Գլխավոր տեղեկություն
Համար
N 100-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.02.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.02.21/12(536) Հոդ.252
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.02.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 9 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 փետրվարի 2007 թվականի N 100-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ճոպանուղու ձեռքբերման և Ջերմուկ քաղաքում տեղադրման շինարարական  աշխատանքների իրականացման համար Ջերմուկի քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին  հատկացնել 1,300,000.0 հազ. դրամ` Հայաստանի  Հանրապետության  2007 թվականի  պետական  բյուջեով  նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով)։

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված միջոցները Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին հատկացվում են 2007 թվականի առաջին եռամսյակում։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. փետրվարի 8
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 8-ի N 100-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները

Առաջին
եռամսյակ

Առաջին
կիսամյակ

Ինն ամիս

Տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

800,000.0

800,000.0

300,000.0

-

այդ թվում`

 

 

 

 

Ա. Ներքին աղբյուրներ

800,000.0

800,000.0

300,000.0

-

որից`

 

 

 

 

2. Այլ ներքին աղբյուրներ

800,000.0

800,000.0

300,000.0

-

որից`

 

 

 

 

բ) այլ` ժամանակավորապես
ազատ միջոցներ

800,000.0

800,000.0

300,000.0

-

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 8-ի N 100-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Խում-
բը
Ենթա-
խում-
բը

Բյուջետային ծախսերի
գործառական դասակարգման
խմբերի և ենթախմբերի,
ֆինանսավորվող ծրագրերի
և դրանք իրականացնող
մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը 
(ավելացումները նշված են դրական նշանով)
առաջին
եռամսյակ
առաջին
կիսամյակ
ինն
ամիս
տարի
    ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 800,000.0 800,000.0 300,000.0 -
   

այդ թվում`

       
14   ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ 800,000.0 800,000.0 300,000.0 -
   

այդ թվում`

       
  06 Այլ ծրագրեր 800,000.0 800,000.0 300,000.0 -
   

այդ թվում`

       
    01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 800,000.0 800,000.0 300,000.0 -
    ՀՀ կառավարություն 800,000.0 800,000.0 300,000.0 -

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան