Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 14-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.03.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.03.19/9(249) Հոդ.153
Ընդունող մարմին
Տավուշի մարզպետ
Ընդունման ամսաթիվ
23.02.2007
Ստորագրող մարմին
Տավուշի մարզպետ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2007

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 51007120

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ

 

23 փետրվարի 2007 թ.
ք. Իջևան

թիվ 14-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2004 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի ԹԻՎ 5-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. հունիսի 20-ի թիվ 890-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1847-Ն որոշման 2-րդ կետի` որոշում եմ.

 1. ՀՀ Տավուշի մարզպետի 2004 թ. հուլիսի 30-ի «ՀՀ Տավուշի մարզպետարանի գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 5-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված կարգի «8. փաստաթղթերի հետագա պահպանումը» բաժնի 80-րդ, 81-րդ և 84-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

80. Փաստաթղթերը մարզպետարանի աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ) արխիվ են հանձնվում դրանց գործավարությամբ ավարտվելու տարվան հաջորդող երկրորդ տարվա ընթացքում, բացառությամբ 5 տարի և ավելի կարճ ժամկետով պահպանության ենթակա հաշվապահական հաշվառման վերաբերյալ փաստաթղթերի, որոնք պահպանության ժամկետը լրանալուց հետո ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փաստաթղթերի մշակումից հետո «Արխիվ» շտեմարանում ցանցային կենտրոնական համակարգով գրանցվում են նաև ֆայլերը:

81. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումը իրականացվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

84. Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է կարգավորված վիճակում` ըստ ցուցակների (5 օրինակ) և գործերի նիշերի:

Աշխատակազմի արխիվային գործի մասնագետը (արխիվագետը) աշխատակազմի ստորաբաժանումների գործերի ընդունման ժամանակ ստուգում է դրանց առկայությունը, ստորագրում է ցուցակների բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը:

Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են աշխատակազմի արխիվում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները լրանալուց հետո մշտական պահպանության գործերն աշխատակազմի արխիվից հանձնվում են պետական արխիվ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

Մարզպետ

Ա. Ղուլարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան