Գլխավոր տեղեկություն
Համար
N 458-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2005-12.05.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.11.01/27(204) Հոդ.363
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.09.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.09.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հոկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005395

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

13 սեպտեմբերի 2005 թ.

N 458-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 20-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 237-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1.1. Կանոնակարգ 2-ի 28-րդ կետը երրորդ պարբերության «ե» ենթակետից հետո լրացնել նոր «ե1» ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«ե1) բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող այն նյութական ակտիվների (ներառյալ այդ ակտիվների վրա կատարված կապիտալ ներդրումների) հաշվեկշռային արժեքի չափով, որոնց որևէ մասը վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով տրվել է այլ անձանց,»:

1.2. Կանոնակարգ 2-ի 28-րդ կետի երրորդ պարբերության «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ)  բանկի սեփականությունը հանդիսացող և վերջինիս գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների (բացառությամբ սույն կետի «ե1» ենթակետով սահմանված ակտիվների) հաշվեկշռային արժեքը (հիմնական միջոցների, այդ թվում՝ անշարժ գույքի (շենքերի և շինությունների), այլ հիմնական միջոցների, ինչպես նաև բանկի գործունեության համար օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով,»:

1.3. Կանոնակարգ 2-ի 37-րդ կետի առաջին պարբերությունում «(առանց այդ ակտիվների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն կետի 37.4 ենթակետով նշված ակտիվների)» բառերով:

1.4. Կանոնակարգ 2-ի 37.4-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր» բառերով:

1.5. Կանոնակարգ 2-ի 37-րդ կետը 37.4 ենթակետից հետո լրացնել նոր 37.41 ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«37.41 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Ա», «Բ» և «Գ» վարկանիշ ստացած կազմակերպությունների արժեթղթեր, որոնք օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնություններում,»:

1.6. Կանոնակարգ 2-ի 37.5-րդ ենթակետի 4-րդ պարբերությունը «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերով» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թողարկած արժեթղթերով» բառերով:

1.7. Կանոնակարգ 2-ի 40-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդ որում, Ն31 նորմատիվը չի հաշվարկվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ պահանջների գծով (փոխառություններ, արժեթղթեր և այլ):»:

1.8. Կանոնակարգ 2-ի 42-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ն32 նորմատիվի հաշվարկում չեն ընդգրկվում բանկի պահանջները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ (փոխառություններ, արժեթղթեր և այլ):»:

1.9. Կանոնակարգ 2-ի 42-րդ կետի չորրորդ պարբերության «40-րդ կետով» բառերը փոխարինել «41-րդ կետով» բառերով:

1.10. Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ով սահմանված աղյուսակի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

5. Տվյալ բանկում պահվող (ներառյալ՝ բանկի դեպոզիտային հաշիվներում հաշվառվող)՝ ոսկու ստանդարտացված ձուլակտորներով, հայկական դրամով, առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով, ինչպես նաև այլ արտարժութային միջոցներով (եթե վերջիններս հանդիսանում են միևնույն արտարժույթով արտահայտված ակտիվների ապահովում), ապահովված պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, անավարտ ժամկետային գործառնություններ, և դրանց գծով հաշվարկված տոկոսներ (սույն կետը չի տարածվում օֆշորային տարածքներում գործունեություն ծավալող ֆիզիկական անձանց, և այդ տարածքներում ստեղծված կամ գրանցված իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձանց կամ սույն կետով սահմանված անձանց մասնակցությամբ ստեղծված իրավաբանական անձանց նկատմամբ առկա ապահովված պահանջների, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների, անավարտ ժամկետային գործառնությունների, դրանց գծով հաշվարկված տոկոսների վրա)

0

 

1.11. Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ով սահմանված աղյուսակի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

20. Օֆշորային տարածքներում գործունեություն ծավալող ֆիզիկական անձանց, և այդ տարածքներում ստեղծված կամ գրանցված իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձանց կամ սույն կետով սահմանված անձանց մասնակցությամբ ստեղծված իրավաբանական անձանց նկատմամբ պահանջները (այդ թվում՝ տվյալ բանկում պահվող (ներառյալ՝ բանկի դեպոզիտային հաշիվներում հաշվառվող) ոսկու ստանդարտացված ձուլակտորներով, հայկական դրամով, առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով, ինչպես նաև այլ արտարժութային միջոցներով (եթե վերջիններս հանդիսանում են միևնույն արտարժույթով արտահայտված ակտիվների ապահովում), ապահովված պահանջներ), ինչպես նաև սույն կետում սահմանված անձանց երաշխավորությամբ, երաշխիքով և (կամ) դրամային ապահովվությամբ ապահովված պահանջները

100

 

1.12. Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ով սահմանված աղյուսակը լրացնել նոր 251 կետով հետևյալ բովանդակությամբ.

 

251. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած կազմակերպությունների արժեթղթերը, այդ կազմակերպությունների նկատմամբ այլ պահանջները, ինչպես նաև այդ կազմակերպությունների երաշխավորությամբ, այլ բանկերում պահվող դրամական միջոցներով և/կամ արժեթղթերով ապահովված պահանջները

«Ա» և «Բ»
«Գ»
«Դ» և ցածր      

20%50% 100%

 

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1.1 և 1.2 ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2005 թ. սեպտեմբերի...
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.03.2006, թիվ 83-Ն 12.05.2006, N 458-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան