Գլխավոր տեղեկություն
Համար
N 1894-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.01.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.24/6(530) Հոդ.127
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.01.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 2006 թվականի N 1894-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքը, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. 10840 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 14561 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» արտադրական միավորման Ախուրյանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 34 տոկոս բաժնետոմսերը (այսուհետ` գույք) մասնավորեցնել դասական աճուրդով:

1.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող 34 տոկոս բաժնետոմսերի անվանական արժեքը կազմում է 3690 հազ. դրամ, որը համապատասխանում է 369 բաժնետոմսի, յուրաքանչյուրը` 10000 դրամ անվանական արժեքով:

1.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը` 2500 դրամ:

1.4. «Ագրոսպասարկում» արտադրական միավորման Ախուրյանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2006 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 5127 հազ. դրամ, այդ թվում՝

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 1615 հազ. դրամ,

կրեդիտորական պարտքեր` աշխատավարձի և աշխատողներին այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 2990 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)՝ 522 հազ. դրամ:

Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

1.5. «Ագրոսպասարկում» արտադրական միավորման Ախուրյանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերությունը 1999-2005 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների և ժամկետների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.

գ) բաժնետոմսերի վաճառքի գնի վճարումից հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

1.7. Աճուրդն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի  վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ ընկերության գտնվելու վայրի:

2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության 7 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք)` համաձայն որոշման հավելվածում ներկայացված ցանկի, օտարել դասական աճուրդով՝ որպես գույքի առանձին տարրեր:

2.2. Սահմանել գույքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով հաստատված` պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով 2006 թվականի հոկտեմբերի 11-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը՝ համաձայն որոշման հավելվածի ցանկի:

2.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին,

բ) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

գ) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո աճուրդի հաղթողի հետ մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը:

2.4. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

2.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

3.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնօրինության` «Հոնդայի Սոնատա» մակնիշի (պետհամարանիշը՝ 991 ՏՏ 03, ձեռքբերման տարեթիվը՝ 1993 թ.) տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով:

3.2. Սահմանել՝

ա) գույքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով հաստատված` պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով 2006 թվականի հոկտեմբերի 11-ի դրությամբ գնահատված արժեքը` 1321 հազ. դրամ,

բ) օտարվող գույքի մեկնարկային գինը՝ 991 հազ. դրամ:

3.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

բ) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

գ) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո աճուրդի հաղթողի հետ մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 46786 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը:

3.4. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

3.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

4.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաշվեկշռում գտնվող` «ԳԱԶ-3102» մակնիշի (պետհամարանիշը՝ 015 LL 10, ձեռքբերման տարեթիվը՝ 2001 թ.) տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով:

4.2. Սահմանել`

ա) գույքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով հաստատված` պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով 2006 թվականի հոկտեմբերի 11-ի դրությամբ գնահատված արժեքը` 1382 հազ. դրամ.

բ) օտարվող գույքի մեկնարկային գինը՝ 1037 հազ. դրամ:

4.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

բ) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

գ) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո աճուրդի հաղթողի հետ մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 48818 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը:

4.4. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

4.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. հունվարի 9
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
դեկտեմբերի 28-ի N 1894-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 7 ՄԻԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

NN
ը/կ
Գույքի
անվանումը
Գույքի
գնահատված
արժեքը
(հազ. դրամ)
Գույքի
մեկնար-
կային գինը
(հազ. դրամ)
Գույքի արժեքի
որոշման հետ
կապված վճարը` ներառյալ
ավելացված
արժեքի հարկը
(դրամ)
Ձեռք-
բերման
տարե-
թիվը

1.

ՄԱԶ-5337
(893 ՏՏ 01)
1256.66 943 44624 1989 թ.

2.

ՈՒԱԶ-31512
(828 ՏՏ 01)
204.0 153 7344 1990 թ.

3.

ԿամԱԶ-5320
(947 ՏՏ 02)
637.5 478 22950 1990 թ.

4.

ԿԱՎԶ-685 մ
(884 ՏՏ 01)
352.5 264 12690 1985 թ.

5.

ԶԻԼ-441510
(168 ՏՏ 03)
330.0 248 11880 1987 թ.

6.

ԳԱԶ-24
(966 ՏՏ 02)
184.5 138 6642 1978 թ.

7.

ԿամԱԶ-55111
(963 ՏՏ 02)
675.0 506 24300 1986 թ.
  
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան