Գլխավոր տեղեկություն
Համար
N 17-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.03.2007-28.11.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.03.01/7(247) Հոդ.81
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
01.02.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607050

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

1 փետրվարի 2007 թ.
ք. Երևան

N 17-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄԱՍԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿԸ ԴՐՈՇՄԱԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՆՄՈՒՇԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 15-րդ ենթակետով և 55-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Սահմանել`

1. տեղամասային ընտրական հանձնաժողովում զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը կնքելու դրոշմակնիքի նմուշը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

Դրոշմակնիքը կլոր է, 8 մմ տրամագծով, կնիքի եզրագծով նշված են «Կ Ը Հ» տառերը և ընտրության անցկացման տարեթիվը:

Յուրաքանչյուր համապետական ընտրության համար պատրաստվում է նոր դրոշմակնիք` ընտրության անցկացման տարեթվով:

2. Համապետական ընտրությունների ժամանակ հանձնաժողովի ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամը դրոշմակնքում է զինվորական վկայականի կամ զինվորական գրքույկի վերջին էջը:

3. Դրոշմակնիքները վերադարձվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով և ենթակա են ոչնչացման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան

Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2007 թ. փետրվարի 1-ի
թիվ 17-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_18822