«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607041
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
1 փետրվարի 2007 թ. |
N 6-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 19-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 22-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված կնիքները հետ վերադարձնելու կարգը սահմանելու մասին» N 19-Ն որոշման, որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի վերնագրերը և որոշման 1-ին կետը «կնիքները» բառից հետո լրացնել «և դրոշմակնիքները» բառով:
2. Որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի`
ա) 1-ին կետը «կնիքներ» բառից հետո լրացնել «, իսկ համապետական ընտրությունների ժամանակ նաև դրոշմակնիքներ, եթե տեղամասային կենտրոնում քվեարկելու են զինվորական մասերում հաշվառված զինծառայողներ» բառերով.
բ) 2-րդ կետը «կնիքը» բառից հետո լրացնել «, դրոշմակնիքը (եթե հատկացվել է)» բառերով.
գ) 3-րդ կետը «հանձնաժողովի կնիքի» բառերից հետո լրացնել «, դրոշմակնիքների» բառով, իսկ 2-րդ պարբերությունը հանել.
դ) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Համապետական ընտրությունների ժամանակ սույն կետում սահմանված կարգով փաթեթավորվում են նաև դրոշմակնիքները:».
ե) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Համապետական ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված կնիքները կենտրոնական ընտրական հանձնաժողով տեղափոխվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կամ համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով` քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո:»:
3. Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 51 կետով`
«51. Կնիքները մասնագիտացված կազմակերպության միջոցով վերադարձնելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է դրանց համապատասխանությունը սահմանված նմուշին և կատարվում կնիքների հանձնման ու ընդունման քանակական հաշվառում: Կնիքների նմուշները պարունակող թերթիկը դրվում է մեկանգամյա օգտագործման պարկի ուղեկցող գրության համար նախատեսված տեղում:»:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |