«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2002 թվականի N 1349-Ն
ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին և 17-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել`
ա) պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2002 թ. օգոստոսի 30 |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
3. Պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):
4. Պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգերով տրվող լիցենզիաների պահանջներին համապատասխան:
5. Հայաստանի Հանրապետության տարածքում պայթեցման աշխատանքների կատարման համար լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտ են համարվում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
6. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով:
7. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
8. Լիցենզիան տրվում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում:
9. Լիցենզիա տալու համար կատարվում է պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասնագիտական որակավորման ստուգում` օրենքով սահմանված կարգով:
(9-րդ կետը խմբ. 14.09.06 N 1290-Ն)
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
10. Լիցենզիա ստանալու ցանկություն ունեցող հայտատուն հասարակական անվտանգության ապահովման նպատակով և Հայաստանի Հանրապետությունում գործող կանոնների պահանջների համաձայն պարտադիր պետք է ունենա`
ա) սեփականության կամ օգտագործման իրավունքով պահեստներ` պայթուցիկ նյութերը կամ պայթեցման սարքավորումները պահելու համար.
բ) սեփականության կամ օգտագործման իրավունքով փոխադրամիջոցներ` պայթուցիկ նյութերը կամ պայթեցման սարքավորումները փոխադրելու համար.
գ) պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող, մասնագիտական որակավորում անցած մասնագետներ:
11. Պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիա ստանալու համար հայտատուն ներկայացնում է`
ա) հայտ (N 1 ձևը կցվում է)` նշելով`
իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,
լիցենզավորման ենթակա այն գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
բ) տեղեկություններ հայտատուի տրամադրության տակ գտնվող պայթուցիկ նյութերը կամ պայթեցման սարքավորումները պահելու պահեստների մասին (N 2 ձևը կցվում է).
գ) տեղեկություններ հայտատուի տրամադրության տակ գտնվող պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների փոխադրման համար նախատեսված փոխադրամիջոցների մասին (N 3 ձևը կցվում է).
դ) տեղեկություններ պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասին (N 4 ձևը կցվում է).
ե) պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասնագիտական որակավորում անցնելու մասին տրված փաստաթղթի պատճենը.
զ) իրավաբանական անձի համար` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի պատճենը.
է) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը:
ը) իրավաբանական անձանց համար` հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ համար` հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի մասին տեղեկություններ:
(11-րդ կետը լրաց. 14.09.06 N 1290-Ն)
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
12. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`
ա) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի, կեղծ կամ խեղաթյուրված են.
բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այլ իրավական ակտերի պահանջներին.
գ) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.
դ) ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու հայցվող` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:
13. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել` օրենքով սահմանված կարգով:
14. Լիցենզիա ստանալու մասին հայտերի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտերի մերժման վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով:
Վերադասության կարգով բողոքարկման ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
IV. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
15. Պայթեցման աշխատանքների կատարման համար պարտադիր պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
16. Պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը լիցենզավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն` օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար |
պրն _______________________________
|
__________________________________ |
__________________________________ |
________________________
(հեռախոսահամարը) |
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ տալ լիցենզիա _______________________________________________ (գործունեության տեսակի անվանումը) |
________________________________________________________________ |
Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ պահպանել դրանք:
Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
1. _______________________________________________________________
2. _______________________________________________________________
3. _______________________________________________________________
4. _______________________________________________________________
5. _______________________________________________________________
________________________________________________________________
________________________________________________________________
________________________________________________________________
Հայտատու ____________________ (ստորագրությունը) |
|
_____ ______________ 200 թ.
Կ.Տ.
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՀԱՅՏԱՏՈՒԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԸ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
NN |
Պահեստի |
Պահեստի |
Պահեստի |
Պահեստի |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
Հայտատու ____________________ (ստորագրությունը) |
|
Կ.Տ.
Ձև N 3
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՀԱՅՏԱՏՈՒԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
NN |
Փոխադրամիջոցի անվանումը |
Փոխադրամիջոցի |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
|
Հայտատու ____________________ (ստորագրությունը) |
|
Կ.Տ.
Ձև N 4
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
NN |
Անունը, |
Զբաղեցրած |
Կրթությունը, |
Տվյալ |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
Հայտատու ____________________ (ստորագրությունը) |
|
Կ.Տ.
Հավելված N 2 |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
ՊԱ N0
Իրավաբանական անձի անվանումը կամ |
|
անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
__________________________________ |
_______________________________________________________________ |
Գտնվելու կամ բնակության |
|
վայրը (հասցեն) |
_____________________________________________________ |
_______________________________________________________________ |
Գործողության ժամկետը` անժամկետ
Նախարար ____________________ (ստորագրությունը) |
|
Տրված է _____ _____________ 200 թ.
Կ.Տ.
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.06.2011, N 755-Ն | 25.06.2011, N 1349-Ն | |
22.10.2009, N 1219-Ն | 12.11.2009, N 1349-Ն | |
14.09.2006, N 1290-Ն | 14.10.2006, N 1349-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|