Գլխավոր տեղեկություն
Համար
N 507-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (03.03.2007-15.10.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.20/30(402) Հոդ.576
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.04.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.01.2022

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 մայիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 ապրիլի 2005 թվականի N 507-Ն

ՀԱԿԱՍԱՌԻՉՆԵՐԻ ԵՎ ՀԻԴՐԱՎԼԻԿ ԱՐԳԵԼԱԿԻ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հակասառիչների և հիդրավլիկ արգելակի հեղուկների տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2005 թ. ապրիլի 30
Երևան

 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 21-ի N 507-Ն որոշման


Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՀԱԿԱՍԱՌԻՉՆԵՐԻ ԵՎ ՀԻԴՐԱՎԼԻԿ ԱՐԳԵԼԱԿԻ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Սույն հակասառիչների և հիդրավլիկ արգելակի հեղուկների տեխնիկական կանոնակարգը (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) տարածվում է ճանապարհային տրանսպորտի ներքին այրման շարժիչների սառեցման, հիդրավլիկ փոխանցիչների ու էներգիայի կուտակիչով հիդրավլիկ արգելակների համակարգերում որպես բանող հեղուկ նախատեսված` արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան` հետևյալ հակասառիչների և հիդրավլիկ արգելակի հեղուկների վրա`

հակասառիչներ (անտիֆրիզ), բացառությամբ՝ հակասառցապատման հեղուկների 3820 00 000, 
նավթ կամ նավթամթերք չպարունակող կամ 70 տոկոսից պակաս զանգվածային մասով բիտումային տեսակի հանքանյութերից ստացված նավթ կամ նավթամթերք պարունակող հիդրավլիկ արգելակի հեղուկներ 3819 00 000: 


2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետում նախատեսված հակասառիչների և հիդրավլիկ արգելակի հեղուկների (այսուհետ՝ արգելակի հեղուկներ) անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը, փոխադրմանը, պահմանը և շրջակա միջավայրի պահպանությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության հավաստման ընթացակարգերը։

3. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում օդային տրանսպորտում և ռազմական տեխնիկայում օգտագործվող հակասառիչների և արգելակի հեղուկների վրա։

4. Հակասառիչները և արգելակի հեղուկները ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման։

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`

հակասառիչ՝ ցածրասառ հեղուկ, որը կիրառվում է ներքին այրման շարժիչների սառեցման համար, ինչպես նաև որպես աշխատանքային հեղուկ` ցածր և չափավոր ջերմաստիճաններում աշխատող ջերմափոխանակիչ կայանքների համար,

արգելակի հեղուկ՝ տեխնիկական հեղուկ արգելակների հիդրոհամակարգերի համար,  

էներգիայի կուտակիչով հիդրավլիկ արգելակներ՝ արգելակման համակարգ, որում էներգիան մատակարարվում է մեկ կամ ավելի կուտակչում կուտակված, ճնշման տակ գտնվող մեկ կամ ավելի ճնշող պոմպից (պոմպերից) սնվող հիդրավլիկ հեղուկի միջոցով, որից (որոնցից) յուրաքանչյուրն ապահովված է արտադրողի կողմից սահմանված ճնշման առավելագույն արժեքը սահմանափակող սարքով։

III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

6. Հայաստանի Հանրապետության տարածքում հակասառիչների և արգելակի հեղուկների իրացումն առանց համապատասխանության հավաստման արգելվում է։

7. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա և շրջանառության մեջ գտնվող հակասառիչներն ու արգելակի հեղուկները պետք է ուղեկցվեն համապատասխանության նշանի մակնշմամբ կամ համապատասխանության սերտիֆիկատով կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով։

IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

8. Հակասառիչներն արտադրվում են հակասառիչ խտանյութի և բանող հակասառիչների տեսակներով:

Հակասառիչ խտանյութն իրենից ներկայացնում է 5 տոկոսից ոչ ավելի ջրի զանգվածային մասով հակասառիչ, որը չի օգտագործվում որպես բանող հակասառիչ: Այն նախատեսված է ջրով նոսրացնելու միջոցով բանող հակասառիչ ստանալու համար:

Հակասառիչ խտանյութի նոսրացման կարգը սահմանվում է կոնկրետ արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթով:

Բանող հակասառիչները, կախված բյուրեղացման սկզբի ջերմաստիճանից, բաժանվում են երկու տեսակի` բանող հակասառիչ-65 և բանող հակասառիչ-40:

Հակասառիչների անվտանգության ցուցանիշները պետք է համապատասխանեն 1-ին աղյուսակով սահմանված նորմերին:

Աղյուսակ 1

Ցուցանիշի անվանումը

Նորմը

հակասառիչ խտանյութ

բանող հակա-սառիչ-65

բանող հակա-սառիչ-40

 Խտությունը, գ/սմ3

1,100-ից մինչև 1,150

1,085-ից
մինչև 1,100

1,065-ից մինչև 1,085

Բյուրեղացման սկզբի ջերմաստիճանը, օC, ոչ բարձր

մինուս 35
(թորած ջրով 1:1 ծավալային հարաբերությամբ
նոսրացնելիս)

մինուս 65

մինուս 40

Չափամասային տվյալները.

     

թորման սկզբի ջերմաստիճանը, օC, ոչ ցածր

100

100

100

մինչև 150 օC թորված հեղուկի զանգվածային մասը, %, ոչ ավելի

5

40

50

Մետաղների վրա քայքայիչ (կոռոզիական) ազդեցությունը,
գ/մ2 · օր, ոչ ավելի

     

պղինձ, արույր, պողպատ, թուջ, ալյումին

0,1
(աղային լուծույթով 1:1
ծավալային հարաբե-րությամբ նոսրացնելիս)

0,1

0,1

զոդանյութ

0,2
(աղային լուծույթով 1:1
ծավալային հարաբե-րությամբ նոսրացնելիս)

0,2

0,2

Ռետինի ուռչումը, %, ոչ ավելի

5
(թորած ջրով 1:1 ծավա-
լային հարաբերությամբ
նոսրացնելիս)

5

5

Ջրածնային ցուցիչը (pH)

7,5-ից մինչև 11,0
(թորած ջրով 1:1 ծավա-
լային հարաբերությամբ
նոսրացնելիս)

7,5-ից մինչև 11,0

7,5-ից մինչև 11,0

9. Արգելակի հեղուկներն ըստ բաղադրության բաժանվում են 70 տոկոսից պակաս զանգվածային մասով բիտումային տեսակի հանքանյութից ստացված նավթ կամ նավթամթերք պարունակող (այսուհետ` նավթի հիմքով) և նավթ կամ նավթամթերք չպարունակող (այսուհետ` ոչ նավթի հիմքով) տեսակների:

Արգելակի հեղուկների անվտանգության ցուցանիշները պետք է համապատասխանեն 2-րդ աղյուսակով սահմանված նորմերին:


Աղյուսակ 2 

Ցուցանիշի անվանումը

Նորմը

նավթի հիմքով

ոչ նավթի հիմքով

գերչակի յուղի և բուտիլ սպիրտի բաղադրիչների խառնուրդի հիմքով

այլ

1

2

3

4

Արտաքին տեսքը

կանաչ գույնի պարզ, առանց կախույթի, նստվածքի և մեխանիկական խառնուկների հեղուկ

համասեռ, թափանցիկ անգույն, դեղին, կարմրավուն կամ նարնջագույն առանց նստվածքի և մեխանիկական խառնուկների հեղուկ

թափանցիկ, առանց նստվածքի և մեխանիկական խառնուկների ցանկացած գույնի  հեղուկ

Եռման ջերմաստիճանը, օC, ոչ ցածր

235
10%-ոց խտանյութինը՝ 250

114

205
140 (որոշված ՀՍՏ ԻՍՕ 4925 ստանդարտի 5.2.1 մեթոդով)

Կինեմատիկական մածուցիկությունը, մմ2/վ,
(0 ±0,5)օC ջերմաստիճանում, ոչ ավելի

 

մինուս 40օC ջերմաստիճանում,
ոչ ավելի

--
2000

100
--

--
1500

(50±0,5)օC ջերմաստիճանում,
ոչ պակաս

--
--

7,0
4,0

--
--

(70±0,5)օC ջերմաստիճանում,
ոչ պակաս

6,0
--
1,5

100օC ջերմաստիճանում, ոչ պակաս

Ջրածնային ցուցիչը (pH)

--

6,0-ից ոչ պակաս

7,0-ից մինչև 11,5

Փոխազդեցությունը մետաղների հետ`
ա) թիթեղների արտաքին տեսքը

 

 

Մետաղյա մասերը չպետք է կրեն անզեն աչքով տեսանելի քայքայում (կոռոզիա): Թույլատրվում է թեթևակի ժանգ կամ գունաթափություն: Չպետք է առաջանա 1 մմ տրամագիծը գերազանցող քերծվածք

 

 

Թիթեղի վրա անզեն աչքով տեսանելի փչուկի կամ անհարթության բացակայություն: Թույլատրվում է գույնի փոփոխու-թյուն

 

 

Մետաղյա մասերի վրա (ինչպես հեղուկի հետ շփվող, այնպես էլ չշփվող) անզեն աչքով չպետք է նկատվեն քերծվածքներ կամ կոշտացումներ: Թույլատրվում է թեթևակի ժանգ կամ գունաթա-փություն: Չպետք է առաջանա սույն կետի «բ» ենթակետով սահմանված նորմերը գերա-զանցող քայքայում (կոռոզիա): Հեղուկ ջուր խառնուրդում (50+2)օC-ում չպետք է նկատվի դոնդողանման գոյացություն: Ոչ ապակյա տարայի պատերին, ոչ էլ մետաղյա մասերի մակերեսին չպետք է գոյանա և մնա բյուրեղային մնացորդ: Հեղուկի նստվածքը չպետք է լինի 0,01 տոկոսից ավելի:

բ) թիթեղների միավոր մակերեսին ընկնող զանգվածի թույլատրելի փոփոխությունը, մգ/սմ2
սպիտակ թիթեղ

 

--

 

0,2-ից ոչ ավելի

 

 

 

 

0,2-ից ոչ ավելի (անագապատ երկաթ)

  պողպատ

+ 0,05

0,2-ից ոչ ավելի

0,2-ից ոչ ավելի

  ալյումին

+ 0,05

0,1-ից ոչ ավելի

0,1-ից ոչ ավելի

  թուջ

+ 0,05

0,2-ից ոչ ավելի

0,2-ից ոչ ավելի

  արույր

+ 0,05

0,4-ից ոչ ավելի

0,4-ից ոչ ավելի

  պղինձ

+ 0,05

0,4-ից ոչ ավելի

0,4-ից ոչ ավելի

  ցինկ

+ 0,05

--

0,4-ից ոչ ավելի

  բրոնզ

+ 0,05

--

--

մետաղները հանելուց հետո.
հեղուկի ջրածնային ցուցիչը (pH)

--

6,0

--

արտաքին տեսքը

--

Առանց դոնդողա-նման և բյուրեղային նստվածքի: Թույլատրվում է հեղուկի գույնի մգացում։

--

Ռետինի վրա ազդեցությունը`
ա) ռետինե խցօղակի հիմքի տրամագծի ավելացումը 70օC

և 120օC ջերմաստիճաններում, մմ`
ստիրոլ բութադիենային ռետին

 

 

 

 

--

 

 

 

 

--

 

 

0,15-ից մինչև 1,40

բնական ռետին

--

--

0,15-ից մինչև 1,40

բ) կարծրության փոփոխությունը, IRHD` պոլիքլորոպրենային ռետին բութադիեն-աքրիլո-նիտրիլային ռետին

ստիրոլ բութադիենային

ռետին, ոչ ավելի.

 

 

 

0-ից մինչև
մինուս 10

3-ից մինչև մինուս  5

 

--

 

 

--

 

--

 

 

--

70օC ջերմաստիճանում

--

--

10

120օC ջերմաստիճանում

--

--

15

բնական ռետին, ոչ ավելի

--

--

10

գ) ծավալի փոփոխությունը, %.
պոլիքլորոպրենային ռետին

0-ից մինչև 10

--

--

բութադիեն-աքրիլոնիտրիլային ռետին

0-ից մինչև 10

--

--

ստիրոլ բութադիենային ռետին
70օ C և 120օC ջերմաստիճաններում

--

--

1-ից մինչև 16

բնական ռետին

--

--

1-ից մինչև 16

դ) ռետինի ընդարձակումը (70+2) օC ջերմաստիճանում
(72+2) ժ ընթացքում.

--

2-ից մինչև 8
չի թույլատրվում

--

նմուշի ծավալի փոփոխությունը, %
արտաքին տեսքը

--

կպչունություն, փուչիկներ կամ անհարթություններ

--

Ջրի զանգվածային մասը, %, ոչ ավելի

0,005

--

0,005

 

(Աղյուսակ N 2 փոփ., խմբ. 25.06.07 N 83-Ն) 

Հակասառիչների և արգելակի հեղուկների մակնշմանը ներկայացվող պահանջները

10. Հակասառիչների և արգելակի հեղուկների յուրաքանչյուր սպառողական տարայի վրա պետք է լինի հետևյալ բովանդակության մականշվածք`

ա) արտադրող, մատակարարող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը և (կամ) ապրանքային նշանը (առկայության դեպքում),

բ) արտադրանքի անվանումը, տեսակը,

գ) զտաքաշը,

դ) թողարկման թվականը (ամիսը, տարին),

ե) պահման պայմանները,

զ) օգտագործման վերաբերյալ ցուցումները, արտադրանքի հետ վարվելու նախազգուշական միջոցները,

է) թունավորության ու հրդեհավտանգության վերաբերյալ տվյալները:

11. Արգելակի հեղուկների յուրաքանչյուր սպառողական տարայի վրա լրացուցիչ կարող են նշվել սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում նախատեսված նավթի հիմքով և ոչ նավթի հիմքով արգելակի հեղուկների տարաների մակնշման ստանդարտով սահմանված այլ տվյալներ:

12. Հակասառիչների և արգելակի հեղուկների փոխադրական տարաների վրա պետք է լինի հետևյալ բովանդակության մականշվածք`

ա) արտադրող, մատակարարող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը և (կամ) ապրանքային նշանը (առկայության դեպքում),

բ) արտադրանքի անվանումը, տեսակը,

գ) զտաքաշը և համաքաշը,

դ) թողարկման թվականը (ամիսը, տարին),

ե) պահման պայմանները:

Փոխադրական տարաների վրա, սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում նախատեսված ստանդարտների պահանջներին համապատասխան, պետք է լրացուցիչ լինեն «Վերև», «Փխրուն է։ Զգույշ» (ապակյա սպառողական տարայով արտադրանքի համար), «Պահպանել տաքացումից» վարվելակարգային նշանները և բեռների փոխադրման վտանգավորությունը բնութագրող վտանգավորության նշանը` OOH սերիական համարը, վտանգավոր նյութի դասերը, դասակարգման ծածկագիրը.

հակասառիչների դասը՝ 6, ենթադասը՝ 6.1, դասակարգման ծածկագիրը՝ 6161,

արգելակի հեղուկների դասը՝ 3, ենթադասը՝ 3.3, դասակարգման ծածկագիրը՝ 3313:

13. Արգելակի հեղուկներով սպառողական և փոխադրական տարաների վրա լրացուցիչ պետք է նշվի արգելակի հեղուկի տիպը (նավթի հիմքով կամ ոչ նավթի հիմքով) բնութագրող գրաֆիկական սիմվոլի մականշվածքը՝ ըստ սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում նախատեսված համապատասխան ստանդարտի պահանջների։

14. Մակնշումը կատարվում է անմիջապես հակասառիչով, արգելակի հեղուկով սպառողական և փոխադրական տարաների կամ պիտակների վրա։

Մականշվածքը պետք է լինի հստակ և չկեղտոտված, ներկի գույնը պետք է լինի հակադրական տարայի և պիտակի գույնին, տեքստը պետք է լինի դյուրընթեռնելի։

15. Փոխադրական տարայի վրայի մականշվածքը պետք է կայուն լինի ջրի և օրգանական լուծիչների նկատմամբ (օրգանական լուծիչ պարունակող արտադրանքի համար)։

16. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետությունում իրացվող` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներմուծվող հակասառիչների և արգելակի հեղուկների վերաբերյալ սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ ու 11-րդ կետերով սահմանված տեղեկատվության և դրանց բովանդակության տրամադրումը սպառողին՝ հայերենով։

Հակասառիչների և արգելակի հեղուկների փաթեթավորմանը, փոխադրմանն ու պահմանը ներկայացվող պահանջները

17. Հակասառիչների և արգելակի հեղուկների փաթեթավորմանը, փոխադրմանն ու պահմանը ներկայացվող պահանջները սահմանվում են սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում նախատեսված համապատասխան ստանդարտներով, ինչպես նաև կոնկրետ արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով։

18. Հակասառիչների փաթեթավորումը պետք է կատարվի չոր, մետաղյա հերմետիկ փակվող տակառներում:

Տակառներ լցվող հակասառիչ խտանյութի ջերմաստիճանը պետք է լինի մինուս
100 C-ից մինչև պլյուս 500 C, բանող հակասառիչներինը` մինուս 500 C -ից մինչև պլյուս 500 C:

Որպես հակասառիչների սպառողական տարա օգտագործում են նաև պոլիմերային տարաներ:

Սպառողական տարայում չափածրարված հակասառիչների զտաքաշի շեղումը տարայի վրա նշված անվանական զանգվածից չպետք է գերազանցի ± 2 տոկոսը:

19. Արգելակի հեղուկները փաթեթավորում են հերմետիկ փակվող ապակյա և պոլիէթիլենային բանկաներում և շշերում, պոլիէթիլենային կանիստրներում, մետաղական բիդոններում և սև թիթեղից բանկաներում:

Սպառողական տարայում չափածրարված արգելակի հեղուկների զտաքաշի շեղումը տարայի վրա նշված անվանական արժեքից չպետք է գերազանցի ± 5 տոկոսը:

20. Տարայի լցման մակարդակը պետք է հաշվարկվի` հաշվի առնելով տարայի տարողությունը, բեռնունակությունը և արտադրանքի ծավալային ընդարձակումը` կախված պահման և փոխադրման ժամանակ ջերմաստիճանի հնարավոր փոփոխությունից:

21. Փաթեթավորված հակասառիչները և արգելակի հեղուկները փոխադրվում են տրանսպորտի բոլոր տեսակներով՝ համաձայն տվյալ տեսակի տրանսպորտով բեռների փոխադրման կանոնների։

Հակասառիչները և արգելակի հեղուկները պետք է պահել փակ տարածքներում՝ պաշտպանելով մթնոլորտային տեղումներից:

Հակասառիչների և արգելակի հեղուկների պահման երաշխիքային ժամկետը պետք է սահմանվի արտադրող կազմակերպության կողմից` կոնկրետ արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթով:

Հակասառիչների և արգելակի հեղուկների արտադրման և օգտագործման ժամանակ շրջակա միջավայրի պահպանության պահանջները

22. Հակասառիչների հիմնական բաղադրիչը էթիլենգլիկոլն է, որը թունավոր է, օժտված է մարդու օրգանիզմի վրա թմրեցուցիչ հատկությամբ: Այն կարող է ներթափանցել մաշկային ծածկույթի միջոցով, օժտված չէ կուտակային հատկությամբ: Հակասառիչների վտանգավոր ազդեցությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա պետք է գնահատվի ըստ էթիլենգլիկոլի, որի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան աշխատանքային գոտու օդում չպետք է գերազանցի 5 մգ/մ3, իսկ էթիլենգլիկոլի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան մթնոլորտային օդում չպետք է գերազանցի 0,07 մգ/մ3-ը:

Համաձայն սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում նախատեսված համապատասխան ստանդարտի էթիլենգլիկոլը պատկանում է չափավոր վտանգավոր նյութերի վտանգավորության III դասին:

Հակասառիչ խտանյութը պատկանում է դյուրավառ նյութերի խմբին, որի գոլորշիների բռնկման ջերմաստիճանը՝ 1200 C է, ինքնաբոցավառման ջերմաստիճանը՝ 3800 C, օդում հագեցած գոլորշիների բոցավառման սահմանային ջերմաստիճանները. ստորինը` 1120 C, վերինը՝ 1240

Բանող հակասառիչները հրդեհապայթյունաանվտանգ են։

23. Արգելակի հեղուկների (գերչակի յուղի և բուտիլ սպիրտի խառնուրդների հիմքով) հիմնական բաղադրիչներից մեկը բուտիլ սպիրտն է, որը հրդեհավտանգ և թունավոր է, օժտված է մարդու օրգանիզմի վրա թմրեցուցիչ հատկությամբ: Այն կարող է ներթափանցել մաշկային ծածկույթի միջոցով` առաջացնելով չորություն, ճաքեր և գրգռվածություն: Դրա գոլորշիները գրգռում են աչքերը և վերին շնչառական ուղիների լորձաթաղանթը: Արգելակի հեղուկի վտանգավոր ազդեցությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա պետք է գնահատվի ըստ բուտիլ սպիրտի, որի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան աշխատանքային գոտու օդում չպետք է գերազանցի 10 մգ/մ3, իսկ բուտիլ սպիրտի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան մթնոլորտային օդում չպետք է գերազանցի 0,1 մգ/մ3-ը:

Համաձայն սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում նախատեսված համապատասխան ստանդարտի բուտիլ սպիրտը պատկանում է չափավոր վտանգավոր նյութերի վտանգավորության III դասին:

Արգելակի հեղուկները պատկանում են դյուրավառ նյութերի խմբին, որոնց գոլորշիների բռնկման ջերմաստիճանը՝ 340C է, ինքնաբոցավառման ջերմաստիճանը` 3450 C, բոցի տարածման խտության սահմաններն ըստ ծավալի` 1,7-ից մինչև 12,0 %:

24. Նավթային և այլ ոչ նավթային հիմքով արգելակի հեղուկների անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության պահանջները պետք է գնահատվեն ըստ արգելակի հեղուկների հիմնական բաղադրիչների վտանգավորության դասի` սահմանված սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում նախատեսված վնասակար նյութերի դասակարգման և անվտանգության ընդհանուր պահանջների ստանդարտով:

25. Հակասառիչների և արգելակի հեղուկների ազդեցությունից շրջակա միջավայրի պահպանությունը պետք է ապահովվի տարաների և տեխնոլոգիական սարքավորանքի հերմետիկացմամբ:

V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

26. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հակասառիչների և արգելակի հեղուկների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանելու մասին» N 1170-Ն որոշմամբ սահմանված 2հ, 3հ կամ 4հ հայտարարագրման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության հայտարարագիր կամ սերտիֆիկացման 2ս, 3ս, 4ս, 5ս կամ 6ս սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության սերտիֆիկատ։

Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը հակասառիչների և արգելակի հեղուկների փոխադրական տարաների վրա և ապրանքաուղեկից փաստաթղթերում կարող է նշել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 1281-Ն որոշմամբ սահմանված ձևի համապատասխանության նշան:

27. Սերտիֆիկացման մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով հակասառիչների և արգելակի հեղուկների նմուշառումն իրականացնում է արտադրողի, մատակարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ՝ տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով, սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում նախատեսված նմուշառման ստանդարտով սահմանված պահանջներին համապատասխան։

28. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում նախատեսված փորձարկման մեթոդների ստանդարտներին համապատասխան։

29. Հակասառիչների և արգելակի հեղուկների նույնականացման գործընթացում ստուգում են փաթեթավորման տարաների կամ դրանց փակցված պիտակների վրա կատարված մականշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթերում տրված տեղեկատվությանը:

30. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագիր, եթե սերտիֆիկացման գործողություններն իրականացվել են 2ս, 3ս, 4ս կամ 5ս համապատասխանության հավաստման սխեմաներից որևէ մեկով:

31. Սերտիֆիկացման մարմինը համապատասխանության հայտարարագրի և համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարի ըստ համապատասխանության հավաստման իրականացված սխեմայի՝ 2հ, 4հ, 2ս կամ 6ս սխեմայի դեպքում՝ 12 ամիս, 3ս սխեմայի դեպքում՝ 24 ամիս, 3հ, 4ս կամ 5ս սխեմայի դեպքում՝ 36 ամիս։

32. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սերտիֆիկացված հակասառիչների և արգելակի հեղուկների համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում, առնվազն տարեկան մեկ անգամ՝ սույն տեխնիկական կանոնակարգի 30-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա։

33. Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սերտիֆիկացման մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու: Համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման և դադարեցման պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1170-Ն որոշմամբ։

Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացման մարմինն այդ մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմնին։

VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

34. Հակասառիչների և արգելակի հեղուկների չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

35. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հակասառիչների և արգելակի հեղուկների համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

VIII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Ստանդարտի նշագիրը
(բաժինը, կետը)

Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը

1

2

ԳՕՍՏ 9.030
1-ին բաժին
Քայքայումից (կոռոզիայից) և հնացումից պաշտպանության միասնական համակարգ. Ռետիններ. Հեղուկ ագրեսիվ միջավայրերի ազդեցության նկատմամբ ոչ լարված վիճակում կայունության որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 12.1.005 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Ընդհանուր սանիտարահիգիենիկ պահանջներ աշխատանքային գոտու օդի նկատմամբ
ԳՕՍՏ 12.1.007 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Վնասակար նյութեր. Դասակարգում և անվտանգության ընդհանուր պահանջներ 
ԳՕՍՏ 12.1.044 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Նյութերի հրդեհապայթյունավտանգություն. Ցուցանիշների անվանացանկը և դրանց որոշումը
ԳՕՍՏ 33 (ԻՍՕ 3104) Նավթամթերք. Թափանցիկ և ոչ թափանցիկ հեղուկներ. Կինեմատիկական մածուցիկության որոշում և դինամիկական մածուցիկության հաշվարկ
ԳՕՍՏ 2917 Յուղեր և հավելանյութեր. Մետաղների վրա քայքայիչ (կոռոզիական) ազդեցության որոշման մեթոդ
ԳՕՍՏ 11362 Նավթամթերք և քսանյութ. Չեզոքացման թիվ. Պոտենցաչափական տիտրման մեթոդ
ԳՕՍՏ 14192 Մակնշում բեռների
ԳՕՍՏ 18955.6 Արտադրանք քիմիական օրգանական. Եռման ջերմաստիճանի որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 19433 Բեռներ` վտանգավոր. Դասակարգում և մակնշում
ԳՕՍՏ 28084
(կետեր 3.6, 3.7, 4.3, 4.4, 4.5, 4.7, 4.8)
Հեղուկներ սառեցնող ցածրասառ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 29200
(ԻՍՕ 9128)
Ճանապարհային տրանսպորտ. Արգելակի հեղուկների տիպերը նշող գրաֆիկական սիմվոլներ
ՀՍՏ ԻՍՕ 3871 Ճանապարհային տրանսպորտ. Նավթի հիմքով կամ ոչ նավթի հիմքով արգելակի հեղուկի տարայի մակնշում
ՀՍՏ ԻՍՕ 4925 (բաժին 5, հավելվածներ Ա, Բ, Գ, Դ, Ե) Ճանապարհային տրանսպորտ. Արգելակի հեղուկ ոչ նավթի հիմքով   
ՀՍՏ ԻՍՕ 7308
(բաժին 7, հավելվածներ Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ)
Ճանապարհային տրանսպորտ. Արգելակի հեղուկ նավթի հիմքով էներգիայի կուտակմամբ հիդրավլիկ արգելակների համար

(Ցանկը փոփ. 25.06.07 N 83-Ն)
(Հավելվածը փոփ. 25.06.07 N 83-Ն) 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 
Մ. Թոփուզյան