Գլխավոր տեղեկություն
Համար
N 16-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.03.2007-25.11.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.08.01/19(196) Հոդ.231
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
22.06.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605264

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 հունիսի 2005 թ.
ք. Երևան
N 16-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Սահմանել ընտրական հանձնաժողովների կազմի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու կարգը (Հավելված 1):


ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ`

Գ. Ազարյան

 


Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2005 թ.
հունիսի 22-ի թիվ 16-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Ընտրական հանձնաժողովների կազմի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի վերաբերյալ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է հայտարարություն՝ հանձնաժողովի կազմավորման օրվանից հետո՝ հինգ օրվա ընթացքում, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում։

Հայտարարությունում նշվում է հանձնաժողովի անդամների ազգանուն, անուն, հայրանունը և պաշտոնը:

2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ հրապարակվում է հայտարարություն՝ հանձնաժողովների կազմավորման համար նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ հինգ օրվա ընթացքում, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ հայտարարությունում նշվում է սույն կարգի 1-ին կետում սահմանված տվյալները:

3. Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկատվությունը սույն կարգի 1-ին և 2-րդ կետերում սահմանված կարգով տեղադրվում է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:

4. Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերից հետո՝ երեք օրվա ընթացքում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում և տեղամասային կենտրոնում փակցվում է հայտարարություն, որտեղ նշվում է՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների ազգանուն, անուն, հայրանունը և պաշտոնը, ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու որակավորման վկայականի համարը:

(4-րդ կետը լրաց. 01.02.07 N 21-Ն)

(հավելվածը լրաց. 01.02.07 N 21-Ն)