Գլխավոր տեղեկություն
Համար
N 19-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.03.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.03.01/7(247) Հոդ.83
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
01.02.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607052

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

1 փետրվարի 2007 թ.
ք. Երևան

N 19-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 17-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 22-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեաթերթիկների և օգտագործված քվեաթերթիկների ելունդների պահպանման կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշման և որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի վերնագրերն ու որոշման 1-ին կետը «հանձնաժողովում քվեաթերթիկների» բառերից հետո լրացնել «քվեարկության ծրարների, ընտրողների ցուցակների, կնիքի» բառերով:

2. Որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի`

ա) 1-ին կետը «(փաթեթները)» բառից հետո լրացնել «, նույն նիստում ստորագրված ընտրողների ցուցակները, քվեարկության ծրարների փաթեթները, իսկ համապետական ընտրությունների ժամանակ նաև ընտրողների լրացուցիչ ցուցակներն ու զինվորական մասերում հաշվառված զինծառայողների զինվորական վկայականում կամ զինվորական գրքույկում նշում կատարելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված դրոշմակնիքը և տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքի փաթեթը» բառերով, իսկ «և կնիքի փաթեթի» բառերը հանել,

բ) 5-րդ կետի «քվեաթերթիկներ հատկացնող» բառերը փոխարինել «քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող» բառերով, իսկ «տալիս է քվեաթերթիկների» բառերից հետո լրացնել «, իսկ քվեարկության ծրարների սպառման դեպքում նաև քվեարկության ծրարների» բառերով:

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան