ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2011 թվականի N 1861-Ն
2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 20-րդ, 22-րդ, 24-րդ և 24.2-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար հատկացված միջոցները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան նպաստի (ամսական) բազային մասի և հավելման, ինչպես նաև միանվագ օգնության չափերը`
1) ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.
2) ընտանեկան նպաստի բազային մասը` 16000 դրամ.
3) 30.01-35.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
բ. չորս և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
գ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
դ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.
4) 35.01-39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
գ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
դ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.
5) 39.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,
գ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
դ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ.
6) միանվագ դրամական օգնության չափերը` ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում`
ա. երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,
բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,
գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ.
7) հրատապ օգնության չափը` ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքում` 16000 դրամ:
3. Սահմանել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` 50000 դրամ, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430000 դրամ:
4. Սահմանել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի (ամսական) չափը` 18000 դրամ:
5. Սահմանել`
1) զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի (ամսական) չափը` 250000 դրամ.
2) զոհված` առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի (ամսական) չափը` 150000 դրամ.
3) զոհված` երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի (ամսական) չափը` 100000 դրամ:
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին 2012 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Ջերմուկի և Արարատի քաղաքային համայնքների ղեկավարներին` ապահովել 2012 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքների հաշվառման (փաստագրման) աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, իսկ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների սպասարկման տարածքում մեկից ավելի համայնքների առկայության դեպքում աշխատանքները կազմակերպել համայնքներում` դրանցում ներգրավելով տեղական ինքնակառավարման մարմինները:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 2011 թ. դեկտեմբերի 29 Երևան | 
| Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1861-Ն որոշման | 
Ընտանեկան նպաստի ԵՎ միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների
| Մարզը | Տարածքային մարմինը | 2012 թվական | ||
| նախատեսված միջին ամսական գումարը (դրամ) | այդ թվում` հրատապ օգնություն (3%) (դրամ) | 2012 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարի բաշխումը (դրամ) | ||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 
| ԱՐԱՐԱՏԻ | ԱՐԱՐԱՏ | 15,679,636 | 470,389 | 188,155,630 | 
| ԱՐՏԱՇԱՏ | 82,942,328 | 2,488,270 | 995,307,940 | |
| ՎԵԴԻ | 73,049,952 | 2,191,499 | 876,599,420 | |
| ՄԱՍԻՍ | 82,983,348 | 2,489,500 | 995,800,175 | |
| Ընդամենը | 254,655,264 | 7,639,658 | 3,055,863,164 | |
| ԱՐԱԳԱԾՈՏՆԻ | ԱՇՏԱՐԱԿ | 82,345,449 | 2,470,363 | 988,145,392 | 
| ԱՊԱՐԱՆ | 19,073,431 | 572,203 | 228,881,173 | |
| ԾԱՂԿԱՀՈՎԻՏ | 22,373,818 | 671,215 | 268,485,810 | |
| ԹԱԼԻՆ | 45,107,822 | 1,353,235 | 541,293,867 | |
| Ընդամենը | 168,900,520 | 5,067,016 | 2,026,806,242 | |
| ԱՐՄԱՎԻՐԻ | ԱՐՄԱՎԻՐ | 72,594,630 | 2,177,839 | 871,135,565 | 
| ՎԱՂԱՐՇԱՊԱՏ | 80,264,241 | 2,407,927 | 963,170,892 | |
| ԲԱՂՐԱՄՅԱՆ | 21,801,530 | 654,046 | 261,618,359 | |
| Ընդամենը | 174,660,401 | 5,239,812 | 2,095,924,815 | |
| ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ | ԳԱՎԱՌ | 75,893,512 | 2,276,805 | 910,722,140 | 
| ՍԵՎԱՆ | 58,082,056 | 1,742,462 | 696,984,676 | |
| ՎԱՐԴԵՆԻՍ | 95,934,543 | 2,878,036 | 1,151,214,516 | |
| ՃԱՄԲԱՐԱԿ | 28,212,357 | 846,371 | 338,548,278 | |
| ՄԱՐՏՈՒՆԻ | 176,255,754 | 5,287,673 | 2,115,069,053 | |
| Ընդամենը | 434,378,222 | 13,031,347 | 5,212,538,662 | |
| ԼՈՌՈՒ | ԹՈՒՄԱՆՅԱՆ | 46,232,112 | 1,386,963 | 554,785,349 | 
| ՏԱՇԻՐ | 35,184,476 | 1,055,534 | 422,213,708 | |
| ՎԱՆԱՁՈՐ | 191,604,606 | 5,748,138 | 2,299,255,273 | |
| ՍՊԻՏԱԿ | 133,315,207 | 3,999,456 | 1,599,782,481 | |
| ՍՏԵՓԱՆԱՎԱՆ | 143,644,794 | 4,309,344 | 1,723,737,522 | |
| Ընդամենը | 549,981,194 | 16,499,436 | 6,599,774,333 | |
| ԿՈՏԱՅՔԻ | ԱԲՈՎՅԱՆ | 83,500,410 | 2,505,012 | 1,002,004,915 | 
| ՀՐԱԶԴԱՆ | 70,203,761 | 2,106,113 | 842,445,130 | |
| ՉԱՐԵՆՑԱՎԱՆ | 45,095,746 | 1,352,872 | 541,148,952 | |
| ՆԱԻՐԻ | 62,143,136 | 1,864,294 | 745,717,633 | |
| Ընդամենը | 260,943,052 | 7,828,292 | 3,131,316,629 | |
| ՇԻՐԱԿԻ | ԱՐԹԻԿ | 81,325,596 | 2,439,768 | 975,907,153 | 
| ԱՄԱՍԻԱ | 5,357,994 | 160,740 | 64,295,931 | |
| ՄԱՐԱԼԻԿ | 31,081,266 | 932,438 | 372,975,196 | |
| ԱԽՈՒՐՅԱՆ | 47,459,531 | 1,423,786 | 569,514,374 | |
| ԱՇՈՑՔ | 8,131,430 | 243,943 | 97,577,164 | |
| ԳՅՈՒՄՐԻ-1 | 125,625,388 | 3,768,762 | 1,507,504,651 | |
| ԳՅՈՒՄՐԻ-2 | 163,100,600 | 4,893,018 | 1,957,207,194 | |
| Ընդամենը | 462,081,805 | 13,862,454 | 5,544,981,664 | |
| ՍՅՈՒՆԻՔԻ | ԳՈՐԻՍ | 53,329,599 | 1,599,888 | 639,955,187 | 
| ԿԱՊԱՆ | 28,162,570 | 844,877 | 337,950,846 | |
| ՄԵՂՐԻ | 7,645,698 | 229,371 | 91,748,381 | |
| ՍԻՍԻԱՆ | 18,258,689 | 547,761 | 219,104,271 | |
| Ընդամենը | 107,396,557 | 3,221,897 | 1,288,758,685 | |
| ՏԱՎՈՒՇԻ | ԴԻԼԻՋԱՆ | 33,588,897 | 1,007,667 | 403,066,769 | 
| ԻՋԵՎԱՆ | 59,078,488 | 1,772,355 | 708,941,862 | |
| ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ | 28,185,363 | 845,561 | 338,224,360 | |
| ԲԵՐԴ | 35,373,492 | 1,061,205 | 424,481,909 | |
| Ընդամենը | 156,226,242 | 4,686,787 | 1,874,714,900 | |
| ՎԱՅՈՑ ՁՈՐԻ | ՋԵՐՄՈՒԿ | 6,404,584 | 192,138 | 76,855,009 | 
| ՎԱՅՔ | 13,230,472 | 396,914 | 158,765,661 | |
| ԵՂԵԳՆԱՁՈՐ | 43,553,063 | 1,306,592 | 522,636,757 | |
| Ընդամենը | 63,188,119 | 1,895,644 | 758,257,427 | |
| ԵՐԵՎԱՆԻ | ԱՋԱՓՆՅԱԿ | 57,185,911 | 1,715,577 | 686,230,927 | 
| ԱՎԱՆ | 16,407,606 | 492,228 | 196,891,273 | |
| ԱՐԱԲԿԻՐ | 29,121,475 | 873,644 | 349,457,697 | |
| ԴԱՎԹԱՇԵՆ | 19,134,781 | 574,043 | 229,617,369 | |
| ԷՐԵԲՈՒՆԻ | 58,450,762 | 1,753,523 | 701,409,141 | |
| ԿԵՆՏՐՈՆ | 47,979,709 | 1,439,391 | 575,756,511 | |
| ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ | 56,142,218 | 1,684,267 | 673,706,614 | |
| ՆՈՐ ՆՈՐՔ | 49,651,425 | 1,489,543 | 595,817,100 | |
| ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ | 6,681,835 | 200,455 | 80,182,020 | |
| ՆՈՒԲԱՐԱՇԵՆ | 9,299,085 | 278,973 | 111,589,025 | |
| ՇԵՆԳԱՎԻԹ | 72,993,265 | 2,189,798 | 875,919,174 | |
| ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ | 36,688,986 | 1,100,670 | 440,267,828 | |
| Ընդամենը | 459,737,057 | 13,792,112 | 5,516,844,679 | |
| ԸՆԴԱՄԵՆԸ ՀՀ | 3,092,148,433 | 92,764,453 | 37,105,781,200 | |
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան |