ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
19 դեկտեմբերի 2006 թ. | թիվ 728-Ա |
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 653/1 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ԳՈԼԴԵՆ ԷԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի միջնորդագիրը «քաղաք Երևան, Դավթաշեն համայնք, Տ. Պետրոսյան 2/1, առևտրի սրահ» հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 653/1) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «ԳՈԼԴԵՆ ԷԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 653/1 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԳՈԼԴԵՆ ԷԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (հասցեն՝ քաղաք Երևան, Արշակունյաց 54/1, բնակարան 50) հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|