Գլխավոր տեղեկություն
Համար
N 1914-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.01.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հունվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 2004 թվականի N 1914-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ԼՈՌՈՒ ՋՐԱՆՑՔ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 413540.347 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 6402.994 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 1 հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

2. «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 93991.048 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 3902.81 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 2 հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի համաձայն առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.

բ) ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.

գ) մեկամսյա ժամկետում` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերը և գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Լոռու ջրանցք» ջրօգտագործողների ընկերությանը.

դ) ապահովել «Լոռու ջրանցք» ջրօգտագործողների ընկերությանը փոխանցված պետական ոռոգման համակարգերի և գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:

5. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանների ճշտումը և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի և դրանց օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. հունվարի 14
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 16
-ի N 1914-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԼՈՌՈՒ ՋՐԱՆՑՔ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները

Հաշվեկշռային արժեքը
(դրամ)

1

2

3

I. Ոռոգման համակարգեր

«ԱԼԱՎԵՐԴԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

1.

Լոռու ջրանցք (ՊԿ 283+00 մինչև ՊԿ 373+00)

62005457

2.

Մղարթի պոմպակայան

8515699

«ՍՏԵՓԱՆԱՎԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

3.

Վարչական տարածք

1208661

4.

Լոռու ջրանցք (ՊԿ 00+00 մինչև ՊԿ 283+00)

252940215

5.

Կիրովի (Ամրակցի) ջրանցք

64308016

6.

Կուրթանի ջրանցք

4590840

7.

Կիրովի պոմպակայան

4207709

8.

Յաղդանի դոտացիոն պոմպակայան

3807719

9.

Ջրարբիացման համակարգ

11956031

 

ընդամենը

413540347

II. Գույք

«ԱԼԱՎԵՐԴԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

1.

Ավտոմեքենա «ՄՄԶ-3507» (ինքնաթափ)

232820

2.

Ավտոմեքենա «ՄՄԶ-45021» (ինքնաթափ)

348685

3.

Տրակտոր «Տ-25-Ա»

296000

4.

Տրակտոր «ՄՏԶ-82»

214432

5.

Էքսկավատոր «ԷՕ-2621»

487135

«ՍՏԵՓԱՆԱՎԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

6.

Ավտոկռունկ «ԿՍ-3575»

0

7.

Ավտոկռունկ «ԿՍ-2571-Ա»

505353

8.

Ավտոմեքենա «ՍԱԶ-3507»

425980

9.

Ավտոմեքենա «ՈՒԱԶ-3303»

0

10.

Ավտոմեքենա «Մոսկվիչ-412»

183229

11.

Ավտոմեքենա «ԳԱԶ-53/2»

138452

12.

Ավտոմեքենա «39011» (հատուկ)

0

13.

Ավտոբուս «ԳԱԶ-66»

321991

14.

Տրակտոր «Տ-82»

0

15.

Էքսկավատոր «ԷՕ-2621»

335728

16.

Տրակատոր «Տ-16»

0

17.

Համակարգիչ «Պենտիում-600»

0

18.

Տպիչ սարք «EP-5700L»

0

19.

Բետոնի պատրաստման հանգույց (2 հատ)

0

20.

Ռեզերվուար (3 տոննա)

0

21.

Ռեզերվուար (5 տոննա)

0

22.

Պեմզաբլոկի պատրաստման հանգույց

0

23.

Էլեկտրական եռակցման տրանսֆորմատոր «ՏԴ-3064»

3300

24.

Տարա` 10 տոննա (2 հատ)

20480

25.

Տարա` 5 տոննա (2 հատ)

10240

26.

Տարա` 6 տոննա (2 հատ)

12290

27.

Լիցքավորման կայան (3 հատ)

0

28.

Ջրաչափական գործիք (4 հատ)

0

29.

Պոմպ «Ի-245»

22667

30.

Մոտոպոմպ

0

31.

Կաթսա

0

32.

Տպագրական մեքենա «Վինտմետալ»

0

33.

Տպագրական մեքենա «Յանտար»

0

34.

Գնացուցակային գիրք

0

35.

Դրամարկղ (2 հատ)

0

36.

Երկաթե պահարան (7 հատ)

0

37.

Տպագրական մեքենա «Մոսկվա»

0

38.

Երկաթե պահարան

0

39.

Սեղան` 2 պահարանիկով

0

40.

Բազմոց

0

41.

Տրանսֆորմատոր 100/10

90162

42.

Էլեկտրաէներգիայի հաշվիչ MTM-100A (2 հատ)

145216

43.

Գերկարճալիք ռադիոկայան «RM ստանդարտ» (7 հատ)

346842

44.

Անտենա «ՍՏԱ» (7 հատ)

61800

45.

Մարտկոց (7 հատ)

139047

46.

Լիցքավորող սարք «RWC-272» (7 հատ)

52532

47.

Ավտոմեքենայի մարտկոցի լիցքավորման սարք (7 հատ)

30908

48.

Գերկարճալիք ռադիոկայան «Conic-78»

1274175

49.

Անտենա` բազային «AN-710»

112565

50.

Մալուխ (կաբել) 60մ

56278

51.

Սնուցող և լիցքավորող սարք «RM-35 Մ-BB»

187608

52.

Գերկարճալիք սարք «1608 V»

257963

53.

Անտենա` բազային «ARX-2B»

23451

54.

Սնուցող և լիցքավորող սարք «RS-20A»

65663

 

ընդամենը

6402994

 

Ընդամենը

419943340

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 16
-ի N 1914-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԼՈՌՈՒ ՋՐԱՆՑՔ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները

Հաշվեկշռային արժեքը
(դրամ)

I. Ոռոգման համակարգեր

1.

Վարչական տարածք

22015382

2.

Լոռու ջրանցքի պատվար մինչև ստորգետնյա անցումը

1720567

3.

Ծառայողական տնակ

0

4.

Դոտացիոն ճյուղ Միսխանկա

2156990

5.

Դոտացիոն ճյուղ Ագարակ

193810

6.

Դոտացիոն ճյուղ Հովանդար

7461238

7.

Տաշիրի դոտացիոն ջրանցք

57188571

8.

Կուրթանի ջրանցքի գլխամաս

0

9.

Ջրաչափական կառուցվածքներ (5 հատ)

3254490

 

ընդամենը

93991048

II. Գույք

1.

Ավտոմեքենա «ԳԱԶ-5312»

359179

2.

Ավտոմեքենա «Մ-39011 ԳԱԶ-52» (հատուկ)

293412

3.

Ավտոմեքենա «ՍԱԶ-3502»

576907

4.

Ավտոկռունկ «ՄԱԶ-5334»

1575718

5.

Տրակտոր «Տ-25Ա»

312857

6.

Էլեկտրաեռակցման ագրեգատ

37500

7.

Շարժական էլեկտրակայան «ԱԴ-60»

747237

 

ընդամենը 

3902810

 

Ընդամենը 

97893858

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան