Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 75-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.04.16/11(251)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.03.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

6 մարտի 2007 թ.

թիվ 75-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԹՐԵՅԴԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 636 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 20.03.07 N 84-Ա)

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փոխանակման կետերի լիցենզավորման և վերահսկողության վարչության կողմից 2006 թվականի հոկտեմբերի 15-ին և 2006 թվականի օգոստոսի 31-ին քաղաք Երևան, Ագաթանգեղոսի 7 հասցեում գործող «ԹՐԵՅԴԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտարժույթի փոխանակման կետում (լիցենզիա թիվ 636) իրականացված ստուգման արդյունքում կազմված 2006 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 636/2 և 2006 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 636/1 արձանագրություններով արձանագրվել են արտարժույթի փոխանակման կետի կողմից արժութային օրենսդրության խախտումներ, դրանք են՝

1. վերստուգիչ խմբի կատարած 100 ԱՄՆ դոլարի փոխանակման գործարքի դիմաց անդորրագիր չի տրամադրվել, և գործարքը չի արտացոլվել ֆիսկալ հաշվետվությունում,

2. էլեկտրոնային գրանցամատյանի համեմատ դրամարկղում կար 118135 ՀՀ դրամի և 3000 ՌԴ ռուբլու պակասորդ, 485 ԱՄՆ դոլարի և 15 անգլիական ֆունտ ստեռլինգի ավելցուկ,

3. ազդարարման ուղիղ կապի «ոտնակը» միացված չէր ազդարարման համակարգին,

4. անվտանգության ազդարարման համակարգը ուղիղ կապի գծով միացված չէր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան տարածքային բաժնի հետ,

5. փոխանակման կետն ունի դրամական արժեքների պահպանման օրինական միջոց (ինկասացիայի գործող պայմանագիր), սակայն փաստացի ինկասացիա չի իրականացվում, այդ իսկ պատճառով ֆիսկալային հաշվետվությունում դրամական միջոցների մուտքերն ու ելքերը չեն զրոյացվում, և ֆիսկալ հաշվետվությունում արտացոլված են չինկասացված գումարի մնացորդները:

Վերը նշված փաստերը հանգեցնում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հունիսի 6-ի թիվ 238-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի գլուխ 8-ի 49-րդ կետի, գլուխ 9-ի 75-րդ և 80-րդ կետերի պահանջների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի գլուխ 3-ի 13-րդ կետի 13.3 ենթակետի պահանջի խախտումներին:

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, քննարկելով արտարժույթի փոխանակման կետի ներկայացրած բացատրությունները և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2007 թվականի մարտի 1-ի թիվ 11 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

«ԹՐԵՅԴԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 636) արտարժույթի փոխանակման կետի կողմից Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության խախտման համար «ԹՐԵՅԴԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել:

(Վորոշումը փոփ. 20.03.07 N 84-Ա) 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2007 թ. մարտի 13
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.03.2007, թիվ 84-Ա 21.03.2007, թիվ 75-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան