Գլխավոր տեղեկություն
Համար
N 164-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.03.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.03.07/14(538) Հոդ.308
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2007 թվականի N 164-Ն

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման 29-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) որ «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 05 ենթախմբի «02. Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության դատախազությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների կատարման ծառայությունները ձեռք են բերվում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված` քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների համապատասխան փորձաքննություն նշանակելու մասին որոշումների հիման վրա.

բ) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը` 2007 թվականի համար` 370 դրամ.

գ) փորձաքննությունների կատարման ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակը` ըստ փորձաքննությունների տեսակների` համաձայն հավելվածի.

դ) որ 2007 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության դատախազությունը սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված ծրագրով հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն որոշման հավելվածով սահմանված փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակը` ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե ըստ այդ տեսակների քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը չի համապատասխանում սույն որոշման հավելվածով նախատեսվածին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2007 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. փետրվարի 16
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 15-ի N 164-Ն որոշման

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՔԱՆԱԿԸ` ԸՍՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

Փորձաքննության տեսակի
անվանումը

Միավորի
նախահաշվային
արժեքը (դրամ)

Քանակը
(հատ)

Ընդամենը`
նախահաշվային
արժեքը
(հազ. դրամ)

 

 

 

 

Ձեռագրաբանական

16650

81

1348.7

Փաստաթղթաբանական

22200

69

1531.8

Ֆոտոտեխնիկական

33300

3

99.9

Դիմանկարային

33300

2

66.6

Տեսաձայնագրառման

44400

3

133.2

Հետքաբանական

16650

240

3996.0

Ձգաբանական

22200

100

2220.0

Պայթյունատեխնիկական

33300

30

999.0

Նյութագիտական

22200

230

5106.0

Սննդային

22200

11

244.2

Կենսաբանական (հողագիտական)

22200

60

1332.0

Հրդեհատեխնիկական

33300

20

666.0

Շինարարատեխնիկական

22200

60

1332.0

Ճանապարհատրանսպորտային
պատահարների հանգամանքների

11100

200

2220.0

Տրանսպորտային միջոցների
տեխնիկական վիճակի

33300

50

1665.0

Տրանսպորտային հետքաբանական

33300

40

1332.0

Տնտեսագիտական

66600

150

9990.0

Ապրանքագիտական

11100

200

2220.0

Համակարգչային-տեխնիկական

55500

50

2775.0

Մշակութային արժեքների

44400

72

3196.8

Հոգեբանական

56700

50

2835.0

Դատաբժշկական

45880

50

2294.0

Դատաքիմիական
(տոքսիկոլոգիական)

7770

300

2331.0


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան