Գլխավոր տեղեկություն
Համար
N 283-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.03.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 մարտի 2007 թվականի N 283-Ա

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի 23 հասցեում գտնվող շենքի բակում գտնվող 261.5 քառ. մետր մակերեսով բոքսերը (ավտոտնակները) և 35.5 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությունը (այսուհետ՝ գույք) օտարել աճուրդով:

1) Սահմանել՝

ա. լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2006 թվականի նոյեմբերի 17-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը` 23434 հազ. դրամ.

բ. աճուրդով օտարվող գույքի վաճառքի մեկնարկային գինը` 17576 հազ. դրամ.

գ. որ աճուրդի հաղթողին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը՝ կադաստրային արժեքով:

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա. աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, այդ թվում՝ երրորդ անձի օգտագործման իրավունքով ծանրաբեռնված լինելու, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

բ. աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

3) Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝

ա. գույքի ձեռքբերման համար առաջարկված վճարումները կատարել աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի՝ այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողի կադաստրային արժեքը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին.

բ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 513420 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» պարբերություններով նախատեսված վճարումների կատարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

5) Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքն աճուրդով չվաճառվելու դեպքում այն վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ գույքի վաճառքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Արմավիր քաղաքի Հանրապետության 6 հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 728.3 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այդ թվում՝ 53.7 քառ. մետր մակերեսով պահեստը և 3.8 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությունը) և նկուղային հարկից 227.2 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ «Ծովահակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ) (գրանցման վկայական` 03Ա 064838):

1) Սահմանել՝

ա. լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2006 թվականի հուլիսի 14-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը՝ 27620 հազ. դրամ.

բ. ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը՝ 20715 հազ. դրամ:

2) Սահմանել, որ՝

ա. գնորդին է անցնում շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` նաև շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը՝ գնորդի բաժինն ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ որոշելով գնորդին օտարվող գույքի մակերեսի հարաբերությամբ շենքի ամբողջ տարածքների մակերեսների գումարին՝ արտահայտված կոտորակով.

բ. գնորդն ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի իր բաժնի կադաստրային արժեքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է վճարի «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված վճարումների կատարումից հետո գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝

ա. 2 տարվա ընթացքում կատարել 15000 հազ. դրամի չափով ներդրում, յուրաքանչյուր տարի` հավասարաչափ.

բ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 977970 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել առուվաճառքի պայմանագրի կնքման պահին առկա վարձավճարի պարտքը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի իր բաժնի հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4) Օտարվող գույքի վաճառքի գինը վճարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ 30 տոկոսը` Արմավիրի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե:

3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի «Գեղառսպաս» փակ բաժնետիրական ընկերությանը գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել Գավառ քաղաքի Ազատության 30 հասցեում գտնվող սրճարան-տաղավարը` իր զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասով, և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը` «Գեղառսպաս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ընդհանուր թվի պակասեցմամբ` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը: Սահմանել, որ գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկը վճարվում է «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

1) Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Գավառ քաղաքի Ազատության 30 հասցեում գտնվող սրճարան-տաղավարը (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Արամ Մարտիրոսյանին (այսուհետ՝ գնորդ) (անձնագիր՝ AC 0291656, տրված` 040-ի կողմից, հասցեն՝ քաղ. Գավառ, Սովխոզնիկների փող., տուն 11):

2) Սահմանել՝

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 2006 թվականի դեկտեմբերի 28-ին գնահատված գույքի արժեքը` 406 հազ. դրամ.

բ. ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը՝ 305 հազ. դրամ.

գ. որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը՝ կադաստրային արժեքով:

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններով սահմանված վճարի կատարումից հետո գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝

ա. 2 տարվա ընթացքում կատարել 7 մլն դրամի չափով ներդրում, յուրաքանչյուր տարի` հավասարաչափ.

բ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 14616 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, 30 տոկոսը` Գավառի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե, իսկ հողի կադաստրային արժեքը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2007 թ. մարտի 16
Երևան