Գլխավոր տեղեկություն
Համար
N 494
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (28.02.1999-17.08.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.09.03/19(52)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.08.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.08.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.08.2002

041.0494.18.08.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 1998 թվականի N 494
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կանոնադրությունն ու կառուցվածքը (կցվում են):

(1-ին կետն ուժը կորցրել է կառուցվածքի մասով 04.02.99 N 68)

2. (կետն ուժը կորցրել է 04.02.99 N 68)

3. (կետն ուժը կորցրել է 04.02.99 N 68)

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության կանոնադրությունը հաստատելու մասին» 156 որոշման 1-ին կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 23 որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի մայիսի 7-ի N 227 և 1998 թվականի մայիսի 25-ի N 272 որոշումների խմբագրությամբ):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թ.
օգոստոսի 18-ի N 494 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության բնականոն գործունեությունը, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության ու Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը ներկայացված հարցերի նախապատրաստումը և ապահովում Հայաստանի Հանրապետության կառավարության ու Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների և հանձնարարականների կատարման վերահսկողությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը (այսուհետև` աշխատակազմ) ղեկավարում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարը:

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարի ներկայացմամբ:

2. Աշխատակազմը կազմված է վարչություններից, ծառայություններից և կառուցվածքային այլ ստորաբաժանումներից:

3. Աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, իսկ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքային ցուցակը և կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարի կողմից:

4. Աշխատակազմն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

5. Աշխատակազմն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

 

II. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հիմնական խնդիրներն ու գործառույթները

 

6. Աշխատակազմի հիմնական խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպման խնդիրների լուծումը և Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության արդյունավետության ապահովումը.

բ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերի նախապատրաստումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունում քննարկման համար.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության տարեկան և նպատակային աշխատանքային ծրագրերի նախապատրաստման, մշակման և կազմման կազմակերպումը, հաստատված աշխատանքային ծրագրերի կատարման ապահովման նկատմամբ վերահսկողությունը.

դ) տնտեսության կամ պետական կառավարման համապատասխան բնագավառներում գործերի վիճակի պարբերաբար վերլուծությունը, հրատապ հարցերի բացահայտումը և դրանց հիման վրա իր նախաձեռնությամբ առաջարկությունների մշակումը.

ե) Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի ու կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման վերահսկողությունը:

7. Աշխատակազմն իր հիմնական խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգին համապատասխան քննության է առնում և նախապատրաստում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված հարցերը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների և Հայաստանի Հանրապետության օրենսդրական մյուս ակտերի նախագծերը.

բ) նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ հրավիրվող խորհրդակցություններում քննարկվելիք հարցերի վերաբերյալ վերլուծական և տեղեկատվական բնույթի նյութեր և առաջարկություններ.

գ) Հայաստանի Հանրապետության վարչապետին տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության տարեկան աշխատանքային ծրագրերի կատարման մասին.

դ) ապահովում է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման պարբերական վերլուծությունը և զեկուցում Հայաստանի Հանրապետության վարչապետին ծրագրով ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված միջոցառումների կատարման ընթացքի մասին.

ե) կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերում, Հայաստանի Հանրապետության վարչապետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարի կողմից տրված հանձնարարությունները.

զ) սահմանվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմինների գործունեության համակարգումը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողության շրջանակներում, հետամուտ լինում դրանց անպայմանորեն կատարմանը, պարբերաբար Հայաստանի Հանրապետության վարչապետին տեղեկացնում է այդ որոշումների և հանձնարարականների կատարման մասին, ուսումնասիրությունների արդյունքներով նախապատրաստում անհրաժեշտ առաջարկություններ.

է) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի հրատարակումը «Հայաստանի Հանրապետության պաշտոնեական տեղեկագիր» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պարբերականներում.

ը) մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի ժամանակացանկը` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության տարեկան նպատակային աշխատանքային ծրագրերից և ընթացիկ հրատապ խնդիրներից.

թ) նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի անցկացումը.

ժ) վարում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից անցկացվող խորհրդակցությունների արձանագրությունները, ապահովում Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված փաստաթղթերի նախագծերի և դրանց կից նյութերի պահպանումը.

ժա) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, հանձնարարականների` արձանագրություններից քաղվածքների ձևով, առաքումը Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմիններին, ինչպես նաև շահագրգիռ այլ կազմակերպությունների.

ժբ) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարությունում քաղաքացիների ընդունելությունը, ինչպես նաև նրանց դիմումների, գանգատների և առաջարկությունների քննարկումը` այդ մասին պարբերաբար տեղեկատվություն ներկայացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետին.

ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի ու Հայաստանի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի գործունեության սպասարկումը.

ժդ) ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը հարցեր ներկայացնելու սահմանված կարգի պահպանումը.

ժե) կազմակերպում է գործավարության ճշգրիտ իրականացումը` սահմանված կարգին համապատասխան, ապահովում դրա պահպանումը Հայաստանի Հանրապետության նախարարություններում և գերատեսչություններում:

 

III. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարը

 

8. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարը`

ա) գլխավորում և կազմակերպում է աշխատակազմի գործունեությունը.

բ) Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգին համապատասխան ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը հարցեր ներկայացնելու կարգը.

գ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ հանձնարարականներ է փոխանցում Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմիններին` Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը հարցեր ներկայացնելու նպատակով օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծերի կամ այլ փաստաթղթերի կատարման, կամ դրանց վերաբերյալ եզրակացություն, կամ կարծիք հայտնելու համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունում ստացված գրությունների, նամակների, հանձնարարականների, հեռագրերի ու մյուս փաստաթղթերի կապակցությամբ.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության նախարարություններից, մյուս պետական մարմիններից, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներից պահանջում է անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր, տեղեկանքներ.

ե) օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծերի քննարկման, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականների կատարման նպատակով հրավիրում և անցկացնում է խորհրդակցություններ` ներգրավելով ճյուղային և տարածքային մարմինների ղեկավարներին, մասնագետներին, փորձագետներին.

զ) վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման ապահովման նկատմամբ.

է) ապահովում է աշխատակազմի և պետական կառավարման մարմինների միջև փոխադարձ կապն ու համագործակցությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգին համապատասխան.

ը) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ ապահովում է օպերատիվ կառավարման հարցերի լուծումը.

թ) Հայաստանի Հանրապետության վարչապետի ստորագրությունն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները, ստորագրում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հավելվածները.

ժ) կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխումը.

ժա) հաստատում է աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

ժբ) իր իրավասության սահմաններում հրապարակում է հրամաններ ու հրահանգներ, տալիս ցուցումներ և ստուգում դրանց կատարումը.

ժգ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է աշխատակազմի համապատասխան աշխատողներին.

ժդ) հանդիպում է աշխատակազմի ֆինանսական միջոցների կարգադրիչը.

ժե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

IV. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականները

 

9. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականները գործում են Հայաստանի Հանրապետության վարչապետի անմիջական ղեկավարությամբ, հաշվետու և պատասխանատու են նրան:

Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականների միջև պարտականությունների բաշխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

10. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականները`

ա) կատարում են վերլուծման ուսումնասիրություններ, կազմում տեղեկանքներ, ներկայացնում առաջարկություններ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից որոշումներ կայացնելու և հանձնարարություններ տալու նպատակով.

բ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ քննության են առնում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված հարցերի առնչությամբ ծագած առանձին տարաձայնություններ, դրանց վերաբերյալ տալիս համապատասխան եզրակացություններ.

գ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրում ու ամփոփում են Հայաստանի Հանրապետության առանձին նախարարությունների և պետական կառավարման մյուս հանրապետական ու տարածքային մարմինների գործունեության արդյունքները, մշակում առաջարկություններ տնտեսության և պետական կառավարման առանձին ոլորտներում բարեփոխումների վերաբերյալ.

դ) նախապատրաստում են Հայաստանի Հանրապետության վարչապետի մամլո ասուլիսները, ելույթները, հոդվածները, վերլուծում մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով դրանց արձագանքները.

ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմինների ղեկավարներին են փոխանցում Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությունները.

զ) կատարում են Հայաստանի Հանրապետության վարչապետի առանձին հանձնարարություններ.

է) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ կամ իրենց նախաձեռնությամբ նախապատրաստում ու Հայաստանի Հանրապետության վարչապետին են ներկայացնում օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծեր.

ը) օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծերի քննարկման, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականների կատարման նպատակով հրավիրում ու անցկացնում են խորհրդակցություններ` ներգրավելով ճյուղային և տարածքային մարմինների ղեկավար-ներկայացուցիչներին, մասնագետներին, փորձագետներին.

թ) իրենց պաշտոնեական պարտականությունների սահմաններում Հայաստանի Հանրապետության նախարարություններից, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմիններից անհրաժեշտության դեպքում պահանջում են տեղեկատվություն.

ժ) կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ, քաղաքացիների դիմումներից, գանգատներից ու առաջարկություններից ելնելով կատարում են վերլուծություն և զեկուցում Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

V. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը

 

11. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության վարչապետին և կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեության սպասարկումը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի գործունեությունը կազմակերպում է աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականները պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

12. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը`

ա) ուսումնասիրում և Հայաստանի Հանրապետության վարչապետին է զեկուցում Հայաստանի Հանրապետության վարչապետին հասցեագրված գրությունները, նամակները, հեռագրերը և այլ փաստաթղթեր.

բ) նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականների նախագծերը, կազմակերպում Հայաստանի Հանրապետության վարչապետի առանձին հանձնարարականների կատարումը.

գ) ուսումնասիրում և Հայաստանի Հանրապետության վարչապետին է զեկուցում Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության վերաբերյալ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակված նյութերը.

դ) կազմակերպում և ապահովում է Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ անցկացվող խորհրդակցություններին պաշտոնատար անձանց մասնակցությունը:

13. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը`

ա) մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին, Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ անցկացվող խորհրդակցություններին.

բ) Հայաստանի Հանրապետության վարչապետին հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականներին, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին փոխանցում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականները` Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված փաստաթղթերի` գրությունների, նամակների, հեռագրերի կատարման, դրանց վերաբերյալ եզրակացություն կամ կարծիք հայտնելու համար.

գ) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանից փաստաթղթերի ստացման օրը դրանց մասին զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

VI. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները

 

14. Աշխատակազմի կառուցվածքային հիմնական ստորաբաժանումը վարչությունն է, որի գործունեության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարի անմիջական ղեկավարությամբ:

15. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներն աշխատում են իրենց կանոնադրություններին համապատասխան, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարը:

16. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարի ներկայացմամբ:

Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները կազմակերպում և ղեկավարում են ստորաբաժանումների գործունեությունն ու պատասխանատվություն կրում դրանց առջև դրված խնդիրների կատարման համար, իրականացնում են ստորաբաժանման աշխատողների միջև աշխատանքի բաշխումը, ապահովում աշխատանքային կազմակերպությունը և գործավարության սահմանված կարգով վարումը:

Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարն անհրաժեշտության դեպքում մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին և Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ անցկացվող խորհրդակցություններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախարարությունների (վարչությունների) կոլեգիաների նիստերին:

17. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների մյուս աշխատողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարը` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

18. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման հիմնական խնդիրն է` իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի փորձաքննության ենթարկումը և մշակումը, Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի քննարկմանը ներկայացվող հարցերի նախապատրաստումը:

19. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման աշխատողը մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքային և այլ ծրագրերի կազմմանը, առաջարկություն ներկայացնում այդ ծրագրերի կատարման, դրանցում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

20. Իր առջև դրված խնդիրների իրականացման համար աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծերի լրամշակմանը մասնակից են դարձնում շահագրգիռ կամ այլ իրավասու պետական մարմինների, պաշտոնատար անձանց, մասնագետների խորհրդատուների.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված հարցերի համակողմանի ուսումնասիրման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարի միջոցով փորձաքննության են ուղարկում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված նյութերը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը հարց ներկայացրած պետական մարմնից պահանջում են լրացուցիչ վերլուծական կամ տեղեկատվական բնույթի նյութեր, տեղեկանքներ այլ փաստաթղթեր.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը հարց ներկայացրած պետական մարմնի և կառուցվածքային ստորաբաժանման միջև ծագած տարաձայնությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարին, որի մոտ կազմակերպվում է հարցի քննարկում և լուծման տարբերակ առաջարկում Հայաստանի Հանրապետության վարչապետին.

ե) Հայաստանի Հանրապետության վարչապետին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարի հանձնարարությամբ իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված հարցերի փորձաքննությունը, օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծերի լրամշակումը և դրանց պատշաճ ձևակերպումը.

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված հարցերի նախապատրաստման նպատակով հրավիրում են խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալներին, գերատեսչությունների ու պետական կառավարման տարածքային մարմինների ղեկավարներին, նրանց տեղակալներին, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, մասնագետներին, փորձագետներին.

21. Աշխատակազմի կազմակերպչական վարչությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողությունը:

Իր առջև դրված խնդիրների իրականացման համար աշխատակազմի այս կառուցվածքային ստորաբաժանումը`

ա) Հայաստանի Հանրապետության նախարարություններից, այլ պետական մարմիններից, հիմնարկներից ու կազմակերպություններից պահանջում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի ընդունված որոշումների կատարման ուսումնասիրման համար անհրաժեշտ տեղեկատվություն.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով հրավիրում է խորհրդատվություններ` դրանց մասնակից դարձնելով Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալներին, գերատեսչությունների ու պետական կառավարման տարածքային մարմինների ղեկավարներին, նրանց տեղակալներին, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, մասնագետներին, փորձագետներին.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարի կամ նրա տեղակալի կողմից ստանում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման ուսումնասիրման մասին հանձնարարություններ.

դ) Հայաստանի Հանրապետության նախարարություններում, վարչություններում, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմիններում իրականացնում է ուսումնասիրություններ, պահանջում անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկանքներ, բացատրություններ և այլ նյութեր Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման մասին.

ե) ուսումնասիրություններին ներգրավում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմինների աշխատողներին, ինչպես նաև մասնագետներին.

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականների կատարման ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփում և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարին` զեկուցագրի կամ տեղեկանքի ձևով:

22. Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ անց է կացնում ստուգումներ, կատարում նրա հատուկ հանձնարարականները և դրանց արդյունքների մասին անձամբ զեկուցում Հայաստանի Հանրապետության վարչապետին:

Հայաստանի Հանրապետության վերահսկողության ծառայության գործունեության կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

23. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարն ու Հայաստանի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարի միջոցով կարող են հանձնարարականներ տալ աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին:

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թ.
օգոստոսի 18-ի N 494 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի

(կառուցվածքն ուժը կորցրել է 04.02.99 N 68)