Գլխավոր տեղեկություն
Համար
N 23-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.02.2007-11.11.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.01.31/2.1 Հոդ.22.1
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.12.2006
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60307002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

21 դեկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 23-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի բ/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «2007 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրը»` համաձայն հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան


Ներմուծեք նկարագրությունը_18720

´àì²Ü¸²ÎàôÂÚàôÜ

Ն Ե Ր Ա Ծ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի և «Հայաստանի Հանրապետության 2007-2009 թվականների պետական վիճակագրական աշխատանքների Եռամյա ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով սահմանված պահանջներին համապատասխան, մշակել է «2007 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրը»:

Հայաստանի Հանրապետության տարածքում պետական վիճակագրության իրագործման հիմքը պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրն է: Պետական վիճակագրական գործունեության ուղղությունները սահմանելու համար մշակվում է Եռամյա Ծրագիր, իսկ այդ ուղղությունների իրագործումն ապահովող միջոցառումների որոշման համար՝ Տարեկան Ծրագիր:

Եռամյա Ծրագիրը հաստատվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ: Այն ներառում է պետական վիճակագրական գործունեության հիմնական ուղղություններն ըստ երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական բնագավառների: Եռամյա Ծրագրի կատարումը և ֆինանսավորումը պայմանավորված է և բխում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

Համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Տարեկան Ծրագիրը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի ներկայացմամբ:

Ծրագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաև մյուս պետական մարմինների` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից ընդհանուր համակարգման միջոցով իրականացվող պետական վիճակագրական դիտարկումներում ընդգրկված ցուցանիշների (և դրանց հավաքագրման, մշակման, ամփոփման, հրապարակման աշխատանքների) ցանկը, ինչպես նաև դրանց հաշվառման կատարելագործմանն ուղղված աշխատանքները:

Ծրագիրը ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական աշխատանքների ցանկը (հավաքագրման աղբյուրները, ներկայացման և աշխատանքի կատարման (ցուցանիշի մշակման) ժամկետները և հրապարակումները, որտեղ պետք է տեղադրվեն վերջիններս)՝ հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը:

Ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները հաշվի են առնում երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունով ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:

Ծրագիրը մշակվում է վիճակագրական տեղեկատվության սպառողների պահանջարկի ուսումնասիրության հիման վրա:

Երկրի ազատական տնտեսակարգին անցման պայմաններում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական վերափոխումները, տնտեսությունում տեղի ունեցող արագ տեղաշարժերը սկզբունքային անհրաժեշտություն են առաջացրել վիճակագրական տեղեկատվություն սպառողներին (օգտագործողներին) ապահովելու առավել ճշգրիտ, արժանահավատ և ժամանակի չափանիշներին համապատասխանող վիճակագրական հրապարակումներով:

Վիճակագրության կարևորագույն նպատակներից է սպառողներին (օգտագործողներին) շուկայի պահանջարկին համապատասխանող վիճակագրական արտադրանքի տրամադրումը:

Վիճակագրության վերակառուցման առաջնահերթ ուղղություններից է վիճակագրական տեղեկատվության տարածման փորձի և դրա վարման քաղաքականության նորացումն ու նոր մոտեցումները: Վիճակագրական տվյալների տարածումն անհրաժեշտ է պետական մարմինների, գործարար շրջանակների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և հասարակության լայն շրջանների, ինչպես նաև միջազգային հանրության համար:

Մարկեթինգային գործունեության մեջ անհրաժեշտ է վիճակագրական հրապարակումների օգտագործման ակտիվացման և ընդլայնման մղումը: Տեղեկատվության ավելի արագ տարածումը կարող է հասանելի լինել միայն ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ:

Պետական վիճակագրական աշխատանքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներից են.

ա/ միջազգային չափանիշներով վիճակագրական մեթոդաբանության կատարելագործման, միասնականացման և ներդաշնակեցման, այլ երկրների ազգային վիճակագրական ծառայությունների կողմից պաշտոնապես հրապարակվող իրենց երկրների սոցիալ-տնտեսական զարգացման և բնակչության կենսամակարդակին վերաբերող ցուցանիշների համադրելիության ապահովման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության շարունակական գործունեությունը միջազգային համագործակցության շրջանակում,

բ/ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունում պարբերաբար կազմակերպվող սեմինար-խորհրդակցությունները և դասընթացները, ինչպես օտարերկրյա փորձագետների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակիցների դասավանդմամբ և (կամ) մասնակցությամբ,

գ/ վիճակագրական տվյալների հավաքագրման, կուտակման, մշակման և տարածման բնագավառներում տեղեկատվական նոր տեխնոլոգիաների մշակումը, ներդրումը և կիրառումը (մեթատվյալներ, տվյալների հիմնապաշար, ինտրանետ, ծրագրային փաթեթներ և այլն),

դ/ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական ինտերնետային էջում տեղադրված հրապարակումների տեղեկատվական բազայի կատարելագործումը, վիճակագրական տեղեկատվության սպառողների համար Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ինտերնետային էջից «Օն - լայն» ռեժիմով ամփոփ տեղեկատվության տրամադրման ուղղությամբ համապատասխան աշխատանքների իրականացումը,

ե/ վիճակագրության համակարգային զարգացման համար նախադրյալների ապահովման, վիճակագրության մեթոդաբանական կարողությունների զարգացման և կանոնակարգման, ինչպես նաև վիճակագրական տեղեկատվության օգտագործման ավելի լայն հնարավորությունների ընձեռման նպատակով` Արժույթի միջազգային հիմնադրամի Տվյալների տարածման հատուկ ստանդարտով սահմանված ցուցանիշների և դրանց մեթատվյալների պարբերական արդիականացման աշխատանքների ապահովումը,

զ/ պետական վիճակագրությունում վիճակագրական դասակարգիչների ամբողջական ներդրման գործընթացի շարունակականության ապահովումը,

է/ վիճակագրական տեղեկությունների հավաքագրման արդյունավետության բարձրացման (ինչպես տվյալների որակի, այնպես էլ ռեսուրսների խնայողության ենթատեքստով), ինչպես նաև վիճակագրական տեղեկություններ տրամադրողների` վիճակագրական դիտարկման փաստաթղթերով ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով՝ փոքր ձեռնարկատիրության սուբյեկտներից ընտրանքային կարգով վիճակագրական տեղեկությունների հավաքագրման մեթոդների ավելի լայն կիրառումը,

ը/ որպես է/ կետում նշվածի նախապայման, և որպես դրա հետևանք, տնտեսական գործունեության տեսակների ու դրանք իրականացնող սուբյեկտների քանակի աճով պայմանավորված, շարունակել վարչական ռեգիստրների կատարելագործման և կիրառվող մեթոդաբանությունների կատարելագործման աշխատանքները:

Վիճակագրական տեղեկատվության մատչելիությունն ապահովելու նպատակով.

ա/ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշների գծով վիճակագրական տեղեկատվությունը տարածվում է (անվճար) բազմաթիվ սպառողների (պետական մարմիններ, հասարակական, գիտության և կրթության ոլորտի կազմակերպություններ, մասնավոր հատված, միջազգային կազմակերպություններ), նաև տրամադրվում է զանգվածային լրատվամիջոցներին մամլո հաղորդագրությունների տեսքով՝ համաձայն ծրագրի հավելված 3-ում նշված ժամանակացույցի:

Նմանատիպ հրապարակումները մարզերի կտրվածքով (մարզի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշների գծով) իրականացնում են նաև Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի մարզային գործակալությունները,

բ/ ծրագրի 3-րդ հավելվածում ներառված վիճակագրական բոլոր հրապարակումների առնվազն 2-ական օրինակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության գրադարանին,

գ/ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական ինտերնետային էջում հայերեն, ռուսերեն և (կամ) անգլերեն լեզուներով զետեղվում է հիմնական վիճակագրական տեղեկատվությունը:

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին համապատասխան վիճակագրական տեղեկատվության տրամադրումը միջազգային (միջկառավարական, միջպետական) կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին, ինչպես նաև տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա` նոր հետազոտությունների և այլ վիճակագրական աշխատանքների իրականացումը:

Ծրագրում ներառված աշխատանքների (ցուցանիշների) կառուցվածքը ներկայացված է, համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հաստատված Տվյալների տարածման ընդհանուր համակարգի և Տվյալների տարածման հատուկ ստանդարտի (որին 2003 թ. նոյեմբերի 7-ից անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը) բաղադրիչների և ենթադրում է տվյալների տարածման հետևյալ չորս հիմնական պահանջների (չափորոշիչների) պահպանումը` տվյալների ընդգրկվածություն, պարբերականություն և ժամանակայնություն, մատչելիություն, ամբողջականություն ու որակ:

Ծրագրի I, VIII և XI հավելվածներում, աշխատանքների (ցուցանիշների) արտացոլման համար օգտագործվել է վեցանիշ ծածկագիր, որտեղ.

  

Ներմուծեք նկարագրությունը_18721

I նիշը աշխատանքի (ցուցանիշի) ծածկագիրն է ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի Տվյալների տարածման ընդհանուր համակարգի և Տվյալների տարածման հատուկ ստանդարտի հատվածների,

 II նիշը հատվածի տրոհումն է ըստ ենթահատվածների,

 III նիշը աշխատանքի (ցուցանիշի) տրոհումն է ըստ ոլորտների (Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի դասերի, ցուցանիշների),

 IV նիշը ոլորտների մանրամասնումն է ըստ ենթաոլորտների:

Հաջորդ երկու նիշերը հատկացված են պետական վիճակագրական աշխատանքների ցանկի հերթական համարին՝ ըստ տվյալ հատվածի, ենթահատվածի, ոլորտի և ենթաոլորտի:

Այն դեպքում, երբ աշխատանքը (ցուցանիշը) տվյալ մակարդակից ներքև չի տրոհվում՝ հաջորդող դիրքերը լրացվում են զրոներով:

Օրինակ՝ 128001 - ծածկագիրը նշանակում է իրական հատվածի (1), արտադրության ենթահատվածի (2), կազմակերպությունների տնտեսական գործունեության (8), կազմակերպությունների գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշները (0), իսկ վերջին երկու նիշերն արտահայտում են նշված ցուցանիշներին առնչվող պետական վիճակագրական աշխատանքների ցանկում հերթական համարը, որոնք անփոփոխելի են Եռամյա ծրագրերի գործողության ժամանակահատվածում: Նշվածով պայմանավորված, Ծրագրի հավելված VIII-ում ներկայացված է վերածածկագրված վիճակագրական աշխատանքների (ցուցանիշների ) ցանկը:

Տվյալ ծածկագրի համար Ծրագրում նշվում են նաև վիճակագրական աշխատանքի (ցուցանիշի) ամբողջական անվանումը (սյունակ 2), տվյալ աշխատանքի (ցուցանիշի) իրականացման (հաշվարկման, հավաքագրման) հիմք հանդիսացող պետական վիճակագրական դիտարկման փաստաթղթ(եր)ի տեսակ(ներ)ը (սյունակ 3), ընդգրկվածությունն ըստ կոնկրետ չափորոշչի (մարզերի, գործունեության տեսակների և այլն) (սյունակ 4), պարբերականությունը (սյունակ 5), աշխատանքի կատարման, ցուցանիշի մշակման ավարտի (սյունակ 6), ինչպես նաև այն վիճակագրական հրապարակումների ծածկագրերը (տես` հավելված III), որոնցում վերջիններս արտացոլվելու են (սյունակ 7):

 

Ծրագրի III հավելվածում վիճակագրական հրապարակումների համար օգտագործվել է յոթանիշ ծածկագիր, որտեղ I-IV նիշերը համապատասխանում են Ծրագրի I հավելվածի դասակարգմանը, V նիշը ներկայացնում է հրապարակման ծածկագիրը (օրինակ՝ վիճակագրական ժողովածու (1), վիճակագրական տեղեկագիր (2), մամուլի հաղորդագրություն (3), տեղեկատվական ամսական զեկույց (4), վիճակագրական զեկույց (5)), իսկ VI և VII նիշերը ցույց են տալիս դրանց հերթական համարն ըստ տվյալ ոլորտների կամ գործունեության տեսակների հատվածների:

Վիճակագրական աշխատանքների կատարման (ցուցանիշների մշակման) Ծրագրում սահմանված ավարտի օրերը պարունակում են որոշակի վերապահումներ, կախված տարվա օրացուցային օրերի աշխատանքային օրերին համընկնելու հանգամանքից (օրինակ՝ Հավելված I-ում 1. Իրական հատվածի 1.2. Արտադրություն (ծառայություններ) ենթահատվածի 1.2.1 Արդյունաբերություն բաժնի 121017 ծածկագրով աշխատանքի ավարտի օրը սահմանված է հաշվետու ժամանակաշրջանից հետո 20-րդ օրը):

Եթե որևէ աշխատանքի ավարտի օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա, ապա աշխատանքի ավարտի օր է համարվում հաջորդ աշխատանքային օրը, իսկ ամսական պարբերականությամբ ժամկետայնություն ունեցող աշխատանքների ավարտի օր է սահմանվում տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը` ոչ ուշ, քան հաջորդող ամսվա 1-ը։

 

 

Վիճակագրական տեղեկատվության սպառողների պահանջարկն ուսումնասիրելու նպատակով` Ծրագրի նախագիծը առաջարկությունների և դիտողությունների ստացման ակնկալիքով տեղադրվել է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության  ինտերնետային էջում (հասցեն` http://www.armstat.am), ինչպես նաև կարծիքի է ներկայացվել ընտրանքային կարգով ընտրված (ֆինանսական միջոցների սղությամբ պայմանավորված) 93 հիմնական վիճակագրական տեղեկատվության սպառողների (պետական մարմիններ, գիտակրթական հաստատություններ, դատաիրավական մարմիններ, բանկային համակարգ, գործարար շրջանակներ, հասարակական և միջազգային կազմակերպություններ և զանգվածային լրատվամիջոցներ):

Ծրագրի նախագծի առնչությամբ պատասխան-գրություններ ստացվել են 48-ից (51.6%), իսկ գրություններ չեն ուղարկել 45-ը (49.4%):

Առաջարկություններ և դիտողություններ ունեն 19 վիճակագրական տեղեկատվություն սպառողներ կամ նրանց 20.4%-ը:

Առաջարկություններ և դիտողություններ չունեն 29 վիճակագրական տեղեկատվություն սպառողներ կամ նրանց 31.2%-ը:

Հավելված I
2007 թվականի պետական վիճակագրական
աշխատանքների ծրագրի

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Հավելված II
2007 թվականի պետական վիճակագրական
աշխատանքների ծրագրի

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հավելված III
2007 թվականի պետական վիճակագրական
աշխատանքների ծրագրի

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Հավելված IV
2007 թվականի պետական վիճակագրական
աշխատանքների ծրագրի

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Հավելված V
2007 թվականի պետական վիճակագրական
աշխատանքների ծրագրի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ (ՍՊԱՌՈՂՆԵՐԻ) ՑԱՆԿԻ

Հավելված VI
2007 թվականի պետական վիճակագրական
աշխատանքների ծրագրի

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ  ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ
ՈՐՈՇ ԱՄՓՈՓ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ (ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ) ՑԱՆԿԸ

Հավելված VII
2007 թվականի պետական վիճակագրական
աշխատանքների ծրագրի

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Հավելված VIII
2007 թվականի պետական վիճակագրական
աշխատանքների ծրագրի

ԾՐԱԳՐՈՒՄ ՎԵՐԱԾԱԾԿԱԳՐՎԱԾ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ (ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ)

Հավելված IX
2007 թվականի պետական վիճակագրական
աշխատանքների ծրագրի

ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԲԵՐՎԱԾ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հավելված X
2007 թվականի պետական վիճակագրական
աշխատանքների ծրագրի

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ

Հավելված XI
2007 թվականի պետական վիճակագրական
աշխատանքների ծրագրի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՍՏ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ, ԵՆԹԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏՆԵՐԻ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.09.2007, N 18-Ն 11.11.2007, N 23-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան