովի անցկացման օրը
___ __________ 200 թ.
   Գործադիր տնօրեն

______________
(ստորագրությունը)
______________
(անունը, ազգանունը)

   Լիազոր ներկայացուցիչ(ներ) ________
________
________
________


Տեղեկանքը ներկայացնելու օրը
___ __________ 200 թ.

Կ.Տ.      

(Ձևը փոփ., խմբ. 05.06.03 N 764-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան