Գլխավոր տեղեկություն
Համար
N 42-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.03.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.03.19/9(249) Հոդ.136
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
27.02.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607109

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

27 փետրվարի 2007 թ.
ք. Երևան

N 42-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի փետրվարի 1-ի «Տեղամասում քվեարկության արդյունքների և ընտրությունների արդյունքների վերաբերյալ կազմվող արձանագրությունների  և համապետական ընտրությունների ժամանակ` տեղամասում քվեարկության արդյունքների մասին արձանագրությունների քաղվածքների, քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ արձանագրության և քաղվածքի ձևերը հաստատելու մասին» N 14-Ն որոշմամբ սահմանված`

1. թիվ 1 հավելվածի` տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ արձանագրությունը.

ա) «Հանձնաժողովին հատկացված քվեարկության ծրարների թիվը» բառերից հետո լրացնել «(լրացվում է ՏԸՀ-ի կողմից արձանագրված թիվը)» բառերով,

բ) «Հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը» բառերից հետո լրացնել «(լրացվում է ՏԸՀ-ի կողմից արձանագրված թիվը)» բառերով,

գ) «ելունդների համարները» բառերից հետո լրացնել «(լրացվում է ՏԸՀ-ի կողմից արձանագրված թիվը)» բառերով:

2. Թիվ 3 հավելվածի` տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ արձանագրությունը.

ա) «Հանձնաժողովին հատկացված քվեարկության ծրարների թիվը» բառերից հետո լրացնել «(լրացվում է ՏԸՀ-ի կողմից արձանագրված թիվը)» բառերով,

բ) «Հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը» բառերից հետո լրացնել «(լրացվում է ՏԸՀ-ի կողմից արձանագրված թիվը)» բառերով,

գ) «ելունդների համարները» բառերից հետո լրացնել «(լրացվում է ՏԸՀ-ի կողմից արձանագրված թիվը)» բառերով:

3. Թիվ 11 հավելվածի` քվեարկության արդյունքների վերահաշվարկի արձանագրությունը.

ա) «Հանձնաժողովին հատկացված քվեարկության ծրարների թիվը» բառերից հետո լրացնել «(լրացվում է ՏԸՀ-ի կողմից արձանագրված թիվը)» բառերով,

բ) «Հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը» բառերից հետո լրացնել «(լրացվում է ՏԸՀ-ի կողմից արձանագրված թիվը)» բառերով,

գ) «ելունդների համարները» բառերից հետո լրացնել «(լրացվում է ՏԸՀ-ի կողմից արձանագրված թիվը)» բառերով:

 

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ`
Գ. Ազարյան