«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2007 թվականի N 145-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` դասական աճուրդով, որպես գույքի առանձին տարրեր, օտարել 2006 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ հաշվեկշռային մեթոդով գնահատված մարզպետարանի հաշվեկշռում առկա` 9 ավտոմեքենան (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ առաջին կամ յուրաքանչյուր հերթական աճուրդում գույքը չվաճառվելու դեպքում գույքը վաճառելու նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ, որոնց դեպքում գույքի մեկնարկային գինն իջեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով պահանջվող տեղեկությունները:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքն աճուրդով վաճառելու մասին հայտարարության հրապարակումն ու աճուրդի կազմակերպումը:
5. Սահմանել, որ աճուրդում հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից հետո 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի` աճուրդով վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2007 թ. փետրվարի 14 |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ
NN |
Ավտոմեքենայի մակնիշը |
Թողարկման տարեթիվը |
Պետական համարանիշը |
Գույքի գնահատ-ված արժեքը |
Առաջին աճուրդով վաճառքի մեկնարկային գինը՝ գույքի գնահատված արժեքի 75% չափով (հազ. դրամ) |
Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարները |
Գնահատման օրը, ամիսը, տարեթիվը |
Տեխնիկական վիճակը |
1. |
ԳԱԶ-31 02 |
1990 թ. |
041 ՏՕ 45 |
736.0 |
552.0 |
147.2 |
05.09.2006թ. |
անսարք, շահագործման համար ոչ բավարար |
2. |
Հոնդայի-Պոնի |
1994 թ. |
039 ՏՕ 45 |
1391.1 |
1043.325 |
278.2 |
05.09.2006թ. |
անսարք, շահագործման համար ոչ բավարար |
3. |
Հոնդայի-Ակցետ |
1995 թ. |
038 ՏՕ 45 |
1771.2 |
1328.4 |
354.2 |
05.09.2006թ. |
անսարք, շահագործման համար ոչ բավարար |
4. |
ՎԱԶ - 21 21 |
1988 թ. |
266 ԼԼ 01 |
259.2 |
194.4 |
51.8 |
05.09.2006թ. |
անսարք, շահագործման համար ոչ բավարար |
5. |
ՎԱԶ - 21 063 |
1988 թ. |
76 - 80 ԱԴՎ |
235.6 |
176.7 |
47.1 |
05.09.2006թ. |
անսարք, շահագործման համար ոչ բավարար |
6. |
ԻԺ-27 15-011 |
1986 թ. |
88 - 93 ԱԴՊ |
69.9 |
52.425 |
14.0 |
05.09.2006թ. |
անսարք, շահագործման համար ոչ բավարար |
7. |
ՎԱԶ - 21 061 |
1988 թ. |
326 SU 46 |
53.7 |
40.275 |
10.7 |
05.09.2006թ. |
անսարք, շահագործման համար ոչ բավարար |
8. |
ԳԱԶ - 24 10 |
1988 թ. |
15-18 ԱԴԲ |
76.5 |
57.375 |
15.3 |
05.09.2006թ. |
անսարք, շահագործման համար ոչ բավարար |
9. |
ՈւԱԶ - 469 |
1981 թ. |
30-01 ԱԴԶ |
30.8 |
23.1 |
6.2 |
05.09.2006թ. |
անսարք, շահագործման համար ոչ բավարար |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|