Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 11-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.01.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.02.15/5(245)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.01.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

23 հունվարի 2007 թ.

թիվ 11-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ՝ ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԿ ԹԻՎ 0001 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի օգոստոսի 1-ի թիվ 476-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեություն իրականացնողի լիցենզավորման, մասնաճյուղերի գրանցման և ապահովագրական գործունեություն իրականացնողի կանոնադրական կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ձեռք բերելու համար նախնական համաձայնություն ստանալու կարգի» 25-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2007 թվականի հունվարի 18-ի թիվ 3 արձանագրություն), հաշվի առնելով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ փակ բաժնետիրական ընկերության 2007 թվականի հունվարի 12-ի թիվ 002-07 գրությունը, համաձայն որի՝ ընկերությունը դիմել է կյանքի ապահովագրության իրականացման ԱՊԿ թիվ 0001 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ փակ բաժնետիրական ընկերությանը 2004 թվականի դեկտեմբերի 28-ին տրամադրված կյանքի ապահովագրության իրականացման ԱՊԿ թիվ 0001 լիցենզիան՝ իր դիմումի համաձայն:

 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մամուլի քարտուղարին՝ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ փակ բաժնետիրական ընկերության հետ կյանքի ապահովագրության պայմանագրեր կնքած ապահովադիրների շահերի պաշտպանության նպատակով ապահովել սույն որոշման հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում և մամուլում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու պահից։

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2007 թ. հունվարի 26
Երևան