«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2006 թվականի N 1794-Ա
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել`
ա) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը` 10000.0 հազ. դրամ` «Տեղեկատվական-վերլուծական և հասարակության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը նվիրաբերելու համար` պայմանով, որ վերջինս այդ գումարը պետք է հատկացնի «Գիրք» հիմնադրամին` որպես կամավոր գույքային վճար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն կետով հատկացված գումարը տրամադրել «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նվիրաբերության պայմանագրի հիման վրա.
բ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` 30000.0 հազ դրամ` մարզպետարանի վարչական շենքի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «կապիտալ նորոգումների ծախսեր հոդվածով»):
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն կետով հատկացված գումարը տրամադրել վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. դեկտեմբերի 15 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|