ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 նոյեմբերի 2006 թ. |
թիվ 648-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 440 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ՏՈՆՏՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գոռ Առաքելյանի 2006 թվականի հոկտեմբերի 23-ի միջնորդագիրը քաղաք Երևան, Դեղատան 2 հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 440) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «ՏՈՆՏՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 440 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՏՈՆՏՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելու պահից։
|
Ա. Ջավադյան |
|