Գլխավոր տեղեկություն
Համար
N 1821-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.01.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.17/4(528) Հոդ.40
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 27 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2006 թվականի N 1821-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 309,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սեփական տրանսպորտի պահպանման ծախսեր» հոդվածով՝ 70,341.3 հազ. դրամ, «Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր» հոդվածով՝ 142,400.0 հազ. դրամ, «Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր» հոդվածով՝ 83,533.1 հազ. դրամ, «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով՝ 12,725.6 հազ. դրամ)։

2. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

3. «Ալավերդու հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կուտակված պարտքերը մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հատկացնել 20,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով)։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 26
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
դեկտեմբերի 21-ի N 1821-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Խումբը

Ենթա-
խումբը
Բյուջետային ծախսերի գործառական
դասակարգման խմբերի և ենթախմբերի,
տնտեսագիտական դասակարգման
հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և
դրանք իրականացնող մարմինների
անվանումները

Ցուցանիշների
փոփոխությունը
(ավելացումները
նշված են դրական
նշանով, իսկ
նվազեցումները՝
փակագծերում)

տարի
   

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

այդ թվում՝

-
05   ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

այդ թվում՝

(20000,0)
  02 Հիվանդանոցային բուժօգնություն (12000,0)
   

այդ թվում՝

 
    07. Մանկաբարձագինեկոլոգիական
բժշկական օգնության գծով պետական
պատվեր
(12000,0)
    ՀՀ առողջապահության նախարարություն (12000,0)
   

այդ թվում՝

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր
(12000,0)
  03  Առաջնային (ամբուլատոր-
պոլիկլինիկական) բուժօգնություն
(8000,0)
   

այդ թվում՝

 
    06. Զորակոչային և նախազորակոչային
տարիքի անձանց բժշկական օգնության և
փորձաքննության գծով պետական պատվեր
(8000,0)
    ՀՀ առողջապահության նախարարություն (8000,0)
   

այդ թվում՝

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր
(8000,0)
14   ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ (680000,0)
   

այդ թվում՝

 
  01 Պետական պարտքային
պարտավորությունների հետ
գործառնություններ
(680000,0)
   

այդ թվում՝

 
    01. ՀՀ պետական արժեթղթերի
(գանձապետական պարտատոմսերի)
սպասարկում (տոկոսավճար)
(680000,0)
    ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարություն
(680000,0)
   

այդ թվում՝

Տոկոսավճարներ ներքին պարտքի դիմաց
(680000,0)
14   ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ 700000,0
   

այդ թվում՝

 
  06 Այլ ծրագրեր 700000,0
   

այդ թվում՝

 
    01. ՀՀ կառավարության պահուստային
ֆոնդ
700000,0
    ՀՀ կառավարություն 700000,0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան