«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2007 թվականի N 222-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Կարեն Ասատրյանին` 60.0 հազ. դրամ, Հրանտ Խալաթյանին` 120.0 հազ. դրամ, Հակոբ Ասոյանին` 90.0 հազ. դրամ և Մարտին Սահակյանին` 60.0 հազ. դրամ վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին 2007 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 330.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2007 թ. մարտի 3 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|