Գլխավոր տեղեկություն
Համար
N 1753-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.06.2006-12.11.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հոկտեմբերի 2005 թվականի N 1753-Ա

 

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հավաքական անվտանգության խորհրդի ՀԱՊԿ-ի 2005 թվականի հունիսի 23-ի «Ռազմատնտեսական համագործակցության Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջպետական հանձնաժողովի մասին» որոշման 9-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «ԱՊՀ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի` Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը հաստատելու մասին» N 2002-Ա որոշումը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. հոկտեմբերի 22
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի 
հոկտեմբերի 20-ի N 1753-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ

Գ. Բադալյան

- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ (հանձնաժողովի ղեկավար)

 

 

Ա. Անտոնյան

- ԱՊՀ ռազմական համագործակցության համադրման շտաբում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ-մայոր

 

 

Պ. Շադյան

- ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ռազմաարդյունաբերական վարչության պետ, գնդապետ

 

 

Դ. Աբրահամյան

- ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի սպառազինության վարչության շտաբի պետ, գնդապետ

 

 

Տ. Աղաջանյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետի տեղակալ

 

 

Ն. Առաքելյան

- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ռազմաարդյունաբերական համալիրի և ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետ

 

 

Ա.Եդիգարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ

Ռ. Անանյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի վարիչ

(Կազմը փոփ., լրաց. 16.06.06 N 833-Ա)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան