Գլխավոր տեղեկություն
Համար
N 126-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.03.2007-26.05.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.02.28/13(537) Հոդ.274
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.01.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.02.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.03.2011

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունվարի 2007 թվականի N 126-Ն

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման լիցենզավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման լիցենզիա ստացած իրավաբանական և ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվության ձևը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. փետրվարի 8
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունվարի 11-ի N 126-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են անասնաբուժասանիտարական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) իրականացման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

2. Փորձաքննության իրականացումը լիցենզավորվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից (այսուհետ` լիցենզավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:

3. Փորձաքննության իրականացման լիցենզիան (այսուհետ` լիցենզիա) տրվում է բարդ ընթացակարգով, անժամկետ:

4. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիան գործում է միայն լիցենզիայում նշված վայրում:

5. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

 

II. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Փորձաքննության իրականացման լիցենզավորման պահանջներն ու պայմաններն են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Մսի և կենդանիների սպանդից գոյացած մյուս մթերքների անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 2305-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ձկան և ջրային կենդանիների անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 2319-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 5-ի «Մեղրի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու մասին» N 1416-Ն որոշումներով սահմանված կարգերին համապատասխան փորձաքննության իրականացումը, որը կարող են կատարել համապատասխան լիցենզիա ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը,

բ) փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ անասնաբուժական միջոցների առկայությունը, որոնց ցանկը հաստատում է լիցենզավորող մարմինը,

գ) հայտատուի կողմից ներկայացված մասնագիտական որակավորումը՝ բարձրագույն անասնաբուժական կրթություն, կամ անասնաբուժասանիտարական փորձաքննության որակավորում կամ առնվազն 3 տարվա մասնագիտական` անասնաբույժի, կամ անասնաբուժասանիտարական փորձագետի, կամ անասնաբույժ շիճուկաբանի, կամ անասնաբույժ մանրէաբանի, կամ անասնաբույժ վիրուսաբանի, կամ անասնաբույժ ախտորոշաբանի, կամ անասնաբույժ ախտաբանաանատոմի, կամ անասնաբույժ մակաբուծաբանի, կամ անասնաբույժ վիրաբույժի, կամ անասնաբույժ հյուսվածքաբանի, կամ անասնաբույժ թունաբանի աշխատանքային փորձը, որը հավաստվում է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով,

դ) իրավաբանական անձի համար` սույն կարգին համապատասխան անասնաբուժական կամ անասնաբուժասանիտարական փորձաքննության մասնագիտական որակավորում ունեցող առնվազն մեկ աշխատողի առկայությունը:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

7. Լիցենզիա ստանալու համար ֆիզիկական անձը (անհատ ձեռնարկատերը) և իրավաբանական անձը լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) հայտ՝ համաձայն ձևի, նշելով`

իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) դեպքում՝ անունը, հայրանունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ) անհատ ձեռնարկատերը՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը, իրավաբանական անձը՝ կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենը,

գ) ֆիզիկական անձը` անձնագրի պատճենը, սոցիալական քարտի պատճենը, իսկ իրավաբանական անձը և անհատ ձեռնարկատերը` հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,

դ) լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու վայրի սեփականության կամ այլ իրավունքով օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

ե) անհատ ձեռնարկատիրոջ, եթե անձամբ չի իրականացնելու փորձաքննությունը, և իրավաբանական անձի դեպքում` փորձաքննություն իրականացնող անձանց հետ կնքված քաղաքացիաիրավական կամ աշխատանքային պայմանագրերի պատճենները,

զ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` պետական տուրքի վճարման անդորրագիրը,

է) բարձրագույն անասնաբուժական կրթության կամ անասնաբուժասանիտարական փորձաքննության որակավորման մասին դիպլոմի պատճենը և առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժը հավաստող փաստաթուղթը:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

8. Լիցենզիա տալու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով լիազոր մարմինն ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` լիցենզավորող հանձնաժողով), որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:

9. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա ստանալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

10. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և օրենքով սահմանված կարգով:

11. Լիցենզավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով:

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

12. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև

ՀՀ գյուղատնտեսության նախարարության
լիցենզավորող հանձնաժողովի նախագահ

______________________ - ին

(անունը, ազգանունը)

Հ Ա Յ Տ

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայտատուի անունը, ազգանունը (անվանումը) և կազմակերպական-իրավական ձևը
_____________________________________________________
Բնակության վայրը (գտնվելու վայրը), հեռախոսահամարները _______________
_____________________________________________________
Գործունեության իրականացման վայրը _____________________________
Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որին հավակնում է հայտատուն
_____________________________________________________
Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
ա) անձնագրի պատճենը,
բ) պետական գրանցման վկայականի պատճենը,
գ) կանոնադրության պատճենը,
դ) հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,
ե) սոցիալական քարտի պատճենը,
զ) պետական տուրքի վճարման անդորրագիրը,
է) համապատասխան գործունեություն իրականացնելու համար տարածքի նկատմամբ
սեփականության կամ այլ իրավունքով օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,
ը) փորձաքննություն իրականացնող անձանց բարձրագույն անասնաբուժական
կրթության կամ անասնաբուժասանիտարական փորձաքննության որակավորման
մասին դիպլոմի (վկայականի) պատճենը ____________________________

(ում կողմից է տրված, երբ, համարը)

թ) աշխատանքային գրքույկը ___________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, համարը)


ժ) փորձաքննություն իրականացնող անձանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները:

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`
_____________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)



_____ __________________ 200 թ.


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունվարի 11-ի N 126-Ն որոշման


Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N  0 0 0 0 0 0


ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

Տրված է _____ _________________ 200 թ. քաղ. Երևան
    
Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ______________________
______________________________________________________
Լիցենզավորված անձը

_______________________________________

(իրավաբանական անձի լրիվ անվանումը)

_______________________________________

(ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

_______________________________________

(իրավաբանական անձի լրիվ անվանումը)

_______________________________________

(ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

    
Գործունեության իրականացման վայրը ______________________________
_______________________________________________________

Լիցենզիայի գործողության ժամկետը` անժամկետ:


Հայաստանի Հանրապետության
գյուղատնտեսության նախարար

_____________ __________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)




Կ. Տ.

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան