Գլխավոր տեղեկություն
Համար
N 328-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.06.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.04.11/19(543) Հոդ.479
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.03.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մարտի 2007 թվականի N 328-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2337-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2337-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սահմանել, որ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները`

ա) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններն են, ինչպես նաև Երևանի թաղային, Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում սոցիալական ծառայությունների տարածքային բաժինները.

բ) ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և տարածքային մարմնի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:».

2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հաստատել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների սպասարկման տարածքները` համաձայն հավելվածի».

3) որոշման հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների սպասարկման տարածքները».

4) որոշման 15-րդ կետում «գործակալություն» բառը փոխարինել «բաժին» բառով.

5) որոշման 16-րդ կետում «ծառայությունների տարածքային գործակալություններին» բառերը փոխարինել «ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ Վանաձորի մասով` 2007 թվականի հունիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 23
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան