«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2006 թվականի N 1856-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐԹԻԿ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության գործառույթը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերից փոխանցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության գործառույթը և գույքն ընդունելու նպատակով 15-օրյա ժամկետում ստեղծել ընդունող հանձնաժողով.
բ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերից սույն որոշման հավելվածով նախատեսված զենքը, զինամթերքը և հատուկ միջոցներն ստանալուց հետո, ծառայությունը պատշաճ կերպով կազմակերպելու համար, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` անհրաժեշտ քանակության զենք, զինամթերք և հատուկ միջոցներ ձեռք բերելու համար:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության գործառույթը և գույքը հանձնելու նպատակով 15-օրյա ժամկետում ստեղծել հանձնող հանձնաժողով.
բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը հանձնել զենք, զինամթերք և հատուկ միջոցներ` համաձայն հավելվածի.
գ) 2006 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո սահմանված կարգով դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության գործունեությունը.
դ) մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան իրավական ակտ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության գործառույթը հանձնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հաստիքային թվի փոփոխման վերաբերյալ.
ե) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը սույն որոշման հավելվածով նախատեսված զենքը, զինամթերքը և հատուկ միջոցները հանձնելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություն հանձնված զենքի, զինամթերքի և հատուկ միջոցների փոխարեն անհրաժեշտ քանակի զենք, զինամթերք և հատուկ միջոցներ ձեռքբերելու վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. դեկտեմբերի 28 |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐԹԻԿ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԶԵՆՔԻ, ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ
1. Լուսաազդանշանային ատրճանակ |
1 հատ |
2. Ռետինե մահակ |
10 հատ |
3. Մետաղյա ձեռնաշղթա |
15 հատ |
4. Արցունքաբեր գազ «Ռեզեդա» |
5 հատ |
5. Հակագազ |
171 հատ |
6. Ինքնաձիգ ԱԿ-74 |
41 հատ |
7. Ատրճանակ «Մակարով» |
12 հատ |
8. Սվին-դանակ |
41 հատ |
9. Փամփշտակալ` ատրճանակի |
24 հատ |
10. Փամփշտակալ` ինքնաձիգի |
164 հատ |
11. Փամփուշտ` 9մմ «Մակարով» |
1000 հատ |
12. Փամփուշտ` ինքնաձիգի |
15 000 հատ |
13. Փամփշտակալի պայուսակ |
41 հատ |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|