Գլխավոր տեղեկություն
Համար
N 1920-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.01.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հունվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 2004 թվականի N 1920-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 8519121.395 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 33586.335 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.

բ) մեկամսյա ժամկետում` սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերը և գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը.

գ) ապահովել «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված պետական ոռոգման համակարգերի և գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը.

դ) ապահովել «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սույն որոշման հավելվածում նշված պետական ոռոգման համակարգերով մատակարարված ոռոգման ջրի հաշվառումը` 2004 թվականի ամբողջ ոռոգման շրջանի համար:

4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի մարզպետներին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանների ճշտումը և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի և դրանց օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. հունվարի 14
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 16
-ի N 1920-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները

Հաշվեկշռային արժեքը (դրամ)

I. Ոռոգման համակարգեր

1.

Վարչական շենք

701933534

2.

Նոր Կեսարիայի N 1 պոմպակայան

2235119

3.

Ղարա-Ղալայի պոմպակայան

17146520

4.

Արմավիրի մայր ջրանցքի ուղիղ ճյուղի ջրանցք

580839359

5.

Արմավիրի մայր ջրանցքի ուղիղ ճյուղի ջրանցք (հին)

1801230

6.

Մերձափնյա ճյուղի ջրանցք

972814

7.

Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի 2-րդ հերթի ջրանցք ՊԿ 0+00-443+09

2253163178

8.

Քասախի ոռոգման համակարգի մայր ջրանցք ՊԿ 0+00-31+00

610907154

9.

Քասախի ոռոգման համակարգի ձախափնյա ջրանցք ՊԿ 0+00-32+00

173115744

10.

Քասախի ոռոգման համակարգի դոտացիոն ջրանցք ՊԿ 0+00-63+62

240341580

11.

Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի 1-ին հերթի ջրանցք ՊԿ 0+00-350+00

813760026

12.

Քասախի ոռոգման համակարգի ձախափնյա ջրանցքի հատված ՊԿ 0+00-55+00

101110629

13.

Ստորին Հրազդանի 1-ին հերթի ջրանցք ՊԿ 131+00-283+00   

180762239

14.

Ստորին Հրազդանի երկրորդ հերթի ջրանցք

200909612

15.

Շիրակի մայր ջրանցք

158873492

16.

Կառնուտի սնուցող ջրանցք

257913527

17.

Թալինի մայր ջրանցքի 1-ին հերթի ջրանցք (Քարակերտ- Դալարիկ-Բաղրամյան)

133619690

18.

Թալինի մայր ջրանցքի 2-րդ հերթի ջրանցք (Արգինա-Վանանդ)

345933332

19.

Թալինի մայր ջրանցքի 3-րդ հերթի ջրանցք (Արագած-Դաշտադեմի պ/կ)

1743782617

20.

Ղարա-Ղալայի պոմպակայան (ՀՀ պետական սահմանային գոտի)

300402709

 

ընդամենը

8519121395

II. Գույք

1.

Կահույքի լրակազմ (կոմպլեկտ)

0

2.

Բազմոց` փափուկ (3 հատ)

0

3.

Բազկաթոռ` փափուկ (6 հատ)

0

4.

Կոնդիցիոներ ԲԿ-2500 (2 հատ)

0

5.

Սառնարան «Օրսկ»

0

6.

Սառնարան

0

7.

Հեռուստացույց «Յուպիտեր»

0

8.

Շինանյութի պահեստ Ապարանում (2 հատ)

2241292

9.

Հոսքաչափեր (116 հատ)

30843660

10.

Ձի

140000

11.

Ավտոմեքենա «ԻԺ-2715»

0

12.

Պատճենահանման սարք

361383

 

ընդամենը

33586335

 

Ընդամենը

8552707730


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան