Գլխավոր տեղեկություն
Համար
N 47-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.03.2007-25.11.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.09.15/22(199) Հոդ.307
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
22.08.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 օգոստոսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605350

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 օգոստոսի 2005 թ.
ք. Երևան

N 47-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՄԻ ՔԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ (ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵ) ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Միաժամանակ մի քանի ընտրություն (ընտրություն և հանրաքվե) անցկացվելու դեպքում սահմանել, որ

1.1 քվեաթերթիկները և ընտրողների ցուցակների էջերը ստորագրող հանձնաժողովի անդամներին որոշելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովն անցկացնում է մեկ վիճակահանություն: Վիճակահանության արդյունքում որոշված յուրաքանչյուր ընտրության (հանրաքվեի) քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի երեքական անդամ ստորագրում են համապատասխան ընտրության (հանրաքվեի) քվեաթերթիկները.

Հանրապետության Նախագահի ընտրություններն այլ ընտրությունների հետ անցկացվելու դեպքում ընտրողների ցուցակների էջերը ստորագրում են Հանրապետության Նախագահի ընտրության քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի անդամները:

Ազգային ժողովի ընտրությունների դեպքում ընտրողների ցուցակների էջերը ստորագրում են Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի անդամները:

Ազգային ժողովի կամ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի նոր կամ լրացուցիչ ընտրությունները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ անցկացվելու դեպքում ընտրողների ցուցակների էջերը ստորագրում են Ազգային ժողովի ընտրության քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի անդամները:

Հանրաքվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ անցկացվելու դեպքում ընտրողների ցուցակների էջերը ստորագրում են հանրաքվեի քվեարկության քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի անդամները:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրողների ցուցակների էջերը ստորագրում են համայնքի ղեկավարի ընտրության քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի անդամները.

(1.1-ին կետը փոփ., լրաց. 01.02.07 N 7-Ն)

1.2 ընտրողների գրանցումն իրականացնող, քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող, քվեարկության ծրարները կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամներին, իսկ համապետական ընտրությունների ժամանակ շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամին որոշելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովն անցկացնում է մեկ վիճակահանություն: Վիճակահանության արդյունքում որոշված հանձնաժողովի անդամները` վիճակահանությամբ որոշված հերթափոխով, իրականացնում են անցկացվող ընտրությունների (ընտրության և հանրաքվեի) ընտրողների (քվեարկության մասնակիցների) գրանցումը, քվեաթերթիկների և քվեարկության ծրարների հատկացումը, քվեարկության ծրարների կնքումը և քվեատուփերի հսկումը.

(1.2-րդ կետը խմբ. 01.02.07 N 7-Ն)

1.3 տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին ամփոփում է համապետական ընտրության քվեարկության արդյունքները:

2. Հանրապետության Նախագահի ընտրություններն այլ ընտրությունների հետ անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին ամփոփում է Հանրապետության Նախագահի ընտրությունների քվեարկության արդյունքները:

3. Ազգային ժողովի ընտրությունների դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին ամփոփում է Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության արդյունքները:

4. Հանրաքվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին ամփոփում է հանրաքվեի քվեարկության արդյունքները:

5. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին ամփոփում է համայնքի ղեկավարի ընտրության քվեարկության արդյունքները:

6. Միաժամանակ մի քանի ընտրություն (ընտրություն և հանրաքվե) անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված գործառույթներն իրականացվելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստի աշխատանքներին շարունակում են մասնակցել համապատասխան ընտրության համար գրանցված թեկնածուների (կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների) վստահված անձինք և դիտորդները:

Մյուս ընտրության համար գրանցված թեկնածուների (կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների) վստահված անձինք և դիտորդները մնում են տեղամասային ընտրական հանձնաժողովում, սակայն չեն իրականացնում ՀՀ ընտրական օրենսգրքով իրենց վերապահված իրավունքները մինչև այդ ընտրության քվեարկության արդյունքների ամփոփման աշխատանքների վերսկսվելը:

(6-րդ կետը խմբ. 06.02.07 N 33-Ն)


ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ`

Գ. Ազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.10.2011, N 75-Ն 25.11.2011, N 47-Ն
06.02.2007, N 33-Ն 11.03.2007, N 47-Ն
01.02.2007, N 7-Ն 11.03.2007, N 47-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան