«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2006 թվականի N 1764-Ա
ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի N 15 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 271.1 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել և նվիրաբերել Երևան քաղաքի Շենգավիթ թաղային համայնքին՝ Շենգավիթ թաղային համայնքի սոցիալական ծառայության տարածքային գործակալությանը տրամադրելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Շենգավիթ թաղային համայնքի ղեկավարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրաբերության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով Շենգավիթ թաղային համայնքի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|